ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Համանախագահները կայցելեն Ստեփանակերտ

05.06.2017 13:51 ԱՐՑԱԽ
Համանախագահները կայցելեն  Ստեփանակերտ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 13-ին այցելելու են Ստեփանակերտ:Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը: Եռանախագահների` Արցախ այցելության ժամանակ, ներկայացվելու է սահմանին տիրող իրավիճակը. «Մենք ներկայացնելու ենք այն իրավիճակը, որը մենք այսօր ունենք, ներկայացնելու ենք իրենց վերջին այցից մինչեւ հունիսի 10-ը տեղի ունեցած բոլոր խնդիրները, եւ այն` թե մեր կողմից ինչպիսի պատասխաններ են տրվել բոլոր խախատումներին»,- ասաց նա

Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր

Ինչ վերաբերում է սահմանի հետաքննությունների մեխանիզմ ներդրմանը, ապա գեներալ-լեյտենանտն ասաց, որ ադրբեջանական կողմն ամեն առիթով աշխատել է, որպեսզի խոչընդոտի այդ գործընթացը. «Հայկական կողմը միշտը էլ կողմնակից է եղել նման մեխանիզմների ներդրմանը. այդ մեխանիզմները մեր կողմից ներդրվում է եւ անհրաժեշտության դեպքում դրանք կօգտագործվեն: Համանախագահներն էլ են կողմ, որ այդ մեխանիզմները ներդրվեն, թե դա ինչ արդյունքն կունենա ես չեմ կարող ասել, համենայնդեպս իրենք աշխատում են, որպեսզի վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ»,- ասաց նա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА