o C     28. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

17.05.2017 21:45 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

Ըստ քաղտեխնոլոգների` Ծառուկյանի դեմ բունտով Հայաստանում դրվեց խորհրդարանական կառավարման սկիզբը...
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանության լրատվական բաժնից հայտնում են, որ Զարուհի Փոստանջյանի ծիրանը հեչ Վովայի տանձին էլ չի:

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
(ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` 
ՀՀԿ ՇՏԱԲՈՒՄ ՀՐԱՀՐԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ 
ԺԱՄԱՆԱԿ  ՆՐԱ ԱՂՋԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ծիրանը ծառից հեռու չի ընկնում:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՆԱՆԿԸ
(«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՎԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական «հոգեհանգստից» հետո «Ժառանգության» կտակը բացել ու տեսել են, որ անգամ լուծարման հանձնաժողով էլ պետք չի…ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
(ՄԱՍՏԱՐԱ ԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ 
ԿՈՂՄԻՑ` Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԴԱՌՆԱԼՈՒՆ, ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ 
ՓԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Խաչիկը մերն ա, զորությունը մենք գիտենք:

ԸՍՏ ԿԱԼԻԲՐԻ
ԿԸՀ-ից հայտնում են, որ Ծառուկյան դաշինքի ըմբոստ պատգամավորներից ոմանք կարժանանան ժողովրդի մանդատին, ոմանք էլ` Ծառուկյանի դատին:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ 
ՀՅԴ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ով կրիշից կրիշ թռնի, ով գնա սանատորիա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА