ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Razboy-ը վերադառնում է շոու-բիզնես՝ ստեղծագործական եւ սկանդալային նորություններով

02.07.2017 23:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Razboy-ը վերադառնում է շոու-բիզնես՝ ստեղծագործական եւ սկանդալային նորություններով

Գրեթե կես տարի է, ինչ ֆոտոմոդել, երգիչ ՎԱՐԴԱՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ, որը հայտնի է Razboy բեմական անունով, ստեղծագործական լռություն է պահպանում: Երկարատեւ լռությունն, իհարկե, ուներ լուրջ պատճառներ. ծանր հիվանդության հետեւանքով մահացավ Վ. Նահապետյանի մայրը՝ այն էլ արտասահմանում՝ որդուց հեռու:

«Վերադառնալու եմ ...». Կորյուն Նահապետյանը պատգամավորի թեկնածու չառաջադրվելու մասին

Իսկ թե երբ, ի վերջո, ստեղծագործական նորություններով կրկին իր ունկնդիրներին կներկայանա Razboy-ը, «Իրավունքին» հաջողվեց ուշագրավ մանրամասներ պարզել հենց նրանից:

RAZBOY-Ը  ԱՇՆԱՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԹՈՂԱՐԿԵԼ ՆՈՐ ԱԼԲՈՄФото Sarafyan Hrant.

- Նախ ասեմ, որ ստեղծագործական նորություն դեռ պետք է լիներ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին՝ ալբոմի տեսքով, բայց քանի որ ինձ հետ դժբախտ դեպք պատահեց,  դրանից հետո չկարողացա այն թողարկել…. Ամբողջ ֆինանսը ներդրեցի հիվանդանոցներում՝ մորս բուժման համար, ապա նաեւ կարողացա հոգալ, որպեսզի նրան ուղարկեի արտերկիր եւ այնտեղ բուժում ստանար... Դրա համար էլ ալբոմի թողարկումը հետաձգվեց: Բայց հիմա՝ մինչեւ աշուն, միանշանակ, զբաղվելու եմ ալբոմի ձայնագրություններով եւ մոտավորապես՝ նոյեմբերի կեսերին այն արդեն կթողարկվի: Այս մասին կլինի պաշտոնական հաղորդագրություն, ինչպես նաեւ նախատեսում եմ բաց շնորհանդես ունենալ: Սովորաբար, մենք ստանում ենք մեր պատկերացրածի կեսը, բայց ես կփորձեմ այս դեպքում կեսից էլ ավելին ստանալ եւ հուսով եմ՝ այն, ինչ պատկերացրել եմ, մաքսիմալ կկարողանամ իրագործել:

- Վարդան, ալբոմն ի՞նչ բովանդակություն է ունենալու, եւ այն ո՞ր լսարանին է ուղղված:

- Ժանրը հատուկ ընտրված չէ, ալբումում ընդգրկված կլինեն հոգեվիճակային երգեր, որոնք  զգացմունքներ կփոխանցեն ունկնդիրներին: Ընդհանրապես, եթե անգամ փորձեմ ալբոմն ինչ-որ կերպ «ժանրավորել», չեմ կարող, որովհետեւ այստեղ ավելի ասելիք ունեցող երգեր են, ընդ որում՝ անգլալեզու: Հնարավոր է ալբոմում հայալեզու ոչ մի երգ չընդգրկվի, քանի որ ձեւաչափը արդեն իսկ հայկական չէ, եւ այն նորություն կլինի իմ կողմից: Ինչ վերաբերում է, թե ինչպիսի արձագանք կունենա այն եւ որ լսարանին է ուղղված, հստակ պատասխանել չեմ կարող, քանի որ ինքս չեմ կարող ասել՝  կոնկրետոր որ լսարանին հաճելի կլինի լսել այս երգերը:

«ՓՈՐՁԵԼ ԵՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԻՄ ՀՈԳԵՎԻՃԱԿԸ՝ ԵՐԳԵՐԻ ՏԵՍՔՈՎ»

Фото Sarafyan Hrant.- Մշտապես հանդես եք եկել համարձակ ստեղծագործական քայլերով, ինչո՞վ այս ալբոմը կառանձնանա:

«Պարոն Զեյնալյանն իմ անմեղության կանխավարկածն է ոտնահարել» (Տեսանյութ)

-Այն, ինչ անում եմ իմ ստեղծագործական աշխատանքներում, չեմ կենտրոնանում, որ լինի համարձակ ոճի մեջ կամ ընդհանրապես՝ ավելի մեծ ուշադրության արժանանա: Ես ստեղծագործում եմ ու անում եմ այն, ինչն, ուղղակի, իմն է: Իսկ ալբոմը կառանձնանա նրանով, որ տարբերվում է հայկական շուկայի երգերից: Առհասարակ, իր տեսակով այս ալբոմը կլինի տարբերվող, քանի որ այն բազմաժանր է, անգլալեզու է, ինչն արդեն իսկ հետաքրքրություն կառաջացնի լսարանին, որպեսզի ունկնդրեն ու հասկանան: Որոշ մարդիկ միգուցե քննադատեն, որոշները՝ սիրեն, ինչեւէ, ամեն դեպքում, փորձել եմ հանրությանը ներկայացնել իմ հոգեվիճակը՝ երգերի տեսքով:

- Իսկ չե՞ք պատրաստվում առաջիկայում նաեւ զուգերգով հանդես գալ:

- Անկեղծ ասած, զուգերգի առաջարկներ բազմիցս եղել են, բայց կարծում եմ, որ միգուցե դա իմը չէ կամ դեռ ժամանակը չէ: Ամեն դեպքում, չեմ էլ բացառում, որ մի օր կունենամ զուգերգ՝ ինչ-որ մի երգիչ-երգչուհու հետ:

«PLAYBOY» ԱՄՍԱԳՐԻ ԱՌԱՋԱՐԿԸ RAZBOY-Ը ՉԻ ՄԵՐԺԵԼ…Фото Sarafyan Hrant.

- Ի դեպ, ժամանակին Դուք մերժել էիք ամերիկյան «Playboy» ամսագրում լուսանկարվելու առաջարկը՝ հաշվի նստելով հանրության կարծիքի հետ: Ձեր կյանքում տեղի ունեցած շրջադարձից հետո՝ հնարավո՞ր է, որ վերանայեք Ձեր որոշումը:

- Ասեմ, որ ամերիկյան «Playboy» ամսագրի առաջարկը պաշտոնապես դեռ չի մերժվել իմ կողմից: Այո, հաշվի առնելով հանրության կարծիքը եւ ընդհանրապես՝ քննարկելով առաջարկը որոշ մարդկանց հետ, վերջիվերջո, որոշեցի, որ պատասխանս կթողնեմ այսպես անորոշ ինչ-որ վիճակում: Բայց քանի որ կյանքս արդեն գնալով մի այլ ուղով է ընթանում, միգուցե վերանայեմ որոշումս: Այնպես որ, այո՛, այդպիսի բան հնարավոր է ու չեմ բացառում, որ ալբոմի թողարկումից հետո, կսկսեմ մտածել այդ մասին:

- Փաստորեն, շուտով կլինեն ստեղծագործական նորություններ նաեւ ֆոտոշարքերի՞ տեսքով:

- Միանշանակ կլինեն, ավելին՝ ալբոմի շապիկի նկարի վրա ենք հիմա աշխատում, որպեսզի այն համահունչ եւ համապատասխան լինի այն տրամադրությանը, այն հոգեվիճակին, ինչ-որ ալբոմի երգերի պարունակությունն է լինելու: Ինչպես նշեցի, արդեն երկրորդ տարին է, ինչ աշխատում եմ այս ալբոմի վրա եւ փորձում եմ ստանալ մաքսիմալ իմ պատկերացրած ալբոմը: Ուզում եմ այն ճիշտ ձեւով մատուցել հասարակությանը:

«Մերաբովայի երևանյան երկրպագուները կբացահայտեն բոլորովին այլ Մարիամի». Էմիլ Կարատ

«ԻՄ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ ԴԵՌ ԼԻՈՎԻՆ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՉԷ»

Фото Sarafyan Hrant.- Մինչ ալբոմի թողարկումը հանրությունն ինչպե՞ս կարող  է ունկնդրել Ձեր երգերը:

- Մի ժամանակ համացանցում անընդհատ նոր երգեր էի ավելացնում եւ մարդիկ լսում էին, բայց դրանք հետո ջնջեցի, քանի որ ալբոմ պիտի թողարկեի: Այդ երգերը կվերամշակվեն եւ նորացված տարբերակով կներկայացվեն հանրության դատին: Մի խոսքով՝ հանրության համար իմ ստեղծագործական աշխարհը դեռ լիովին բացահայտված չէ, քանի որ ինքս չեմ ցանկանում, որ այն հայտնի դառնա՝ մինչեւ ալբոմը թողարկվելը: Իսկ դրանից հետո իմ երգերը հասանելի կլինեն:

- Դեռ չի՞ հասունացել պահը, որ երգ նվիրեք Ձեր մայրիկի հիշատակին կամ, ինչու ոչ, տեսահոլովակ նկարահանեք:

- Մայրիկին նվիրված երգ անպայման կունենամ, որովհետեւ այն արդեն ինձ համար նպատակ է դարձել: Ուղղակի, այն չի ընդգրկվի ալբոմի մեջ, քանի որ երգի ժանրը չի համապատասխանում ալբոմի մնացած երգերին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА