ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլաս Մադուրոն բավականին կոպիտ է պատասխանելԹրամփին

20.05.2017 10:40 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Նիկոլաս Մադուրոն բավականին կոպիտ է պատասխանելԹրամփին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն բավականին կոպիտ է պատասխանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատժամիջոցների հետ կապված, որոնք սահմանվել են երկրի Գերագույն դատարանի անդամների դեմ։ Նա կոպտորեն պահանջել է Թրամփից չմիջամտել իր երկրի գործերին,- այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ «Հեռացրու՛ ձեռքերդ այստեղից, Դո՛նալդ Թրամփ, տո՛ւն գնա, ինտերվենցիոնիզմը բավ է, Վենեսուելան ինքն իրեն հարգում է»,- ընդգծել է Մադուրոն։ Ավելի վաղ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել Վենեսուելայի Գերագույն դատարանի նախագահի և 7 անդամների դեմ, իսկ նախագահ Թրամփն ասել էր, որ իր երկիրը Արևմտյան կիսագնդի գործընկերների հետ կաշխատի Վենեսուելայում իրադրության բարելավման ուղղությամբ։ Դրանից հետո Վենեսուելայի կառավարությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ դատապարտելով նման միջամտությունը և ասելով, որ Թրամփի ագրեսիան անցել է բոլոր սահմանները։

Մադուրոն մոտ 6.2 մլն ձայն է հավաքել Վենեսուելայի նախագահական ընտրություններում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА