o C     19. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՁԵՌՔԻ ՃԱՐՊԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՉ ՄԻ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ

31.05.2017 22:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՁԵՌՔԻ ՃԱՐՊԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՉ ՄԻ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ


(ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ)
Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ կառավարության աշխատակազմի աշխատավարձերը բարձրացնելու օրենսդրական առաջարկությունն անելիս առաջնորդվել են «Ձեռք ունես` գլուխդ քորիր» կարգախոսով:
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՈՐԵՅԿՈՆԵՐԻ 
ՎԱԽՃԱՆԸ
(ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ` ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՀԵՏԵՎՅԱԼ ԽՈՍՔԵՐԻՑ. 
«ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԲԱՑԵՆ ԻՐԵՆՑ ՔՍԱԿՆԵՐԸ, ԵՎ ՄԵՆՔ ՄԻԱԲԱՆՎԱԾ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՂԹԵԼ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Անձամբ ես գիտեմ 400 հարաբերականորեն ազնիվ միջոցներ` փողատերերի քսակները բացելու…

% % %
ՔՐԵԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔԸ
Հաշվի առնելով, որ հեռուստաեթերն ահավոր կեղտոտել է ՀՀ քաղաքացիների բառապաշարը` կառավարությունում Լեզվի պետական տեսչության փոխարեն ստեղծվում է Աղբավերամշակման պետական տեսչություն:ՏԱՌԱՊԱՆՔԸ ՓՈՐՁ ՈՒՆԻ
(ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՔՐԵԼՈՒ` ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՎԵՐՋԻՆ 
ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտնում է, որ շաբաթօրյակով Հայաստանը կեղտից ազատելը անշնորհակալ գործ է` փողերը գնում են, զիբիլը` մնում…
ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ
Կառավարությունից հայտնում են, որ հաշվի առնելով Հայաստանում հնդկական սերիալների մասսայականությունը, որոշել են «Հայֆիլմը» ծախել, «Բոլիվուդը» առնել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА