ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այս վերջին տարիներն ապացուցեցին, որ նախագահ Սերժ Սարգսյանի եւ-եւի քաղաքականությունը կենսունակ է»

30.06.2017 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Այս վերջին տարիներն ապացուցեցին, որ նախագահ Սերժ Սարգսյանի եւ-եւի քաղաքականությունը կենսունակ է»

Ամենայն հավանականությամբ նոյեմբերին կստորագրվի Եվրամիության հետ Հայաստանի ասոցացման նոր համաձայնագիրը, իսկ թե մինչ այդ ինչ քաղաքականություն է որդեգրելու խորհրդարանական դիվանագիտությունը` սիրաշահելո՞ւ է եվրոպաշտոնյաներին եւ հանդուրժի նրանց երբեմն կոշտ հայտարարությունները, ինչ է թե, այս անգամ համաձայնագրի ստորագրումը կյանքի կոչվի, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դասախոս, քաղաքագետ ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ.

«Կաթողիկոսը մի խումբ հայաստանցիների կաթողիկոսը չէ, այլ համայն հայության». Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ

–Նախ ասեմ, որ ընդհանրապես հայկական դիվանագիտությունը եւ հայկական արտաքին քաղաքականությունը եւ այն մարդիկ, ովքեր ունեն գործառույթներ եւ պատասխանատվություն` այն իրականացնելու, պետք է գործեն ի նպաստ Հայաստանի Հանրապետության ու մեր ժողովրդի: Եվ այստեղ երկրորդ կարծիք լինել ուղղակի չի կարող: Ինչ վերաբերում է այս կամ այն պաշտոնյայի հայտարարություններին արձագանքնելուն կամ դրանք հանդուրժելուն, չեմ կարծում, որ այստեղ կա խորքային լուրջ այնպիսի մի խնդիր կամ հակասություն, որը լուծել հնարավոր չէ: Եվրամիության հետ հարաբերություններում Հայաստանը լուրջ հաջողություններ է գրանցում, եւ այս վերջին տարիներն ապացուցեցին, որ նախագահ Սերժ Սարգսյանի եւ-եւի քաղաքականությունը կենսունակ է: Օրինակ` լինելով ԵՏՄ անդամ` պահպանում ենք GSP+ ռեժիմով ազատ առեւտրի հետ կապված մեր արտոնությունները Եվրամիության հետ: Իսկ թե որ պաշտոնյան պահի տակ ինչ հայտարարություն կարող է անել, եւ ինչ էմոցիոնալ ֆոնի հետ այն կարող է կապված լինել, չեմ կարծում, որ մեր շահերից է բխում ամբողջ պետական համակարգով նրան պատասխանելը: Ռուսաստանը, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, բոլորն էլ մեր բարեկամներն են: ՌԴ-ն մեր ռազմաքաղաքական դաշնակիցն է, ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն արժեքային դաշտում գործող մեր շատ կարեւոր գործընկերներն են, ուստի` պետք է այս հարցերը լուծվեն շատ ավելի բանակցային եղանակով եւ դրական  ֆոնի ներքո:

– Պարոն Հակոբյան, իսկ որո՞նք են այն գլխավոր օրակարգային խնդիրները, որոնք մեր պատգամավորները պետք է այսօր առաջ տանեն արտաքին քաղաքականության մեջ: 

– Գլխավոր օրակարգը շատ պարզ է եւ, ըստ իս, պետք է ընթանա երկու ուղիով: Առաջինը մեր անվտանգության խնդիրն է, որի հետ է կապված Արցախի հիմնահարցը, եւ պետք է ատամներով մեր շահերը կարողանանք պաշտպանել ու առաջ տանել ցանկացած հարթակում` լինի երկկողմ ձեւաչափով, թե` բացմակողմ: Եվ երկրորդը` պետք է փորձենք լուծել տնտեսական ներդրումների ներգրավման հարցը: Լինի ռուսական, եվրոպական, ամերիկյան կամ թեկուզ բրազիլական, բայց պետք է կարողանանք ներգրավել ցանկացած տիպի ներդրում: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА