ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Օրակարգը թելադրողը քաղաքական մեծամասնությունն է` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»

23.06.2017 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Օրակարգը թելադրողը քաղաքական մեծամասնությունն է` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»

Խորհրդարանում երկօրյա թեժ քննարկումներից հետո` 64 «կողմ», 31 «դեմ» ձայներով ընդունվեց «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայացրած 125 էջից բաղկացած ծրագիրն արտացոլում է ՀՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների առաջիկա հինգ տարիների տեսլականը` անվտանգ, արդար, անկախ եւ խելացի Հայաստան ունենալու վերաբերյալ: Ընդունված ծրագրի, Ազգային ժողովի ամբիոնից հնչեցված քննադատությունների եւ քաղաքական շահարկումների մասին էլ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ:

Ռոբերտ Մակարյանն ազատվել է գյուղատնտեսության փոխնախարարի պաշտոնից

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՈՐԵՎԷ ԽՈՍՔ ՉՀՆՉԵՑՐԻՆ»

–Պարոն Մելիքյան, ինչպե՞ս կգնահատեք կառավարության ծրագրի վերաբերյալ այս օրերին տեղի ունեցած խորհրդարանական քննարկումների արդյունքը: 

– Կարծում եմ` բավականին բուռն եւ շահագրգիռ քննարկում տեղի ունեցավ, եւ նույնիսկ, այսպես կոչված, ընդդիմադիր ելույթ ունեցողները, որոնք իրականում կառավարության ծրագրի մասին այդպես էլ քննադատական որեւէ խոսք չհնչեցրին, համոզվեցին, որ իրականում բավականին լուրջ, իրատեսական եւ հավակնոտ ծրագիր է ներկայացրել կառավարությունը:

– Նախկինի պես այլեւս տնտեսագիտական քննադատություններ չկային, բայց կար որոշների կողմից անձնական վիրավորանքներ դաշտ տեղափոխվելու ցանկություն: Ավելին` ընդդիմախոսները փորձում էին քննարկումն իջեցնել «պադեզդային» մակարդակի, արդյո՞ք սա խոսում է նոր խորհրդարանում ընդդիմության մակարդակի կտրուկ անկման մասին:

– Ինչ վերաբերում նրան, որ տնտեսագիտական քննադատություններ գրեթե չկային, ես դա ողջունում եմ, որովհետեւ սա միայն խոսում է կառավարության ծրագրի բավականին բարձր մակարդակի մասին: Քաղաքական կոալիցիան` Հանրապետական կուսակցությունը եւ ՀՅԴ-ն, ձեւավորված կառավարության հետ բավականին լուրջ աշխատանք են իրականացրել` ծրագիրը կազմելու եւ ներկայացնելու համար: Եվ, իսկապես, կարծես թե, ընդդիմադիր դաշտում որեւէ լուրջ քննադատություն չհնչեցվեց, որովհետեւ դրա համար հիմք չկար: Դրա համար էլ, քննարկումները փորձում էին իջեցնել «պադեզդային» մակարդակի եւ անձնական շահարկումների դաշտ տեղափոխել: Այնպես որ, իրոք, սա ավելի շատ խոսում է ընդդիմադիր դաշտի մասին, քան իշխանության եւ նրա ծրագրի:

«ՇԱՏ ԵՐԿՐՆԵՐ ԿԵՐԱԶԵԻՆ, ՈՐ ԹԵԿՈՒԶ 1-2 ԿԱՄ 3 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ ՈՒՆԵՆԱՅԻՆ»

–Ի դեպ, որոշ տնտեսագետներ պնդում են, որ կառավարության այս ծրագրում ներկայացված թվերն այդքան էլ հավակնոտ չէին, որովհետեւ, օրինակ` նախկինում ներկայացվել են ծրագրեր, որտեղ տնտեսական աճ նախատեսվում էր 7 տոկոս, մինչդեռ այս ծրագրում ակնկալվում է 5 տոկոս: Կարելի՞ է ասել, որ այս ծրագիրն ավելի շատ համեստ իրատեսական է, քան` հավակնոտ: 

– Ավելի շատ կայուն զարգացումն ապահովող ու երաշխավորող ծրագիր է, եւ ասել` հավակնոտ չէ, կարծում եմ` սխալ է: Այն բավականին հավակնոտ է` հաշվի առնելով գլոբալ աշխարհում տեղի ունեցող լուրջ փոփոխությունները, հատկապես ճգնաժամային իրավիճակներն ու լարվածությունը: Եկեք ընդունենք, որ, համենայնդեպս, վերջին 10 տարիների ընթացքում շատ երկրներ կերազեն, որ թեկուզ մեկ-երկու կամ երեք տոկոս տնտեսական աճ ունենային: Եթե մեր կառավարությունը` իշխող քաղաքական ուժերի հետ միասին, համոզված են, որ առաջիկա տարիների համար կարող ենք ապահովել 5 տոկոս տնտեսական աճ, որը բավականին առաջանցիկ տեմպեր է ապահովում նաեւ շատ զարգացած երկրների հետ համեմատած, ապա սա նշանակում է, որ ծրագիրը ոչ միայն իրատեսական է, այլեւ հավակնոտ: 

Ահազանգը կեղծ էր․ Կառավարության 3-րդ մասնաշենքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել․ ԱԻՆ

– Ամեն դեպքում, ընդդիմախոսներն ԱԺ ամբիոնից հայտարարում էին, որ «գոլ խփող» ծրագիր էին ակնկալում գործադիրից... Ի՞նչ կասեք այս մասին:

– Կարծում եմ` այն, ինչ մեր հնարավորության սահմաններում հնարավոր է իրականում անել, իրատեսորեն ներկայացնել ծրագրում առկա է: Ինչու ոչ, հնարավոր է նաեւ գերակատարել ծրագրային բոլոր հիմնադրույթները, որոնք կարող են ավելի կայուն երաշխավորված զարգացում ապահովել մեր ժողովրդին, ավելի կայուն, երաշխավորված ապահովություն, անվտանգություն եւ պաշտպանություն ապահովել մեր ժողովրդին:

«ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՆՄԱՆ ՏԱՐԱՆՋԱՏՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ»

–Կառավարության ծրագրին զուգահեռ` ամենաշատը խորհրդարանում քննարկվեց, թե ով է լինելու 2018-ին ՀՀ վարչապետը: Ձեր գնահատմամբ` այս հարցի պատասխանն էականորեն կապ ունի՞ ծրագրի կյանքի կոչման հետ, թե՞ այն կարող է փոփոխվել գործադիրի ղեկավարի փոփոխության դեպքում:

– Իհարկե, այդ հարցը որեւէ առնչություն չուներ կառավարության ծրագրի հետ: Կառավարությունը ձեւավորել է խորհրդարանում ձեւավորված քաղաքական մեծամասնությունը, ում իսկ ընտրելով` որպես մեծամասնություն, ձեւավորել է ժողովուրդը: Իսկ քաղաքական մեծամասնությունը ղեկավարում է ՀՀ նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Այսինքն` օրակարգը թելադրողը քաղաքական մեծամասնությունն է` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Հետեւաբար, առաջիկա հինգ տարիների զարգացման համար ներկայացված ծրագիրը որեւէ առնչություն չունի, թե ով կղեկավարի` կոնկրետ տվյալ պահին կառավարությունը: 

– Ստացվում է, որ մի կողմում քաղաքական մեծամասնությունն է` ՀՀ նախագահի գլխավորությամբ, մյուս կողմում` ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Դուք տեսնո՞ւմ եք այդ տարանջատումը:

– Մենք բացարձակապես նման տարանջատումներ չենք տեսնում: Ավելին` մեր քաղաքական ուժի մեջ նման տարանջատումներ չկան:

«ՍԱ ԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿՆ Է, ՈՐ ԵԼՔ ՉԿԱՐ»

–Եթե նախկինում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը շատ դեպքերում ազատ էր թողնում իր պատգամավորների քվեարկությունը, այս դեպքում` ընդդիմադիր երկու խմբակցությունները` «Ելքն» ու «Ծառուկյան» դաշինքը, կազմակերպված դեմ քվեարկեցին: Ըստ Ձեզ, սա ո՞ւմ դեմ էր ուղղված` կառավարության ծրագրի՞, Կարեն Կարապետյանի, թե՞ ուղղակի հիշեցնում էին, որ իրենք ընդդիմադիր են: 

Պատգամավոր Ս. Ֆարմանյանի հետախուզման մեջ գտնվող քույրը հայտարարությամբ է հանդես եկել

– Կարծում եմ` սա այն տարբերակն է, որ ելք չկար....

– Հաշվի առնելով, որ ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստն այս անգամ ավարտվեց բավական լարված` Ձեր կարծիքով, հնարավո՞ր է, որ քաղաքական թեժ ամառ ունենանք:

– Չեմ կարծում: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА