ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չի՛ կարելի գալ ավագանու նիստերին` մարդկանց վիրավորելու համար». Ն. Նահապետյան

20.06.2017 23:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Չի՛ կարելի գալ ավագանու նիստերին` մարդկանց վիրավորելու համար». Ն. Նահապետյան

Երեւանի ավագանու վերջին արտահերթ նիստին մասնակցում էր նաեւ «Երկիր ծիրանի» խմբակցությունը: Հինգ անդամից բաղկացած խմբակցության երեք տիկնայք` Զարուհի Փոստանջյանը, Սոնա Աղեկյանն ու Մարինա Խաչատրյանը, ուղղակի, ամեն կերպ փորձում էին շոուի վերածել նիստի բնականոն ընթացքը եւ հանուն այս գաղափարի` անգամ անցան վիրավորանքների դաշտ` սկսեցին աղմկել, ելույթներ ունենալ` անկախ նրանից, իրենց ձայն տրվում էր, թե` ոչ: Գերակտիվ ԵԾ-ական երեք կանանց «գաստրոլների» վարքագծի մասին «Իրավունքը» զրուցեց Երեւանի ավագանու ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ ՆԱԻՐԱ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ:

«Սասուն Միքայելյանն իմ մարտական ընկերն է, բայց իր ասածը միանշանակ սխալ է»

– Հուսով եմ` գոնե հաջորդող երկրորդ-երրորդ նիստերն ավելի կառուցողական կլինի, քանի որ ավագանու այս նիստին բացի նրանից, որ իրենք անտեղյակ էին, այլ ինչ-որ հարձակվողական գործելակերպ էին որդեգրել:  Չի՛ կարելի գալ ավագանու նիստերին` մարդկանց վիրավորելու համար: Ինչեւէ, փորձենք իրենց շտկել մյուս նիստերի ժամանակ:

– Տիկին Նահապետյան, ինչպե՞ս եք պատկերացնում  քաղաքապետարանի աշխատանքները առաջիկա հինգ տարիներին, երբ ակնհայտ է, որ «Երկիր ծիրանին» չի պատրաստվում գալ կառուցողական դաշտ:

– Եթե իրենք կարողանան իրենց մեջ ուժ գտնել, չվիրավորել, ավելի կառուցողական աշխատել, կստացվի: Իրենք անընդհատ հայտարարում են, որ ունեն  երեւանցու քվեն, ուրեմն` պետք է կարողանան տեղավորվել երեւանցու քվեի մեջ եւ աշխատել` հանուն Երեւանի, որպեսզի կարողանան արդարացնել նաեւ իրենց ընտրողների սպասելիքները: 

– Ի դեպ, «Երկիր ծիրանի» խմբակցության տիկնայք իրենց քննադատություններում ասում էին, թե առողջապահական ոլորտը գտնվում է 14-րդ դարի մակարդակում, առեւտրայինը` 16-րդ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Անտեղյակությունից է: Նրանք երբեւիցե չեն մասնակցել եւ չգիտեն քաղաքապետարանն իր գործառույթներով ինչով է զբաղված, ինչ հարցեր է քննարկում: Այս ամենը հասկանալու համար պետք էր մասնակցեին հանձնաժողովի նիստերին… Հուսանք`  կկարողանան ձերբազատվել այդ վիրավորական գործելաոճից եւ  մտնել աշխատանքային ռեժիմի մեջ:

– Իսկ ինչպե՞ս կգնահատեք մյուս ընդդիմադիր խմբակցության` «Ելքի» գործելաոճը:

– Կարծում եմ` «Ելքի» հետ ավելի կառուցողական աշխատանք կստացվի, որովհետեւ տղաները բավականին պատրաստված են, եւ ամենակարեւորը` ցանկություն ունեն ախատելու, ինչը շատ կարեւոր է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА