ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ընդամենը 0,1 տոկոս բյուջեի եկամուտների աճը սպորտային հետաքրքրության ոլորտից է»

28.06.2017 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ընդամենը 0,1 տոկոս բյուջեի եկամուտների աճը սպորտային հետաքրքրության ոլորտից է»

Խորհրդարանում շարունակվում է քննարկվել նախորդ տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, որը հուլիսի 4-ին կներկայացվի Ազգային ժողովի արտահերթ նիստում: 2016-ի բյուջեի կատարման «առյուծի բաժինն» ու պատասխանատուն Հովիկ Աբրահամյանի կառավարությունն է, քանի որ միայն նույն տարվա սեպտեմբերին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վերցրեց գործադիրի ղեկը: Այդուհանդերձ, թե ինչպես են բյուջեի կատարողականը գնահատում Ծառուկյան դաշինք խորհրդարանական խմբակցությունում, «Իրավունքը» հետաքրքրվեց Ծառուկյան դաշինք խորհրդարանական խմբակցության պատգամավոր ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՑ:

Պետության հաշվին փոխվարչապետը իննը հոգու հետ կմեկնի ԱՄՆ

«ԵԹԵ ԱՅՍՕՐ ՉԲԱՐՁՐԱՁԱՅՆԵՆՔ ՌԻՍԿԵՐԻ ՄԱՍԻՆ, ԱՅՆ ԿԱՐՈՂ Է ԿՐԿՆՎԵԼ ԵՎ ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ԲՅՈՒՋԵՈՒՄ»

–Նախ ասեմ, որ բյուջեի ծախսային մասով քննարկումներն առավելապես հանրությանը պետք է ներկայացնել, մասնավորապես` այն խնդիրները, որոնք տեսնում ենք, եւ որոնք հնարավոր ռիսկեր ունեն: Այսինքն` եթե մենք այսօր չբարձրաձայնենք ռիսկերի մասին, այն կարող է կրկնվել եւ հաջորդ տարվա բյուջեում: Հետեւաբար, պետք է հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրենք բյուջեի ծախսային կառուցվածքը, գտնենք այն խոցելի հատվածները, որտեղ հնարավոր է, որ թաքնված ռիսկեր լինեն: Ինչպես գիտեք, հաճախ ավելի ուշ են արձագանքում ստուգող մարմինները, ինչի մասին բարձրաձայնել եմ նաեւ քննարկումների ժամանակ, ուստի` նաեւ պետք է նաեւ ոչ միայն հաշվետվություն, այլ  վերահսկիչ գործառույթներ նույնպես ներկայացնել հանրությանը: Ի վերջո, անհասկանալի կլինի, եթե երեք տարի հետո որեւէ մեկն անդրադառնա այս հարցին եւ բյուջեի ծախսային մասում գտնի որեւէ խախտում կամ որեւէ անհարկի ծախս: Նկատի ունեմ, որ այստեղ պետք է աշխատանքի օպերատիվությունն էլ ապահովել, ոչ թե թողել հետագա տարիներին, հետո ուշացած արձագանքել, ինչի արդյունավետությունը խիստ կնվազի: Դրա համար էլ մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել ե՛ւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, ե՛ւ մեր խմբակցությունում ու հիմնական մեր ուշադրությունը սեւեռելու ենք այն խոցելի միջոցների վրա, որոնց ծախսերի արդյունավետությունը գտնում ենք, որ պետք է անպայման բարձրաձայնվի, քննարկվի: Ու եթե կան խնդիրներ, պետք է ուղղենք զեկուցողներին, որպեսզի կարողանան իրենք էլ ե՛ւ կառավարությունում, ե՛ւ իրենց գերատեսչությունում քննարկել եւ գտնել նոր լուծումներ:

– Պարոն Բագրատյան, 2016-ի բյուջեն առանձնացավ ցածր կատարողականով, ինչի մասին հուշում են առկա ցուցանիշները: Ի վերջո, ո՞վ է դրա պատասխանատուն` նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը ղեկավարում էր գործադիրը` մինչեւ նախորդ տարվա սեպտեմբեր ամիսը, թե՞ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը:

– Գիտեք, պետք չէ անձնավորված մոտեցում ցուցաբերել, խոսքը` համակարգային խնդիրների մասին է, եւ մենք հենց այդպես ենք դիտարկում հարցերը: Եթե նկատեցիք, Պետեկամուտների կոմիտեի նախագահի զեկույցում արտահայտված ցուցանիշներով եկամուտների աճը կազմում էր անցած տարվա համեմատ 0,1 տոկոս: Ընդունեք, որ ընդամենը 0,1 տոկոս բյուջեի եկամուտների աճը սպորտային հետաքրքրության ոլորտից է: Ըստ էության, պարզապես, ցանկություն է առաջացել նախորդ տարվանից ավելի աճ ունենալու, սակայն որակական որեւէ արձանագրում չի ներառվում իր մեջ: Հետեւաբար,  պետք է ուշադիր լինենք նաեւ հարկային մարմինների աշխատանքին:

«Երկրագունդը պտտվում է միայն Մեգգիի շուրջ». Կարեն Գյուրջյանը հայր է դարձել

«5 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ԲԱՐՁՐ ՏՈԿՈՍ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՄԱՐ, ԲԱՅՑ ՈՉ ՀԱՅԱՍՏԱՆԻ»

–Անդրադառնանք նաեւ կառավարության ծրագրին, որտեղ առաջիկա 5 տարիների համար նախատեսվում է ՀՆԱ-ի տարեկան միջին աճ` մոտ 5 տոկոսի սահմաններում, աղքատության կրճատման ապահովում` իջեցնելով այն 12 տոկոսային կետով, զբաղվածության աճի եւ արժանապատիվ աշխատանքի վարձատրության օպտիմալ զուգակցմամբ` անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճի ապահովում: Ինչի՞ն էր դեմ Ծառուկյան դաշինքը, որ դեմ քվեարկեց: 

– Ծառուկյան դաշինքն ունի իր հստակ 15 կետանոց ծրագիրը, եւ նախընտրական շրջանում մենք ոչ միայն ներկայացրել էինք այն, այլ ցույց էինք տվել դրանք  իրականացնելու բոլոր հնարավորություններն ու աղբյուրները, որն ի վիճակի էինք կյանքի կոչել: Բնականաբար, եթե այդ 15 կետը ներառված չէր կառավարության ծրագրում, նույնիսկ որեւէ մի կետ, արդեն իսկ բացառում էր մեր դրական մոտեցումը...

– Անկախ նրանից, կառավարության ծրագիրը կլիներ լավը, թե վա՞տը:

– Ծրագրի քննարկման ժամանակ մենք շեշտեցինք թերությունները, մասնավորապես` բավարար չհամարեցինք 5 տարվա մեջ նախատեսված 5 տոկոսի աճը: Այն կարող էր բավարար լինել, եթե զարգացման որոշակի մակարդակում լինեինք, բայց այս իրավիճակում բավարար չէ: 5 տոկոս տնտեսական աճը, իհարկե, բարձր տոկոս է Գերմանիայի համար, բայց ոչ Հայաստանի: Մենք պետք է փորձենք մոտենալ երկնիշ թվերին, որպեսզի հույս ներշնչենք ժողովրդին: 

«ՄԵԶ ՉԵՆ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ ԱՅՍ ՏԵՄՊԵՐԸ»

–Ամեն դեպքում, կառավարության բնութագրմամբ` սա իրատեսական ծրագիր է: Ի՞նչ կասեք այս մասին:

– Իրատեսությանը չեմ առարկում, որովհետեւ կարող էին ընդհանրապես դնել մեկ տոկոս զարգացում եւ դա համարել էլ ավելի իրատեսական: Բայց երբ բնութագրում են, որ այն հավակնոտ ծրագիր է, համաձայն չեմ` ամենեւին հավակնոտ չէ: Հասկանալի է, որ բարձր ցուցանիշներ չեն նախատեսել զուտ նրա համար, որ տարեվերջին ոչ ոք չասի, թե չեն կատարել իրենց ծրագիրը: Այնպես որ, 5 տոկոսն իրոք իրատեսական է եւ հասանելի կառավարության համար ու շատ հնարավոր է իրականություն դառնա, մանավանդ, որ 3,2 տոկոս արդեն իսկ ունենք: Ապահովել այդ տոկոսը կստացվի, թե` ոչ, չեմ կարող ասել, բայց մեզ չի բավարարում այս տեմպերը: 

– Կարծում եք` Ծառուկյան դաշինքի 15 կետերով կհաջողվե՞ր ապահովել բավարար տեմպեր:

Կարպիս Փաշոյան սինդրոմը «Ժառանգությունում» (18+)

– Տեսեք, մեր ծրագրում նախատեսել էինք 25 հազար դրամի թոշակների բարձրացում, ցույց էինք տվել աղբյուրները եւ բացատրել, որ 6 տոկոս աճի դեպքում արդեն կարող ենք այդ 25 հազար դրամը ստանալ: Գյուղատնտեսական վարկերը ցածր տոկոսադրույքով տրամադրելը նույնպես ռեալ բան է, ու այնպես չէ, որ այդ ռեսուրսը չկա: Վերջիվերջո, եթե կարողանում ենք սուբսիդավորել, ապա կարող ենք նաեւ ցածր տոկոսով վարկավորել գյուղացուն: Այսինքն` Կենտրոնական բանկի եւ կառավարության համագործակցության արդյունքում պետք է ձեւավորվեր այդ ամենը: Մի խոսքով` բազմաթիվ կետեր իրականանալի էին, սակայն դրանք որեւէ կերպ ընդգրկված չէին կառավարության ծրագրում: Եթե իրենք, իսկապես, ավելի հավակնոտ ծրագիր ներկայացնեին, օրինակ, ասեին, որ մեր առաջարկած ոչ ավել քան 5 տոկոսադրույքով վարկեր տրամադրելու փոխարեն, նախատեսում են երկու տոկոսով տրամադրել, իհարկե, պարտավոր էինք դրան դրական արձագանքել: Կամ, ասենք, մենք 25 հազար դրամ էինք նախատեսում կենսաթոշակները բարձրացնել, իրենք ասեին, որ 30 հազար են առաջարկում, միանշանակ պետք էր ողջունել: Այդ դեպքում կույր պետք է լինեինք, որ լավ բանը չտեսնենք, բայց ի սկզբանե էլ ասել ենք` լավին ասելու ենք լավ, վատին` վատ:

– Խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժին` «Ելքին», կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ավելի շատ հետաքրքիր էր, թե ով է լինելու 2018-ին ՀՀ վարչապետը: Որքանո՞վ է այս հարցն այսօր կարեւոր Ծառուկյան դաշինքի համար:

– Էլի եմ կրկնում` եղած խնդիրներին մենք համակարգային մոտեցում ենք ցուցաբերում, անձնավորված մոտեցում չունենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА