o C     02. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ  ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է

30.06.2017 22:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ  ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում: Ինչպես փոխանցում է The Armenian Weekly-ն, այս մասին տեղեկացրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:
Վերջինս «Սպուտնիկ» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ երկու կողմի դիվանագետներն աշխատում են հանդիպում կազմակերպելու ուղղությամբ:
«Մենք պետք է այդ հանդիպումը կազմակերպենք հատկապես հիմա, երբ Հայաստանը գտնվում է խորհրդարանական հանրապետություն դառնալու անցումային փուլում: Նախ մենք հանդիպում կկազմակերպենք արտգործնախարարների մակարդակով, այնուհետեւ կկազմակերպենք նախագահների հանդիպումը»,- ասել է դեսպան Հովհաննիսյանը:
Ինչպես նշվում է, արտգործնախարարների հանդիպման համար դեռեւս ամսաթիվ չի մշակվել:
 

Չինաստանի նկատմամբ Թրամփի չարությունն աճում է համավարակի տարածմանը զուգահեռ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА