o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ЧЕМ ЧЁРТ НЕ ШУТИТ

24.05.2017 23:15 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ЧЕМ ЧЁРТ НЕ ШУТИТ


Մոսադից հայտնում են, որ երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հասել է Երուսաղեմի պատի մոտ, պատը ինքն է լացել:
ՈՂԲԱԼԻ ԻՐԱՎԻՃԱԿ
(ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ 
ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՎՐԱ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԴՐՈՇ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Եթե ձեր կանայք Մեյը եւ Թետչերը լինեն` տղամարդիկ էլ գեյ կլինեն:

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ` 
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆԻՆ
– Կարամել ասելով` մանդատի տեր չես դառնա…

ՏԱՌԱՊԱՆՔԸ ՓՈՐՁ ՈՒՆԻ
(ՆԱՊՈԼԵՈՆ ԱԶԻԶՅԱՆԻ ԱԺ-Ի ՄԱՆԴԱՏԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ պատմաբանների, եթե կորսիկացի Նապոլեոնը հայ Նապոլեոնի չափ խելք ունենար` աշխարհի պատկերը հիմա այլ կլիներ:ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ
(ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ` «ԴԵՊՔԻՑ ԱՆՑԵԼ Է 8 ՕՐ, ՈՉ ԻՆՁ, ՈՉ ԷԼ ԱՂՋԿԱՍ ՈՐՊԵՍ ՏՈՒԺՈՂ ՉԵՆ ՃԱՆԱՉԵԼ» ՏՐՏՈՒՆՋԸ)
ՀՔԾ-ից հայտնում են, որ Զարուհի Փոստանջյանին եւ դստերը տուժող չեն ճանաչել, քանի որ առաջինը իրենք են հարձակվել, ուստի ոնց հարձակվել էին, թող այնպես էլ բարի լինեին պաշտպանվել:

ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Կառավարությունից հայտնում են, որ Հայռուսգազարդից եկած Վահե Ստեփանյանին կառավարության աշխատակազմի ղեկավար նշանակելով` մեկնարկ է տրվել կառավարության գազաֆիկացման երկրորդ փուլին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА