ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես բաժանվել տղամարդուց, որպեսզի նա վերադառնա

03.06.2017 11:26 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Ինչպես բաժանվել տղամարդուց, որպեսզի նա վերադառնա

Առաջարկում ենք պարզ, բայց գործուն քայլերի ցանկ, որոնք կօգնեն, որպեսզի բաժանվելուց հետո Ձեր տղամարդը վերադառնա եւ պաշտի ձեզ:

Ինչպես գրավել տղամարդու ուշադրությունը. 3 խորհուրդ

Ձեր զուգընկերոջն ավելի ազատ տարածություն տվեք: Դադարեք ստուգող հարցեր տալ՝ «ու՞ր ես գնում», «ե՞րբ կգաս»: Թող ձեր կողմից անտարբերության նոտա զգա, բայց չափը մի անցեք:

Հիշեք, թե ինչն է նրան ուրախացնում, երբ դուք սկսեցիք հանդիպել: Միգուցե արժե դա աննկատ նորից կիրառել, սկսել ճիշտ այդպես պահել, ինչպես սկզբում: Նա ձեր խորամանկ քայլը չի հասկանա, բայց ենթագիտակցորեն  «կարթնացնի»  հոգու խորքում թաքնված զգացմունքները:

Տղամարդու հետ ձեզ այնպես պահեք, ինչպես նա է ուզում: Իդեալական դարձեք բոլոր հարաբերություններում: Այդպես ավելի մեծ կլինի նրա կորուստը, երբ դուք որոշեք «վերջ դնել ներկայացմանը»:

Վերջին եւ ամենակարեւոր պայմանը լավ սեքսն է: Տվեք տղամարդուն ամեն ինչ, ինչի մասին նա երազում է: Թող որ ձեզ նետած միայն մեկ հայացքը նրա մեջ կրքեր առաջացնի: Եթե դուք կորցնում եք կազմվածքը՝ այցելեք մարզասրահ, եթե դուք տանը շրջում եք հին շապիկով, փոխարինեք այն մետաքսե խալաթով: Մի խոսքով՝ ակնարկեք նրան, որ նրա առջեւ ցանկալի որս է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА