ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տրանսպորտի խնդիրը մենք չենք ստեղծել, այլ ժառանգել ենք». Կամո Արեյան

13.06.2017 23:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Տրանսպորտի խնդիրը մենք չենք ստեղծել, այլ ժառանգել ենք». Կամո Արեյան

Երեւանի ավագանու հանդիսավոր նիստում տեղի ունեցած Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողության ժամանակ ելույթով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը նախ շնորհավորեց Տարոն Մարգարյանին, Երեւանի նորընտիր ավագանու բոլոր անդամներին` Հայաստանի մայրաքաղաքի կառավարման պատասխանատվությունը ստանձնելու կապակցությամբ, ապա անդրադառնալով մայրաքաղաքի առաջ ծառացած խնդիրներին` այդ թվում նշելով հետեւյալը. «Երեւան քաղաքը բախվում է մի շարք բարդ խնդիրների, որոնց համար անհրաժեշտ է լուծումներ գտնել: Այդ հարցերի շարքում է տրանսպորտի խնդիրը: Զարգանում է քաղաքը, անընդհատ ավելանում է քաղաքի փողոցներով երթեւեկող մեքենաների քանակը: Օրվա որոշակի ժամերին խցանումները դարձել են սովորական երեւույթ: Երեւանցիների եւ հյուրերի համար շարունակում են գոյություն ունենալ անհարմարություններ»:

Երևանի Կենդանաբանական այգու բեզոարյան այծերից մեկը հայտնաբերվել է սատկած վիճակում

Հենց ՀՀ նախագահի առանձնացրած խնդիրների եւ մի շարք այլ հարցերի շուրջ էլ զրուցեցինք Երեւանի փոխքաղաքապետ ԿԱՄՈ ԱՐԵՅԱՆԻ հետ, որն ինչպես կատակով նշում է` «նախորդ դարից» քաղաքապետարանում է աշխատում:

«ԱՄԵՆԱՄԵԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ Է, ՈՐ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ` ՈՐՊԵՍ ՄԵԿ ԲՆԱԿԱՎԱՅՐ, ՍԿՍԵՑ ԿԱՅԱՆԱԼ»

Պարոն Արեյան, շուրջ երկու տասնամյակ է, ինչ քաղաքապետարանում բարձր պաշտոն եք զբաղեցնում, Ձեր դիտարկմամբ` այս տարիներին ի՞նչ դրական փոփոխություններ են եղել Երեւանում:

– Ամենամեծ փոփոխությունն այն է, որ մայրաքաղաքը` որպես մեկ բնակավայր, սկսեց կայանալ եւ դարձավ համայնք: 12 տեղով այդ ցրվածությունը վերացավ, եւ քաղաքը դարձավ մեկ ամբողջական` իր զարգացման ծրագրով: Այս համատեքստում արձանագրեցինք կոմունալ ոլորտի, ջրամատակարարման, ճանապարհաշինության առաջընթաց: Իրականացվեցին փողոցների բարեկարգում, իսկ արտաքին լուսավորությունն այսօր քաղաքում գրեթե 100 տոկոսով առկա է: Կարեւորում եմ նաեւ 4-րդ աստիճանի վթարային շենքերի խնդրի հիմնավոր լուծումը:

Կարծում եք` ամբողջությամբ այսօր լուծվե՞լ է վթարային շենքերի խնդիրը:

– Այո, այն շենքերը, որոնք երեք տասնամյակից ավելի արձանագրված տեխնիկական եզրակացություն ունեին եւ խնդիրը ենթակա էին քանդման, մեկ տարի առաջ վերջնականապես լուծվեց: Կրկնում եմ` խոսքն այն շենքերի մասին է, որոնք երբ 1997 թվականին եկա աշխատելու քաղաքապետարանում, արդեն իսկ 20 տարի առաջ արձանագրված էին` որպես 4-րդ աստիճանի վթարային շենքեր: Պատկերացնո՞ւմ եք:

«ՔԱՂԱՔԸ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՉՈՒՆԵՐ ՆԵՐՔԻՆ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՈՐԵՎԷ ՊԱՐԱԳԱ»

Իսկ կոնկրետ Տարոն Մարգարյանի ղեկավարած տարիներին կատարված աշխատանքներից որո՞նք կառանձնացնեք, ինչն արվել է հանուն Երեւանի:

«Սերժի Վաչոն» կմնա կալանքի տակ

– Ճանապարհաշինություն, բարեկարգում, կանաչապատում, քաղաքի զարգացման եւ սոցիալական ոլորտի վերաբերյալ մի շարք հարցերի լուծում: Նաեւ քաղաքի ներքին հարմարավետությունն է ապահովվել: Տեսեք, քաղաքը նախկինում չուներ ներքին հարմարավետության որեւէ պարագա, բացի հնամաշ մի քանի նստարաններից, իսկ այսօր ունենք այգիներ, զբոսայգիներ, այս ամենն արվել է հանուն Երեւանի:

Ձեր աշխատանքը քաղաքապետարանում ե՞ւս դրական կգնահատեք:

– Իմ աշխատանքի գնահատողը երեւանցին է: Ես եղել եմ կոլեկտիվի անդամ եւ այդ կոլեկտիվի հետ եմ աշխատել` անձնապես ոչինչ չխնայելով:

«ՉԻ ՍԽԱԼՎՈՒՄ ԱՅՆ ՄԱՐԴԸ, ՈՐԸ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ»

Անդրադառնանք նաեւ բացթողումներին. ըստ Ձեզ` որո՞նք են եղել այս տարիներին քաղաքային իշխանության թույլ տված սխալները:

– Չի սխալվում այն մարդը, որը չի աշխատում:

Տրանսպորտի խնդիրը նույնպե՞ս բացթողում չեք համարում...

– Ո՛չ, տրանսպորտի հարցը լուծելի հարց է, եւ մենք պատրաստ ենք այն լուծել: Տրանսպորտի խնդիրը մենք չենք ստեղծել, այլ ժառանգել ենք:

Տեւական ժամանակ է, ինչ խոսվում է լուծումների մասին, բայց «սայլը տեղից չի շարժվում»...

– Հավատացեք, կստանա լուծում: Շատ հարցեր են եղել, ասում էին` չենք հավատում, չենք հավատում, բայց լուծվել են:

Ինքներդ օգտվո՞ւմ եք հանրային տրանսպորտից:

– Վերջին շրջանում որեւէ երթուղայինից չեմ օգտվել, միայն վերջերս մետրո եմ նստել: Բայց շատ լավ պատկերացնում եմ, թե ինչ վիճակ է «գազելում», ու պետք չէ դրա համար թիթիզանալ եւ գնալ նստել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА