o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԱՊՈԼԵՈՆ ԱԶԻԶՅԱՆԸ` ՍԵՎԱԿԱԲԱՐ

02.06.2017 23:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՆԱՊՈԼԵՈՆ ԱԶԻԶՅԱՆԸ` ՍԵՎԱԿԱԲԱՐ


(Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ 
(ՃՈՅՏ) ԻՐԵՆՑ ՀԱՍՑԵԻՆ ԱՐՎԱԾ 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ` «ԳԼՈՒԽԸ ՊԱՏԻՆ Է ՏՎԵԼ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ)
Բաց ճակատով զուր չխփվել հաստ պատերին:
Ինչի՞ համար. Էլի՛ պատը կմնա պատ,
Կպակասի մի լավ ճակատ:
ԸՍՏ ԱՐԺԱՆՎՈՒՅՆ
Ըստ բնապահպանության նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանի, չնայած նախագահ Սերժ Սարգսյանը երեք ՀՅԴ-ականների նշանակեց նախարար,  այնուամենայնիվ, նրանցից միայն Արծվիկը կգրանցվի կառավարության «կարմիր գրքում»:

ՆԱՊՈԼԵՈՆ ԱԶԻԶՅԱՆԸ` ԻՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

% % %
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՈՉ ՈՔԻ ՊԵՏՔ ՉԷ 
Ըստ քաղտեխնոլոգների` «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը ժողովուրդն այնքան շատ էր սիրում, որ ընտրությունների ժամանակ լրիվ ազատեց պատգամավորական ծանր լծից:
(ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ` «ՓՅՈՒՆԻԿԸ» ՉԵՄ ՎԱՃԱՌԵԼ, ԱՆՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՄ ԱՐԹՈՒՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ» 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ՈւԵՖԱ-ի` Հայաստանի ակումբային ֆուտբոլը Ռուբեն Հայրապետյանն էն օրն ա գցել, որ «Փյունիկը» ռուսաստանցի Արթուր Սողոմոնյանի վրա ձրի   նաղդելու համար մարդ է մեջ գցել:

% % %
ՄՆԱՑԱԾԸ ՍՂՎԵԼ ԵՆ
Ըստ քաղտեխնոլոգների, հետեւելով վերջին օրերի Րաֆֆի Հովհաննիսյանի ակտիվությանը, եկել են այն եզրահանգման, որ ՕՐՕ-ից մնացել ա միայն «Ր» տառը:

% % %
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԴԱՎԱՃԱՆ
Ըստ Մինսկի խմբի` Երեւանն ու Բաքուն վերջապես կոնսենսուս գտան Վահան Մարտիրոսյանի ծնողների վերաբերյալ:
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА