ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տեղեկատվական դաշտում թացը խառնվել է չորի հետ». Արտակ Զաքարյան

31.05.2017 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԵՄԱ
«Տեղեկատվական  դաշտում թացը  խառնվել է չորի հետ». Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ կարծիքով` այսօր` տեղեկատվական տեխնոլոգիաների դարում, պետք է առավել պրոֆեսիոնալ հիմքերի վրա դրվեն լրատվամիջոցների աշխատանքը, որոնք առնչվում են նաեւ անվտանգության հարցերին: Հենց այս մասին էլ ծավալվեց փոխնախարարի հետ մեր ունեցած զրույցը` «Ռազմական լրագրություն» մեկշաբաթյա դասընթացի շրջանակներում: Ըստ նրա՝ պետք է կարողանանք հասնել նրան, որ կոնկրետ իրավիճակների ժամանակ, եթե չասենք իսպառ բացառվի, ապա հնարավորինս նվազեցվի այնպիսի ինքնագործունեությունները, որոնք տվյալ դեպքում կարող են դառնալ տեղեկատվական արտահոսք կամ տեղեկատվական անցանկալի օղակ:

«Խնդրի ռազմական լուծումն անթույլատրելի է». Էդուարդ Շարմազանով

«ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ ՄՏՑՆԵԼ»

–Մենք ինքներս մեր ներսում` մեր հասարակության հետ, պետք է կարողանանք տեղեկատվական հավասարակշռություն մտցնել եւ տարբերակել ոչ արժանահավատ, ոչ լիարժեքորեն տեղեկատվությունը: Ի վերջո, պետք է մի բան հստակ իմանանք, որ հակառակորդը ամենօրյա մոնիթորինգի ռեժիմով նաեւ կարողանում է հստակ տարբեր տեխնոլոգիաների մեթոդաբանության միջոցով իր համար տարանջատել, թե որ տեղեկատվությունը ինչ նշանակություն ունի: Հետեւաբար, մեր բոլոր պետական եւ ոչ պետական կառույցները պետք է այս հարցում ունենան կոնկրետ մոտեցում: Այսօր ունենք հասարակության բազմաթիվ շերտեր, որոնք բանակի հետ կապված յուրաքանչյուր տեղեկատվություն` սկսած շշուկներից վերջացրած տարբեր բանախոսներով, որոնք շատ արագ դառնում են տեղեկատվության աղբյուր, համարվում են հավաստի աղբյուր: Ուստի` աստիճանաբար պետք է հասնենք նրան, որ հասարակությունն իմանա, թե որ տեղեկատվությունը կարող է լինել առաջնային արժանահավատության աղբյուր եւ պրոֆեսիոնալ, եւ որն է, պարզապես, դիլետանտի պես ինչ-որ մի բան է հայտարարել, որը տեղեկատվական խոտան է:

– Պարոն փոխնախարար, եթե Հայաստանի սահմաններում հնարավոր է հասնել նրան, որ հանրությունը կարողանա տարանջատել տեղեկատվությունն ապատեղեկատվությունից, ապա միջազգային մամուլի համար սա առավել բարդ է, հատկապես սոցցանցերի դարում: Ի՞նչ կասեք այս մասին: 

– Իսկապես, միջազգային մամուլի համար ցանկացած հայկական նյութ կարող է լինել աղբյուր, որին հղում անելով` այդ տեղեկատվությունը կտիրաժավորվի: Այս առումով մենք ունենք լրատվամիջոցներ, որոնք ամբողջությամբ գիտակցում են խնդիրը եւ բարձր պատասխանատվությամբ են մոտենում այս հարցին: Բայց նրանց կողքին կան նաեւ այնպիսիները, այդ թվում` լուսանցքից դուրս, որոնց վրա էլի հղում են անում, իսկ նրանք ապատեղեկատվություն տարածելու ճանապարհով փորձում են իրենց նկատմամբ ուշադրությունը ավելացնել` սոցիալական ցանցերի միջոցով: Առհասարակ, սոցիալական ցանցը ամենաանպատասխանատու կոմունիկացիաներն են, հետեւաբար պրակտիկորեն չի մնում հստակ մեխանիզմ, որով հարյուր տոկոսով հնարավոր լինի տարանջատել: Տեղեկատվական դաշտում թացը խառնվել է չորի հետ, ինչի համար էլ այսօր անհրաժեշտ է, որպեսզի ստեղծվի առանձին պրոֆեսիոնալ դաշտ, որը կտրամադրի ճիշտ եւ հավաստի տեղեկատվություն: Եվ սա ուժով կամ որեւէ թղթի վրա գրելով չպետք է իրականացնել, այլ որոշակի ավանդույթներ ձեւավորելով, որպեսզի յուրաքանչյուրը սրբորեն պահի այդ կանոնները: 

Արտակ Հերիքյանը պարզաբանում է, թե ինչու է հեռացել Հանրայինից

«ԱՌԱՋՆԱԳԻԾԸ ԴԱՐՁԵԼ Է ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՌՈՒՄՈՎ ԹԱՓԱՆՑԻԿ»

–Ի դեպ, Արցախի Պաշտպանության բանակը որոշել է սահմանում տիրող իրավիճակի վերաբերյալ այլեւս ամենօրյա հաղորդագրություններ չհրապարակել: Չե՞ք կարծում, որ հանրային մեծ հետաքրքրություն կար այս հրապարակումների հետ կապված, եւ հանրությունը շարունակելու է ամեն օր սպասել սահմանի վերաբերյալ տեղեկատվության:

– Իհարկե, որոշակի ժամանակահատված մենք սովորել էինք, որ ամեն օր պետք է իմանանք սահմանի մոտավորապես խախտումների դինամիկան եւ դրա որակական շարժը: Այսինքն` հակառակորդը խոշոր տրամաչափի զենք է կիրառել, թե` մանր, ինչ քանակությամբ եւ որ ուղղություններով: Սա որոշակիորեն դարձել էր մեզ համար ապրելակերպ, որովհետեւ մեր կյանքի բոլոր օղակները եւ զարգացումները պայմանավորված են առաջնագծով: Հիմա դժվար է պատկերացնել, թե մի ամիս հետո, երբ մենք շաբաթական մեկ անգամ ստանանք այդ տեղեկատվությունը ինչ իրավիճակ կունենանք եւ ինչպիսի ընկալումներ կլինեն: Հետեւաբար, առաջարկում եմ սպասել մեկ ամիս եւ հետո այս խնդրին անդրադառնալ: Եթե տեսնենք, որ դրանից ստեղծվում է հանրության հոգեբանական ճնշվածություն, անհասկանալիություն, անկանխատեսելիություն, եւ գոյություն ունի տեղեկատվական վակուում, որի պատճառով տարբեր աղբյուրներից, այդ թվում` նաեւ զինվորի զանգից, տագնապի հասցնող տեղեկատվություն է շրջանառվում, մենք ինքներս կփորձենք գտնել ավելի լավ ռեժիմ, որը տեղեկատվական դաշտում չի առաջացնի հետեւանքային խնդիրներ: Սա համարենք փորձաշրջան: Ասեմ, որ իմ ծառայության տարիներին շատ ավելի մեծ էր սահմանում լարվածությունը, մեծ էր վտանգը եւ զոհերի թիվը, քան այսօր է, բայց այդ տարիներին ոչ ոք չգիտեր դրա մասին եւ ոչ էլ գրում էին: Բայց վերջին տարիներին բանակը բացվել է հասարակության առաջ, եւ առաջնագիծն էլ դարձել է բոլորիս համար տեղեկատվության առումով թափանցիկ: Եվ դրա մեջ կա նաեւ որոշակի քաղաքականություն` միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու տիրող իրավիճակի, մեխանիզմների ներդրման եւ մոնիթորինգի անհրաժեշտության մասին բարձրացնելու առումով, այստեղ հարցը ընդամենն այն է, թե ինչ պարբերականությամբ է պետք այդ տեղեկատվությունը հրապարակել:

«ԱՆԳԱՄ ՄԵԿ ՖՈՆԱՅԻՆ ՆԿԱՐԸ ԲԱՎԱԿԱՆ՝ Է ՈՐՈՇԱԿԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

«Զսպաշապիկ» Ծառուկյանի՞ն

–Մյուս կողմից էլ՝ արդյոք այսօր բանակը չափից շատ բաց եւ թափանցիկ չի՞ դարձել լրատվամիջոցների եւ հանրության համար, ինչից կարող է օգտվել նաեւ հակառակորդը:

– Շատ ճիշտ եք: Խնդիրն ունի զուտ բարոյահոգեբանական որոշակի նշանակություն: Իհարկե, բանակի մասին հրապարակումները հոգեբանական վիճակի բարձրացման, ոգեւորման նշանակություն կարող են ունենալ, բայց այդ ոգեւորությունը երբեմն այն աստիճանի է սահմանն անցնում, որ անցանկալի տեղեկատվությունը շատ թափանցիկ ձեւով երեւում է տվյալ լրատվամիջոցի հրապարակած կադրերում: Էլի եմ ասում` հայ զինվորի քաջարի կերպարը ներկայացնելն այլ բան է, բայց տարբեր ժամանակահատվածներում տարբեր հեռտուստաընկերություններ իրենց անմեղ հաղորդման ընթացքում 90 տոկոսանոց դրական նյութի կողքին 10 տոկոսանոց, իհարկե ոչ դիտավորյալ, իրենց հրապարակմամբ որոշակի տեղեկատվություն են տրամադրել հակառակորդին: Այս առումով որոշակի բաց կա, եւ առաջին անգամ չէ, որ սրա մասին բարձրաձայնում ենք: Պարզագույն օրինակ բերեմ. կայքերում հրապարակված անգամ մեկ ֆոնային նկարը բավական է՝ որոշակի եզրակացություններ անելու համար, անգամ նյութը կարիք չկա կարդալու: Հասկանալի է, որ դրանք պատահաբար են ստացվում, ոչ ոք չի ասում, որ ինչ-որ մեկը դիտավորյալ է անում, բայց, այնուամենայնիվ, յուրաքանչյուր դետալ կարեւոր է: Իսկապես, այս խնդիրը կա եւ համակարգային լուծման կարիք ունի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА