ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պատերազմի վերսկսման մասին խոսակցությունները նոր չեն». Շավարշ Քոչարյան

09.06.2017 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Պատերազմի վերսկսման մասին  խոսակցությունները նոր չեն». Շավարշ Քոչարյան

Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) եւ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) նախատեսված Հայաստան այցի շրջանակում հունիսի 10-ին կլինեն Երեւանում եւ հանդիպում կունենան ՀՀ նախագահի, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հետ, ապա հաջորդ օրը կմեկնեն Ստեփանակերտ: Թե ինչ ակնկալիքներ ունենք համանախագահների հերթական այցից, այս եւ արտաքին քաղաքական մի շարք հարցերի պատասխաններ «Իրավունքը» պարզեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ:

Հասկանալի չէ, թե ինչու է Ադրբեջանը ձեռք բերում SOM թևավոր հրթիռներ, եթե չունի դրանք արձակելու ինքնաթիռներ. Ալեքսանդր Խրամչիխին

«ԽՈՍԵԼ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ, ԱՆՀՆԱՐԻՆ Է»

–Համանախագահներից այս պահին մենք մեկ սպասելիք ունենք, եւ դա նոր չէ: Սպասելիքն այն է, որ վերջապես միջնորդները հասնեն նրան, որ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Այսօր միայն խոսքը դրա մասին է եւ պատահական չէ, որ հենց Վիեննայում ձեւավորվեց մոտեցում, որ մինչեւ կողմերի միջեւ չձեւավորվի վստահության մթնոլորտ, խոսել բանակցային գործընթացում առաջընթացի մասին, անհնարին է: Իսկ այդ վստահության մթնոլորտի անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանը հենց այն է, որ չկրակեն, սադրանքներ չկազմակերպեն: Եվ դրա արդյունքը պետք է տեսնի ժողովուրդը: Այսինքն` այն, ինչի վերաբերյալ, ըստ էության, պայմանավորվածություն էր ձեռք բերվել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում:

– Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարություններն էապես տարբերվում էին նախորդներից, որովհետեւ վերջապես նրանք սկսեցին հասցեական գնահատականներ տալ, թե ով է սահմանում խախտում իրականացնում: Ըստ Ձեզ, ի՞նչ է փոխվել նրանց մոտեցման մեջ:

– Կարծում եմ` դա հենց պայմանավորված է այն հանգամանքով, որ փոխանակ Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն,  դրանք տորբեդահարվում են Ադրբեջանի կողմից: 

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՈՒՄԲՆ ԻՐ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ Է ԱՅՆ, ԻՆՉ ՈՐ ԿԱ»

–Վերջերս մամուլում լայն արձագանք է գտել այն, որ Միջազգային ճգնաժամային խումբն իր զեկույցում կանխատեսել է պատերազմի վտանգ` ԼՂ հակամարտության գոտում: Որքանո՞վ է իրատեսական այս կանխատեսումը:

– Ընդամենը միջազգային ճգնաժամային խումբն իր զեկույցում արձանագրեց այն, ինչ որ կա: Իրականում պատերազմի մասին խոսակցությունները նոր չեն: Տարիներ շարունակ հենց Բաքուն այդ սուրն անընդհատ փորձում է թափ տալ եւ այն քայլերը, որը նա իրականացնում է շփման գծում` փորձելով բարձրացնել լարվածությունն, իհարկե, մտահոգություն է առաջացնում: Եվ առաջին հերթին այն մտահոգիչ է հենց միջնորդ պետությունների համար, որովհետեւ երեքն էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են ու պատասխանատու են աշխարհի ցանկացած ծայրամասում խաղաղության համար: Առավել եւս այնտեղ, որտեղ իրենք միջնորդական առաքելություն են իրականացնում: Այդ տեսակետից շատ բնական է, որ մի կողմից ահազանգում են այդ վտանգի մասին, իսկ մյուս կողմից քայլեր ձեռնարկում, որպեսզի կանխեն այդ ապակայունացումը, ինչն իմ գնահատմամբ` համենայնդեպս, տարածաշրջանում ոչ մեկին ձեռնտու չէ:

ԱԽ նիստ Հայաստանում. ինչ է պատրաստում Ադրբեջանը

«ԿԱ ՄԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

–Անդրադառնանք նաեւ մեր հարեւաններին. օրեր առաջ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլին, որը 2015-ից ի վեր հարկադրված ապրում է Թիֆլիսում, անհետացել էր, ապա պարզվեց, որ նա ձերբակալվել է եւ փոխանցվել Բաքվին: Չե՞ք կարծում, որ սա հետեւանքն է նրա, որ միջազգային հանրության կողմից անպատիժ մնաց Բելառուսում տեղի ունեցածը, երբ բլոգեր Ալեքսանդր Լապշինին, առանց լուրջ մեղադրանքների, հանձնեցին Ադրբեջանին:

– Սա խնդիր է հենց Վրաստանի իշխանությունների համար, եւ այդ հարցի պատասխանը դեռ հետաքննում են: Սպասենք եւ տեսնենք` ինչ կլինի:

– Իսկ հունիսի 7-ի առավոտյան երկու խումբ զինված անձինք Թեհրանում գրոհեցին Իրանի խորհրդարանի շենքը եւ Իմամ Խոմեյնիի դամբարանը, որի հետեւանքով զոհվեց 12 մարդ, վիրավորվեց 42 քաղաքացի: Չե՞ք կարծում, որ սա մարտահրավեր է նաեւ մեր երկրի համար:

– Տեղի ունեցածը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ կա մի ընդհանուր մարտահրավեր բոլոր երկրների համար` կապ չունի այդ երկրները մահմեդական են, թե` քրիստոնյա: Այդ ընդհանուր մարտահրավերի անունն ահաբեկչություն է: Այդ տեսակետից այն, ինչ տեղի ունեցավ Իրանում, դատապարտելի է եւ փաստ, որ սա պահանջում է տարբեր ուժերի եւ առաջին հերթին` գերտերությունների համագործակցություն: Կարող են լինել տարբեր տարաձայնություններ պետությունների միջեւ, որոնք կան եւ չեն վերանա, բայց պետք է լինի այն գիտակցումը, որ սա մեկ ընդհանուր մարտահրավեր է, որը վերաբերում է բոլոր պետութուններին եւ ժողովուրդներին:

«ԵՎՍ ՄԻ ՎԵՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՆՔ ՄՈՒՏՔԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՈՒՄ» 

–Այս ֆոնին հանրության շրջանում բավական քննարկվեց Հայաստանի կողմից Կատարի հետ մուտքի արտոնագրի ազատականացման գնալու փաստը, հատկապես երբ այդ որոշումից ընդամենն օրեր անց որոշ պետություններ խզեցին դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ` նկատի ունենելով հենց ահաբեկչական վտանգները:

– Մեր այս որոշումը կապված է ընդհանուր զբոսաշրջության խթանման հետ, եւ այս քաղաքականությունը շարունակական բնույթ է ունենալու: Կատարն ընդամենը պետություններից մեկն էր, եւ մոտակա ժամանակներում եւս մի վեց պետությունների հետ գնալու ենք մուտքի արտոնագրերի ազատականացման: Նաեւ պետք է հաշվի առնենք, որ տարածաշրջանում, օրինակ, հարեւան Վրաստանում, շատ ավելի մեծ թվով երկրների համար է ազատականացում իրականացվում, ինչը բնականաբար բերում է նրան, որ նաեւ դրանով պայմանավորված` զբոսաշրջությունն այնտեղ ավելի մեծ է: Ավելին` մուտքի արտոնագրերի ազատականացման ճանապարհը ոչ միայն զբոսաշրջության համար ազատ տեղաշարժի հնարավորություն է ստեղծում, այլ նաեւ ակտիվացնում է բիզնես մթնոլորտը: Ինչ վերաբերում է նրան, որ արդեն թվով 10 մահմեդական պետություն խզել են հարաբերությունները Կատարի հետ, դրանք պայմանավորված էր Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած իրադարձություններով, բայց այդ խնդիրները մեր դաշտից դուրս են: Ուստի` պետք չէ դա կապել մեր եւ Կատարի հարաբերությունների հետ: Այնպես որ, այստեղ խնդիր չեմ տեսնում:

«Բավակա՛ն է, վախեցեք Աստծո դատաստանից». Արզիկ Մխիթարյան

– Ամեն դեպքում, արաբական երկրները մեղադրում են Կատարին` «Մուսուլման եղբայրներ», «Ալ Քաիդա» եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ: Այս առումով մտավախություն չունի՞ Հայաստանը:

– Իրանում տեղի ունեցած դաժան դեպքերից հետո պետք է փաստենք, որ որեւէ երկիր այսօր ապահովագրված չէ ահաբեկչությունից: Մյուս կողմից` խոսել Կատարի կողմից ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մասին, իրականությունից շատ հեռու է: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА