ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Շատ թե քիչ ընդդիմադիր լինելը, ըստ էության, չգործող է». Վ. Բոստանջյան

23.05.2017 21:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Շատ թե քիչ ընդդիմադիր լինելը,  ըստ էության, չգործող է». Վ. Բոստանջյան

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ արդեն իսկ տեղավորվել է խորհրդարանական իր աշխատասենյակում եւ անցել պարտականություններին: Ամփոփելով ԱԺ վեցերորդ գումարման մեկնարկը եւ նաեւ անդրադառնալով վերոնշյալ հանձնաժողովի աշխատանքներին` «Իրավունքը» զրուցեց հենց նրա հետ: Վ. Բոստանջյանի գնահատմամբ` նոր խորհրդարանի մեկնարկը կարեւոր իրադարձություն էր հասարակության եւ պետության համար:

Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Մերձավոր Արեւելքում

«ԵԼՔԻ» ՊԱՀՎԱԾՔԸ ՄԱՆԿԱՆԱՆ ԶՎԱՐՃՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ»

–Որպես պատգամավոր եւ նաեւ արդեն որպես հանձնաժողովի նախագահ` ուզում եմ համեմատաբար ավելի բարձր գնահատել այս խորհրդարանի ընտրությունները եւ մեկնարկը: Ընդհանրապես, խորհրդարանական մուտքը իր մեջ որակական առումով նոր լիցքեր եւ նոր արժեքներ է պարունակում` պայմանավորված մեր Սահմանադրությամբ: Եվ կարծում եմ` ՀՀ այս խորհրդարանը, այլընտրանք չունենալով, պետք է դրսեւորի ավելի արդյունավետ, ավելի առարկայական մոտեցումներ: 

– Դուք նշեցիք խորհրդարանական մուտքի մասին, հետաքրքիր է` ինչպե՞ս եք վերաբերվում «Ելքին», մասնավորապես` նրանց այն պահվածքին, որ ԱԺ նիստերի մեկնարկի ժամանակ բոյկոտեցին երդմնակալության արարողությունն ու առ այսօր այդպես էլ չերդվեցին...

– Մի քիչ ժպիտով... Ուզում եմ պատկերացնեմ` սա ի՞նչ էր նշանակում, միգուցե դժվա՞ր եմ հասկանում նրանց ասելիքը, բայց բացարձակապես ծանրաբեռնվածություն չեմ զգում այդ առումով: Մինչեւ անգամ մի քիչ «Ելքի» պահվածքը մանկական զվարճություն եմ համարում:

– Միգուցե, դրանով նրանք փորձում են ապացուցել, որ խորհրդարանում ամենաընդդիմադիրն իրե՞նք են: Այս առումով Ծառուկյան դաշինքն ապացուցելու խնդիր չունի՞:

– Մի անգամ ասել եմ, հիմա էլ եմ կրկնում` ինձ համար այդքան էլ հասկանալի չէ «ամենաընդդիմադիր» հասկացությունը: Ուզում եմ սա զուգահեռել հղիության հետ` կարծես ասեն` ես ամենահղին եմ. հղին հղի է: Բոլոր դեպքերում, եթե, ասենք, դու ավելի սուր ես մոտենում այս կամ այն հարցին, չի բացառվում, որ որոշ դեպքում հնարավոր է նաեւ ո՛չ հիմնավոր, ո՛չ անհրաժեշտ հիմքեր ունենաս: Իհարկե, կարող ես ներկայանալ որոշների աչքերում շատ ընդդիմադիր, բայց տվյալ պարագայում` շատ թե քիչ ընդդիմադիր լինելը, ըստ էության, չգործող է, որովհետեւ ընդդիմադիր գործունեության արդյունքը երեւում է ոչ թե քո մոտեցումներից եւ բարձրաձայնումներից, այլ դրա հետեւանքներից: Իսկ հետեւանքը պետք է լինի հետեւյալը` մենք, այդուհանդերձ, մեր երկրի առաջ ծառացած խնդիրները լուծո՞ւմ ենք, թե չենք լուծում:

ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ ԿԸՆԴՈՒՆԻ ՈՉ ԹԵ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ, ԱՅԼ ՀԱՅՐԱԲԱՐ ԿԵՑՎԱԾՔ

–Պարոն Բոստանջյան, ընտրվելով հանձնաժողովի նախագահ եւ նաեւ Ձեր դաշինքից ունենալով ԱԺ փոխնախագահ, արդյոք սա Ձեզ չի կաշկանդի` խորհրդարանում ընդդիմադիր կեցվածք ունենալ:

Վրաստանի տարածքով հացահատիկային բեռների ներկրման արգելքը հետաձգվել է

– Ո՛չ, չի կաշկանդի, որովհետեւ ինքս բավականաչափ գտնվել եմ խորհրդարանական հարաբերությունների մեջ: Ես 1993 թվականից աշխատում եմ ՀՀ խորհրդարանում` նախ` եղել եմ տնտեսագիտական ծառայության պետ, դրանից հետո պատգամավոր, եւ բոլոր դեպքերում, իմ կեցվածքով ու էությամբ երբեւիցե չեմ առաջնորդվել իշխանություն-ընդդիմություն հարաբերակցությամբ: Իմ համեստ, զուսպ ուժերով` միշտ փորձել եմ տեսնել խնդիր, որը ծառացած է իմ երկրի, իմ քաղաքացու առջեւ, որոնք են այդ թվում առաջնահերթությունները, եւ ինչպես կարելի է սուղ ռեսուրսների պայմաններում համապատասխան հաջորդականությամբ դրանք լուծել: Իհարկե, ընդդիմությունը գաղափարական առումով ամբողջ աշխարհում գոյություն ունի, սա քաղաքագիտական կատեգորիա է, բայց այն պետք է հետապնդի մեկ նպատակ` երբ իշխանությունը հանկարծ ուզենա օրբիտայից դուրս գալու միտումներ հանդես բերել, դու քո ընդդիմադիր կեցվածքով` չպետք է թողնես, որ դա տեղի ունենա եւ պետք է զսպես: Իսկ ցանկացած մեծ համակարգ կարող է իր օրբիտայից դուրս գալու հավանականություն ունենալ, թեկուզ փոքր, բայց կարող է: Հետեւաբար, ընդդիմադիր կեցվածք կընդունեմ միայն այդ կտրվածքով, ինչը նմանեցնում եմ ընտանիքի հետ, որտեղ հայրը իր զավակներին ասում է` սա մի՛ արեք, իսկ սա արե՛ք: Այդպիսի հայրը չի կարող տվյալ ընտանիքի համար թշնամի ներկայանալ, այսինքն` այն, ինչ որ ուզում եմ, միտված է մեր երկրի համար ավելի լավին: 

– Ձեզ բաժին ընկավ բավական լայն ոլորտներ ընդգրկող հանձնաժողով, որո՞նք են այն առաջնահերթությունները, ինչի լուծումները կփորձեք գտնել:

– Նախ պետք է անդրադառնամ կրթությանը, որովհետեւ այն թերեւս հայ իրականության ամենահետաքրքիր եւ խոցելի տեղերից մեկն է: Մինչեւ անգամ սարսափելի ոչ գրագետ ու կրիմինալ դաշտերում պտտված անձինք ուզում են, որ իրենց զավակները գրագետ լինեն: Սա մեր ազգի, այսպես ասած, շատ հաճելի թուլությունն է: Այս կտրվածքով` ուզում եմ համոզված լինել, որ կրթության վերաբերյալ կունենանք առանձնահատուկ մոտեցում: Եվ սա հանձնաժողովում ոչ թե միայն գործառույթային բնույթ պետք է կրի, այլ դառնա հոգեբանություն: Ինքս էլ 36 տարի դասախոսական գործունեությամբ զբաղվելու ընթացքում հասկացել եմ, որ բնությունը երեւի կամեցել է, որ հայ մարդը, այդուհանդերձ, յուրացնելու, ընկալելու, կրթվելու առումով ունենա ավելի մեծ պոտենցիալ, քան այլք: Ուստի` պետք է կարողանանք ճիշտ ուղղորդումներ տալ կրթական հարցերին: Մեր պետական կառույցներում, այդ թվում եւ այս հանձնաժողովում պետք է մտածենք հանրակրթական, բուհական, հետբուհական կրթության մասին ու ուշադրություն դարձնենք միջնակարգ մասնագիտական կրթությանը, որը կենտրոնացված կառավարման տարիներից հետո, ըստ էության, ձեռքից բաց ենք թողել, մինչդեռ հենց այդ կրթության պարագայում ենք ստանում ամենազանազան մարդկային ռացիոնալ գործունեության տիրույթում աշխատող վարպետներ: Այսօր մենք շատ ցավալիորեն կորցրել ենք այդ ինստիտուտը ու առաջին հերթին այս խնդրին պետք է լուծում տանք:

«Մեր երկիրը կիսաքնած հրաբխի խառնարանում է». Կ. Վրթանեսյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА