ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Որեւէ նպատակ չի կարող լինել միջոց` մեր ավանդական ընտանիքի ինչ-որ արժեքներ խեղաթյուրելու համար»

04.07.2017 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Որեւէ նպատակ չի կարող լինել միջոց` մեր ավանդական ընտանիքի ինչ-որ արժեքներ խեղաթյուրելու համար»

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կայացած ամառային նստաշրջանն այս անգամ աննախադեպ հունով ընթացավ: Ո՛չ ավել, ո՛չ պակաս ԵԽԽՎ ողջ պատմության ընթացքում առաջին անգամ սեղանին դրված էր ԵԽԽՎ նախագահի` Պեդրո Ագրամունտի իմպիչմենթի հարցը: Ընդ որում` այս հարցում իր դերակատարությունն ունեցավ նաեւ հայաստանյան պատվիրակությունը: Ավելին` ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ուղիղ Ագրամունտի երեսին ասաց. «Տղամարդ եղեք եւ հրաժարական տվեք»: Մինչդեռ ԵԽԽՎ նախագահն իրեն չպահեց ո՛չ որպես տղամարդ, ո՛չ որպես քաղաքական գործիչ: Այս եւ ներքաղաքական մի քանի հարցերի շուրջ, «Իրավունքը» զրուցեց հենց տիկին Զոհրաբյանի հետ:

Խնդրանք և կոչ եմ հնչեցնում՝ այդպես չանել․ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց լրատվամիջոցների մասին իր գրառումը

«ԵԽԽՎ-ՈՒՄ ՊԱՆԴՈՐԱՅԻ ԱՐԿՂՆ ԱՅԼԵՎՍ ԲԱՑՎԱԾ Է»

–Նախ ասեմ, որ չեմ ցանկանում ԵԽԽՎ-ում մեր կատարած ողջ աշխատանքը վերագրենք ինչ-որ մի դոն կոռուպցիոների հեռացման կամ մնալու խնդիր: Ի դեպ, Պեդրո Ագրամունտին այդ մականունը կնքել են ԵԽԽՎ-ում: Բայց այս նստաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին կարող եմ ասել, որ ԵԽԽՎ-ում Պանդորայի արկղն այլեւս բացված է, ջինը շշից բաց է թողնված, եւ այս նախադեպով սկսվում է ԵԽԽՎ-ի առողջացման գործընթացը: Չնայած ադրբեջանական լոբբիի գործադրած մեծ ջանքերին` նախ քվեարկությամբ հաստատվեց, իսկ արդեն հունիսի 27-ից ԵԽԽՎ-ում ստեղծվեց անկախ հետաքննող մարմին, որի կազմում երեք շատ լուրջ, հեղինակավոր դատավորներ կան: Նրանք հետաքննելու են ԵԽԽՎ-ում կոռուպցիոն սկանդալների հետ կապված հայտարարությունները: Իսկ դա նշանակում է, որ այստեղ ուսումնասիրվելու են կոռուպցիոն սկանդալի մեջ ներգրավված խավիարային դիվանագիտության բոլոր կարկառուն դեմքերի հարցը: Արդեն իսկ առաջիկայում Միլանի դատախազությունը Լուկա Վոլոնտեյի հարցով կկայացնի դատավճիռ, որովհետեւ նա տվել է խոստովանական ցուցմունք, որ 2013 թվականին Ադրբեջանից ստացել է 2,5 միլիոն եվրո, որպեսզի տապալի Քրիստոֆեր Շտրասերի «Քաղաքական բանկատրկյալները Ադրբեջանում» զեկույցը: Այդ գումարից օգտվել է նաեւ Պեդրո Ագրամունտը, ինչպես նաեւ ներկայիս ԵԽԽՎ բազմաթիվ պատգամավորներ: Եվ պատահական չէ, որ լիբերալների խմբի ղեկավար Ջորդի Խուգլա ի Կոստան, որը Ադրբեջանի խավիարակերներից մեկն է, հասկանալով իր գլխին կախված դամոկլյան սուրը, շտապեց հայտարարել, որ հոկտեմբերին հրաժարվում է խմբի ղեկավարի պաշտոնից, եւ նոր քվեարկություն է տեղի ունենալու, որպեսզի լիբերալները ընտրեն խմբի նոր ղեկավար: Մնում է, որ կառույցը կարողանա իր մեջ այդքան ուժ գտնել, որովհետեւ լինենք անկեղծ` ցավոք, ԵԽԽՎ-ն վերածվել էր ադրբեջանական եւ մի քանի այլ երկրների կոռուպցիոն գործարքների հարթակի ու վաղուց արդեն կորցրել էր իր հիմնարար արժեքների նկատմամբ հավատարմությունը: Այս առումով ինձ համար էականն այն չէ` Ագրամունտ անձը` դոն Պեդրոն, կմնա՞ իր պաշտոնում, թե չի մնա, ինձ համար կարեւոր է, թե Եվրոպայի խորհուրդը հնարավոր կլինի՞ մաքրել կոռուպցիայի եւ լոբբիզմի սարդոստայնից: Եվ կարծում եմ` այս հարցում մեծ ներդրում ունեցավ հայկական պատվիրակության յուրաքանչյուր անդամ (այստեղ բացարձակ կուսակցական տարանջատում չեմ դնի), եւ կաթիլ առ կաթիլ կարողացանք այս թնջուկը հասունացնել: Իհարկե, այստեղ մեծ դերակատարություն ունեցավ ուկրաինական պատվիրակությունը, բայց այն փաստական տվյալները, որոնք նստաշրջանից նստաշրջան ներկայացնում էինք ու ասում, թե ովքեր են Ալիեւի աշխատակազմի վճարովի աշխատողները ԵԽԽՎ-ում, ի հեճուկս տարբեր քաղաքական վերլուծաբանների, որոնք ասում են, թե հայկական պատվիրակությունը բացարձակ անմասն է ԵԽԽՎ-ում դոն Պեդրոյի դեմ ընթացող այս գործընթացներին, կարող եմ պատասխանել` ո՛չ , անմասն չէ:

Մանվել Գրիգորյանի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք ու նրան կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան

«ՊԱՐՏԱՎՈՐ ՉԵՆՔ COPY-PASTE ԱՆԵԼ ՈՐԵՎԷ ԵՐԿՐԻ ՕՐԵՆՔ, ՈՐԸ ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ՀԱՐԻՐ ՉԷ ՄԵՐ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻՆ»

–Ի դեպ, մինչեւ ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցելու համար Ստրասբուրգ մեկնելը, Դուք խորհրդարանում հանդիպել եք ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին եւ բարձր եք գնահատել, որ դեսպանության եւ Բրիտանական խորհրդի գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ իրականացված ծրագրի արդյունքում կուտակած փորձն օգնել է ՀՀ խորհրդարանում ընդունել մի շարք օրենքներ, այդ թվում` գենդերային, եւ տեղեկացրել եք, որ Ձեր հանձնաժողովն առաջիկայում նախաձեռնելու է ընտանեկան բռնության հետ կապված օրենսդրական դաշտի կարգավորման քննարկումներ: Այս հայտարարությունը բավական լայն տարակարծության տեղիք տվեց: Մի՞թե Ձեր դիրքորոշման մեջ փոփոխություն է տեղի ունեցել:

– Իսկապես, այստեղ տարակարծություն կա, որովհետեւ դուք լավ գիտեք իմ հստակ մոտեցումը` մեր արժեքների վերաբերյալ: Ես այդ հանդիպման ժամանակ ընդամենը խոսել եմ ընտանեկան բռնությունների մասին, որը լուրջ խնդիր է, եւ առաջիկայում հանձնաժողովը պատրաստվում է այդ խնդիրը քննարկել: Ու այն, ինչ ես մտածում եմ այս հարցով, ու թե ինչպիսին պետք է լինի այդ օրենքը, ճանաչելով ինձ` վստահ եղեք, որ բացարձակապես չի հակասելու մեր ազգային նկարագրին:

– Բայց չի բացառվում նաեւ, որ այդ օրենքի տակ ականներ դրվեն, ինչպես օրինակ` յուվենալ արդարադատություն կոչվածն է...

– Սա արդեն մեզնից է կախված: Պետք է ամեն ինչ անենք, որ այդ ականները չլինեն: Ասեմ նաեւ, որ սա մեր պարտավորություններից է, որը Հայաստան-ԵՄ նոր իրավական փաստաթղթի ստորագրմանն ընդառաջ պետք է կատարենք: Բայցեւ պարտավոր չենք վերցնել եւ copy-paste անել որեւէ երկրի օրենք, որը բացարձակապես հարիր չէ մեր արժեհամակարգին եւ վնասելու է մեր ավանդական ընտանիքը: Դրանում ինքս լինելու եմ ամենանախանձախնդիր անձնանցից մեկը:

– Փաստորեն, կարելի է ասել, որ Եվրամիության կողմից այս օրենքն ուղղակորեն պարտադրվո՞ւմ է մեզ:

– Որեւէ մեկը չի կարող մեզ որեւէ բան պարտադրել, որովհետեւ նույն օրենքները, որոնք ընդունում է Եվրոպայի խորհրդարանը, տեղայնացվում են ազգային խորհրդարաններում: Այսինքն` ԵՄ անդամ տարբեր երկրներ այդ օրենքներն ընդունելիս անպայմանորեն հաշվի առնում են իրենց ազգային բովանդակությունն ու արժեհամակարգը: Այնպես որ, այստեղ մենք էլ անպայմանորեն պետք է հաշվի առնենք մեր ավանդական, ազգային արժեհամակարգը: Վերջիվերջո, ամենակայուն բանը, որ մեզանում մնացել է, մեր ավանդական ընտանիքն է եւ, ըստ իս, որեւէ նպատակ չի կարող լինել միջոց` մեր ավանդական ընտանիքի ինչ-որ արժեքներ խեղաթյուրելու համար:

Չկասկածեք. Գլխավոր դատախազը՝ «Մարտի 1»-ի գործով նախկին նախագահներին հարցաքննելու մասին

«ՀՈՐԴՈՐԵԼ ԵՆ ՉՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼ ԽՆԴԻՐԸ»

– Տիկին Զոհրաբյան, ԱԺ մշտական հանձնաժողովներում ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկումներն արդեն իսկ ավարտվում են: Հետաքրքիր է` այս հարցում ինչպիսի՞ն է լինելու Ծառուկյան դաշինք խորհրդարանական խմբակցության տեսակետը: 

– Այսօր առավոտյան ունենք խմբակցության նիստ, որի ժամանակ կքննարկենք ինչպես այսօրվա օրակարգը` Սեւանից լրացուցիչ 100 մլն խմ ջրառի մասին օրենքի նախագիծը, այնպես էլ կհստակեցնենք բյուջեի կատարողականի հետ կապված մեր դիրքորոշումը: Վստահ եղեք, որ մեր ելույթներում խմբակցության տեսակետը կներկայացվի:

– Ամեն դեպքում, տրամադրվածությունն ինչպիսի՞ն է:

– Սեւանից լրացուցիչ ջրառի մասով, ասեմ, որ այստեղ, իսկապես, խնդիր կա: Մեր խմբակցությանն են դիմել բազմաթիվ գյուղական համայնքներ եւ հորդորել են չքաղաքականացնել խնդիրը, որովհետեւ իրենց հողակտորներն ուղղակի չորանում են: Այստեղ մտածելու, ծանր ու թեթեւ անելու խնդիր ունենք, որովհետեւ անձամբ ինձ էլ են դիմել  համայնքների ներկայացուցիչներ եւ խնդրել` հարցը չտեղափոխել իշխանություն-ընդդիմություն առճակատման, քանի որ այստեղ դրված է իրենց օրվա հացի կենսական խնդիրը: Ինչ վերաբերում է բյուջեի կատարողականին, համենայնդեպս, այս պահին չեմ տեսնում, որ խմբակցությունը կունենա դրական դիրքորոշում: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА