ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սա քաղաքական մեսիջ էր` ուղղված շրջապատող աշխարհին». Արմեն Աշոտյան

21.06.2017 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Սա քաղաքական մեսիջ էր` ուղղված շրջապատող աշխարհին». Արմեն Աշոտյան

Հայաստանի եւ Արցախի քաղաքական ուժերի մասնակցությամբ` Արցախի խորհրդարանում կայացած կուսակցական ֆորումը եւս մեկ անգամ շեշտեց, որ Արցախի եւ Հայաստանի անվտանգության գրավականը անվտանգության միասնական համակարգն է,  մասնավորապես` հայկական զինուժը: Կայացած ֆորումի, ընդունված բանաձեւի եւ դրան հաջորդող քայլերի մասին էլ «Իրավունքը» զրուցեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ հետ: Ըստ նրա` այս նախաձեռնությունն այն միջոցառումների շարքից է, որի կայանալն ինքնին արդյունք է:

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ

«ՈՐՊԵՍ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ` ԱՎԵԼԻ ՔԱՆ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԵՄ»

–26-27 տարվա ընթացքում Հայաստանի քաղաքական կյանքում չի եղել նման նախադեպ, որ հայկական կուսակցությունների այսպիսի լայն շրջանակ համաձայնի ինչ-որ մի բանի շուրջ: Այն պետք էր Հայաստանի քաղաքական վերնախավին` անկախ նրանից ընդդիմադիր է, թե` իշխանական, որպեսզի կարողանանք մի քիչ իրար ավելի լավ հասկանալ: Նման քաղաքական մշակույթն իհարկե պետք էր նաեւ Արցախին, որովհետեւ Արցախի քաղաքական համակարգը նույնպես զարգացման գործընթացի մեջ է, եւ սահմանադրական բարեփոխումներից հետո` իրենք էլ նոր խնդիրներ ունեն լուծելու ու կուսակցությունների դերը մեծացնելու: Այս ֆորումն իսկապես շատ արդյունավետ եւ օգտակար միջոց է` կուսակցությունների զարգացումն ապահովելու, եւ այն մթնոլորտը, որ տալիս է Ստեփանակերտը, որեւէ այլ մթնոլորտով փոխել չի կարելի, որովհետեւ այն համախմբվածության, համերաշխության, ազգայինի եւ առաջնայինի շուրջ միասնական հանդես գալու հնարավորություն է ստեղծում: Սա քաղաքական մեսիջ էր` ուղղված մեզ շրջապատող աշխարհին, որ Արցախյան կամ Հայաստանի անվտանգության հարցով մեր քաղաքական վերնախավում տարաձայնություններ առաջացնելը, լարվածություն մտցնելը իհարկե ապարդյուն է: Մենք կարող ենք բանավիճել հազար ու մի հարցի շուրջ` ընտրական գործընթացներից մինչեւ վարկային քաղաքականություն, փողոցների ասֆալտապատումից մինչեւ կրթության բարեփոխումներ, բայց ֆորումը ուրվագծեց այն օրակարգը, որը միասնական է հայկական բոլոր քաղաքական կուսակցությունների համար, որոնք մասնակցեցին այս միջոցառմանը:

– Պարոն Աշոտյան, այդուհանդերձ, եղան նաեւ կուսակցություններ, որոնք չցանկացան մասնակցել ֆորումին: Ինչո՞վ սա կբացատրեք` ավելի շատ ամոթի զգացո՞ւմ կար, որ իրենց որդեգրած քաղաքականությունը չեն կարող ներկայացնել արցախյան ամբիոնից (օրինակ` ՀԱԿԿ-ի դեպքում), թե՞ այլ պատճառներ եք տեսնում:

– Չեմ ուզում նման որակավորումներ տալ: Տարբեր կուսակցություններ տարբեր պատճառներով չեն մասնակցել: Շատերի հետ անձամբ եմ խոսել, ներկայացրել եմ միջոցառման իմաստը, թեպետ Արցախի Ազգային ժողովը համակազմակերպիչն էր այս միջոցառման, բայց գուցե մի մասը մտածել է, որ Հանրապետականի կողմից է կազմակերպված եւ իրենց մասնակցությունը հասարակության մի հատվածի մոտ սխալ ընկալվելու հնարավորություն կտա: Այս առումով որոշակի բարդույթներ կան ընդդիմադիր որոշ կուսակցությունների մոտ: Իսկ որոշներն էլ գուցե մտածեցին, որ չգալով` ավելի շատ իրենց դերը կընդգծեն: Բոլոր դեպքերում, որպես միջոցառման կազմակերպիչ` ավելի քան բավարարված եմ ֆորումի բովանդակությունից` ի պատիվ մեր մասնակիցների, մասնավորապես` ընդդիմության ներկայացուցիչների: Ասեմ, որ կարողացել ենք աշխատանքային եւ արցախյան մթնոլորտ ապահովել նաեւ այն պատճառով, որ այդ օրերը համընկան սահմանային լարվածության եւ մեր կողմից տրված 4 զոհերի հետ, եւ այդ զգացողությունը կարմիր թելերով անցնում էր բոլորիս միջով:

«Տառապանքս փորձ ունի». Ն. Զոհրաբյանը` Արմեն Ռուստամյանի հայտարարությանը

«ԱՅՍՕՐ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐՍԿՍԿԵԼՆ Է»

– Արցախյան երկու ընդդիմադիր կուսակցություններ` «Շարժում-88»-ը եւ «Ազգային վերածնունդը» եւս չեն մասնակցել ֆորումին: Սա մասնավորապես` «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար, պատգամավոր Հայկ Խանումյանը պատճառաբանել է նրանով, որ անցյալ տարվա ֆորումի ընթացքում իրենք առաջարկել են եզրափակիչ բանաձեւում կետ մտցնել, որով կուսակցություններին զերծ կպահեին իրենց ղեկավար եւ պաշտոնյա անդամներին Արցախի տարածքային զիջումների վերաբերյալ հայտարարություններից, ինչը մերժվել է: Ի՞նչ կասեք այս մասին:

– Անձամբ եմ խոսել Հայկ Խանումյանի հետ, հրավիրել էինք նաեւ «Շարժում-88»-ին: Չեմ ուզում այս թեմայի մասին շատ խոսել, որովհետեւ կարծում եմ` նրանց չմասնակցելու իմաստներից մեկն էլ այն էր, որ իրենց մասին շատ խոսեն: Մինչդեռ կարծում եմ` նման հարթակն է հենց ամենահարմար վայրը, որտեղ մեր ընդդիմախոսները, այլ կարծիք ունեցողները կարող էին գալ ու հանգիստ միջավայրում, փորձագիտորեն հիմնավորել իրենց տեսակետները` տալով մեզ հնարավորություն իրենց ավելի լավ հասկանալու եւ, ինչու ոչ, նաեւ մեզ լսելու: Ի վերջո, կարելի էր օգտվել առիթից եւ նման չպարտադրող միջավայրում սեփական տեսակետն արտահայտել, բայց սա արդեն իրենց գործն է:

Ինչ վերաբերում է նշված կետին, շատ լավ գիտեք, որ բուն բանակցային գործընթաց այսօր չկա, այլ կան բանակցությունները վերսկսելու, որոշակի միջավայր ապահովելու գործընթաց, որի համար նախեւառաջ ադրբեջանական կողմը պետք է հրաժարվի սադրանքներից, որն ուղեկցվում է մարդկային զոհերով եւ վերադառնա Մինսկի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարմանը: Եվ այս ամբողջ իրական ու արդիական քաղաքական միջավայրում նման հարցադրումները, գուցե, իրենց պատկերացումների մեջ հայրենասիրական են, բայց այս փուլում քաղաքականության, հարցի լուծման հետ որեւէ աղերս չունեն: Այսօր օրակարգում բանակցությունները վերսկսկելն է: Հիմա ոչ ոք այլեւս չի խոսում հայկական կողմի ինչ-որ սկզբունքների մասին, բուն փաստաթղթի նախագծի մասին, այլ ընդունված բանաձեւում էլ ամրագրել ենք, որ անհրաժեշտ է ստեղծել միջավայր, որտեղ Մինսկի խումբը, նաեւ միջազգային հանրությունը պարտավորված կլինի արտահայտվել, քանի որ ստանձնել է կոնֆլիկտի հանգուցալուծման մանդատը:

«ԲԱՆԱՁԵՎՆ ՈՒՆԵՐ ՏՈՂԱՏԱԿԵՐ, ՈՐՈՆՔ, ՎՍՏԱՀ ԵՄ, ՔՆՆԱԴԱՏՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ՇԱՏ ԷԼ ԼԱՎ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ»

Պետք է ստեղծել պայմաններ, որ երիտասարդությունը մեկնի սովորելու Ռուսաստան, այլ երկրներ. Արմեն Սարգսյան

–Ընդունված բանաձեւի վերաբերյալ այս օրերին հնչած հիմնական քննադատությունը վերաբերում էր նրան, թե փաստաթղթում չկան նոր շեշտադրումներ, նոր արտաքին քաղաքական վեկտորներ, եւ սա ընդամենն այն էր, ինչի մասին վերջին տարիներին ասում են ՀՀ եւ Արցախի իշխանությունները: Համամի՞տ եք այս մտքի հետ, թե՞ այնուամենայնիվ, բանաձեւի տողատակերում կան կոնկրետ ուղենշված քայլեր:

– Կարծում եմ` ընդունված բանաձեւն այն փաստաթուղթն է, որը քաղաքական կոնսեսուսի արդյունք է, հետեւաբար այնտեղ կարող է տարբեր կուսակցությունների մի քիչ ավել, մի քիչ պակաս տեսակետները շեշտադրված լինեն: Գուցե կարելի էր ավելի համարձակ, նոր, թարմ բաներ գրել, բայց հավաքված շուրջ երկու տասնյակ կուսակցությունների  միասնական աշխատանքի իմաստը հենց այն էր, որ թողնենք բանաձեւում քաղաքական ցողունը, որը միասնական է եւ ունի հայկական արմատ: Իսկ ճյուղերը կարող են լինել տարբեր, որի վրա կարող են տարբեր կուսակցություններ իրենց լրացուցիչ շեշտադրումներն անել: Իհարկե, բանաձեւն ուներ տողատակեր, վստահ եմ, որ քննադատների մի մասը շատ էլ լավ հասկանում են դրանք: Ասեմ, որ այդ քննարկումների ընթացքում հնչել են բազմաթիվ մասնագիտական, փորձագիտական նոր առաջարկներ: 

– Այսինքն` դրանք ռազմավարական-դիվանագիտական նկատառումներից ելնելո՞վ չեն արտացոլվել ընդունված բանաձեւի մեջ:

– Ընդունված բանաձեւը կարեւորն ընդգծելու եւ նաեւ նորի մասին մտածելու հնարավորություն էր: Վերջին 25-26 տարվա ընթացքում Հայաստանի քաղաքական կյանքում եղած ցույց տվեք ինձ որեւէ այլ փաստաթուղթ, բացի նրանցից, որոնք համազգային բնույթի են եղել (անկախության, համահայկական հռչակագիր եւ այլ համապետական փաստաթղթեր), որի տակ ստորագրել են նման քանակությամբ ու որակի կուսակցություններ: Իհարկե, մեր կուսակցությունների քանակն ավելի մեծ է` 70-ից ավելի, բայց քանակի հետեւից չենք ընկել, այլ փորձել ենք հավաքագրել քիչ, թե շատ տեսանելի քաղաքական ուժերին, ընդ որում` ոչ միայն խորհրդարանական: Չկա այսպիսի փաստաթուղթ, սա, երեւի թե, այս պահի դրությամբ` Հայաստանի քաղաքական մշակույթի մեջ ամենահամախմբող քաղաքական բանաձեւն է:

«ՀՀ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ»

– Ֆորումի ժամանակ Արցախի նախագահ Բակո Սահակյանն իր ելույթում «Արցախի հանրապետություն» բառակապակցության փոխարեն, ասաց «մեր հայրենիքի այս հատվածը»: Արդյոք կարելի՞ է ասել, որ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման հեռանկար կա:

Արդյոք ՀՀԿ–ի և նոր իշխանությունների միջև անդրկուլիսային պայմանավորվածություններ կա՞ն, «Փաստ»

– Վստահ եմ, որ քաղաքական առումով Արցախի ժողովուրդն այլեւս չի ապրի իր ճակատագիրը լուծելու ցանկությանը հակառակ: Դա կլինի առանձին հայկական պետականություն, թե կլինի Հայաստանին միավորվելու գործընթաց, վաղ է դրա մասին խոսել: Կարող ենք դրա մասին երազել, նպատակներ ունենալ, բայց այսօր ունենք Արցախի Հանրապետություն, որը զարգացող, ժողովրդավարական առանձին միավոր է` իր իշխանություններով, իր դատարաններով, իր հասարակությամբ: Եվ այս տեսակետից Հայաստանի պարտավորություններից է ոչ միայն երաշխավորել Արցախի անվտանգությունը, այլ երաշխավորել Արցախը արտաքին աշխարհում ներկայացնելու գործընթացը եւ աջակցել Արցախի պետականության կայացմանը: Եվ, իրոք, մեր համաժողովն էլ ուներ «Ազգ-բանակ-հայրենիք» խորագիրը, մենք չենք գրել «Հայաստան-Արցախ», այլ գրել ենք «հայրենիք», որովհետեւ այդ բառի տակ հնարավոր է զերծ մնալ քաղաքական տարաբնույթ մեկնաբանություններից եւ ձեւակերպումից, բայց նաեւ ասել ճշմարտությունը: Հետեւաբար ամբողջությամբ կիսում եմ այս հարցում Արցախի նախագահի մոտեցումները:

– Նաեւ ֆորումի ընթացքում խոսվել է ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչման եւ Հայաստան-Արցախ ռազմական փոխօգնության պայմանագրի մասին: Արդյոք հնարավոր է, որ այն առաջիկայում բերվի հայաստանյան քաղաքական օրակարգ:

– Նման տեսակի լուրջ եւ անդառնալի քայլերի համար պետք է համապատասխան ռազմաքաղաքական իրավիճակ: Հայաստանն իրականում միջազգային հանրությանը հղում է հստակ մեսիջ, որ այսօր պատրաստ է բանակցային գործընթացի: Հետեւաբար, Արցախի անկախության ճանաչման հարցը չի կարող լինել ինքնանպատակ, որովհետեւ այդ դեպքում բանակցություններն անիմաստ կլինեն եւ կվիժեցնեն բանակցային ամբողջ գործընթացը: Միեւնույն ժամանակ, նշեմ, որ մեր ընդունած բանաձեւն իրեն վերապահել է իրավունք` արձանագրելու, որ եթե ադրբեջանական լայնածավալ ագրեսիան վերածվի խոշորամասշտաբ պատերազմի, ապա Արցախի անկախության ճանաչման հարցը վստահաբար քաղաքական օրակարգ է մտնելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА