ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պիտի մաշկիդ վրա զգաս, որ հասկանաս». Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար

07.06.2017 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՑԱԽ
«Պիտի մաշկիդ վրա զգաս, որ հասկանաս». Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար

Մինչ հայաստանյան մամուլում լայնորեն շրջանառվում է, թե Միջազգային ճգնաժամային խումբը կանխատեսում է պատերազմի վտանգ ԼՂ հակամարտության գոտում, Արցախում մարդիկ շարունակում են ապրել իրենց բնականոն կյանքով: Ավելին` օրինակ, այս օրերին սահմանամերձ Մարտակերտի շրջանում հիմնական խնդիրը բերքահավաքին պատրաստվելն է, ինչի մասին մեզ հետ զրույցում նշեց Արցախի Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար, գեներալ-մայոր ՎԼԱԴԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Սակայն, մինչ խնդիրներին անդրադառնալը` ուշագրավ վիճակագրություն ներկայացրեց: Պարզվում է` անցյալ տարի մայիս ամսին Մարտակերտի շրջանում եղել է 21 ծնունդ, 3 ամուսնութուն, իսկ այս տարի նույն ժամանակահատվածում` 27 ծնունդ եւ 9 ամուսնություն:Фото Sarafyan Hrant.

Կոշտ զրույց՝ Նիկոլ Փաշինյանի և նախարարի միջև. Ծառուկյանի որդին կզորակոչվի՞ բանակ. «Ժամանակ»

«ԲԵՐՔ ՈՒՆԵՆՔ, ՄՆՈՒՄ Է` ԱՅՆ ՊԱՀՊԱՆԵՆՔ»

–Նախ ասեմ, որ հիմա շրջանում կարեւորը հակահրդեհային միջոցառումների եւ բերքահավաքի կազմակերպման աշխատանքներն են: Մենք գարնան ամիսներին կարողացել ենք իրականացնել հակահրդեհային միջոցառումներ, որովհետեւ կոնկրետ հուլիս-օգոստոս ամիսներին սպասվում են հրդեհներ, ինչից խուսափել չենք կարող: Այդ հրդեհները բռնկվում են` ե՛ւ մարդկային գործոնի մասնակցության դեպքում, ե՛ւ նաեւ բարձր ջերմային ռեժիմի պայմաններում թափված ապակե շշերի պատճառով: Այս առումով հիմնական վտանգավոր տարածքներն են աշնանացանի մշակաբույսերը` ցորենը եւ գարին: Մեր ցանքատարածքները մոտ են առաջնագծին, եւ ադրբեջանցիները վառում են ու կրակը քամու ուղղությամբ իսկույն անցնում է մեր տարածք, ինչը բավականին ծավալուն բնույթ է կրում: Սակայն, նախնական արդեն որոշակի միջոցառումներ կատարվել են, եւ մոտավորապես հուլիսի 10-ին կսկսենք բերքահավաքը, որի ժամանակ էլ տեղակայելու ենք հրշեջ հինգ խումբ, որոնք աշխատելու են երեք գոտիներում, ըստ հերթականության, որտեղ որ ավելի շուտ է հասունանում բերքը: Ամենակարեւորն այն է, որ պայմաններ ստեղծենք, որպեսզի մեր գյուղաշխարհի մարդիկ անկորուստ իրենց բերքահավաքն իրականացնեն:

– Պարոն Խաչատրյան, իսկ շրջանում ի՞նչ քանակությամբ բերք եք նախատեսում ունենալ այս տարի:

– Դա կորոշի կոմբայնը: Իհարկե, գյուղատնտեսները փորձում են իրենց հաշվարկներն անել եւ մեծ թվեր են ասում: Իսկ ես միայն կասեմ, որ բերք ունենք, մնում է այն պահպանենք եւ հնձենք: Պապս կասեր` բերքի շատն ու քիչը չի լինում, Աստծո տվածն է, ինչ տվել է, դրանով ուրախացիր:

«ՉԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՎ ԱՊՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԲՆԱԿԱՆՈՆ ԿՅԱՆՔՈՎ»

Фото Sarafyan Hrant.–Ձեր գնահատմամբ` ինչպիսի՞ն է այսօր իրավիճակը սահմանում:

– Այս հարցի ճիշտ հասցեատերը ես չեմ, որովհետեւ արդեն 10 տարի է, ինչ զորացրված եմ Պաշտպանության բանակից: Միայն կասեմ, որ մեր շրջանի երեք համայնքներ` Մարտակերտ քաղաքը, Մատաղիսը, Թալիշը, գտնվում են անմիջապես հակառակորդի հետ շփման պայմաններում: Նկատի ունեմ, որ շատ մոտ ենք, եւ փառք ու պատիվ մեր ժողովրդին, որ իրոք չեն վախենում եւ ապրում են իրենց բնականոն կյանքով:

ԱԱԾ-ն փնտրում էր Արմեն Սանթրոսյանին. դիմակավորված անձինք ՊՀԹ-ում (Տեսանյութ)

– Ի դեպ, նախորդ տարվա ապրիլին Մարտակերտ քաղաքի ուղղությամբ էլ են հակառակորդի կողմից կրակոցներ եղել...Ի՞նչ աշխատանքներ են այսօր ընթանում հենց Մարտակերտում:

– Երեխաները դպրոց ու մանկապարտեզ են գնում: Վերջին զանգ ենք իրականացրել: Եթե նկատեցիք, քաղաքում առաջին անգամ սկսել ենք ծաղիկներ տնկել, շաբաթօրյակներ ենք կազմակերպում, մեծ աղբանոց ենք սարքել ժամանակակից ձեւով: Այնպես որ, մինչեւ  Հայստանում մաքրության հարցը քննարկվում էր, մենք այստեղ մաքրում էինք մեր քաղաքը (կատակում է, - հեղինակ): Ավելին` ամբողջ մի վարչակազմի աշխատող կանայք ձեռնոցներով դուրս էին եկել եւ ասֆալտի կողքի խոտերն էլ էին հանում: Ասեմ նաեւ, որ Մատաղիսում բավական ծավալուն շինարարական աշխատանքներ են իրականացվում: Գրեթե բոլոր տանիքները, որոնք վնասված են եղել, իսկույն վերականգնել ենք: Այն ընտանիքները, որոնք ոչ մի վնաս չեն կրել, բայց ունեցել են տանիքների խնդիր, դրանք էլ ենք փոխել`  կառավարության հաշվին: Այսօր էլ դեռ ունենք տանիքների վերանորոգման նոր հայտեր:

«ՉԵՐ ԿԱՐԵԼԻ ՀՐԹԻՌԱԿՈԾՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՏԱՐՀԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ»Фото Sarafyan Hrant.

–Փաստորեն, առավել բարդ է Թալիշի հարցը...

– Թալիշի հարցը ոչ թե բարդ է, այլ ժամանակի խնդիր է: Դժվար ոչինչ չկա, գիտեմ, որ եղել եք Թալիշում եւ տեսել եք, որ համայնքային կենտրոնը նոր ժամանակակից ձեւով եւ շինարարական պահանջներով վերակառուցում են: Հին հանդիսությունների տունը լրիվ քանդել ենք եւ զրոյից կառուցում ենք: Արդեն ունենք նախահաշվարկը` դպրոց կառուցելու համար, որն ունենալու է իր ապաստարանները` սկսած սանհանգույցից, լվացքատնից, օդափոխիչներից եւ այլն: Նաեւ ունենք նախագիծ` նախնական 65-ից մինչեւ 100 բնակարան կառուցելու համար: Այսքանը երբ կառուցենք, վերջացնենք, արդեն թալիշցիներն իրենց ընտանիքներով վերադառնալու են այնտեղ: Պիտի մաշկիդ վրա զգաս, որ հասկանաս, ապրիլի 2-ին մենք սխալ ենք արել, չէր կարելի հրթիռահրետակոծության ժամանակ տարհանում իրականանցնել: Աստծուն փառք, որ զոհ չենք ունեցել: Ելնելով անհրաժեշտությունից` տարհանումը պետք է իրականացվեր այն ժամանակ, երբ հրթիռահրետակոծությունը կդադարեր: Բայց մենք, այդ թվում` անձամբ ես, կրակի տակ  Թալիշից ժողովրդին հանել ենք: 

«Մեկ սերը տարիք չի հարցնում, մեկ էլ՝ բեմը». Արմեն Սանթրոսյան (Տեսանյութ)

– Հաճախ է հարց հնչում, թե ինչն է խանգարում, որպեսզի, պարզապես, վերանորոգվեին թալիշցիների տները, եւ մարդիկ կարողանային ավելի շուտ տուն վերադառնալ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Կարող է հակառակորդը վաղը մյուս օրը չկրակի, բայց հոգեբանական պահ էլ կա: Եթե Թալիշի հին դպրոցը տեսել եք, կհասկանաք` ինչ նկատի ունեմ: Երեխաներն անընդհատ բակում տեսնելու են թուրքի դիրքը, ինչը հոգեբանական վատ ազդեցություն է ունենալու նրանց վրա: Երբ արդեն դպրոցը կառուցվի առավել հարմար մասում, մենք նոր կարող ենք մտածել թալիշցիների վերադարձի մասին: Իմ հաշվարկով, եթե Արցախում բնակվող բոլոր թալիշցիները հավաքվեն եւ մի տեղ ապրեն, մենք կունենանք 65-75 աշակերտ եւ դրա համար էլ նախատեսել ենք 120 տեղանոց դպրոցի կառուցում: Հետագայում այդ տարածքում կլինի նաեւ մանկապարտեզ: Բայց եկեք չշտապենք եւ խոսենք դպրոցի, նոր կառուցվող բնակարանների, հետո նոր Թալիշի վերաբնակեցման մասին: Բայց մեր տղամարդիկ այնտեղ են եւ պատրաստ են դիմակայել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА