ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այս փուլում դժվար թե ռազմական գործողությունները թեժանան». Անատալի Ցիգանոկ

12.07.2017 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Այս փուլում դժվար թե ռազմական գործողությունները թեժանան». Անատալի Ցիգանոկ

Ադրբեջանը հերթական սադրանքներով վերջին շրջանում կրկին փորձ է կատարում արցախա-ադրբեջանական սահմանում լարվածություն հրահրել, ինչը, ըստ էության, ստացվեց, բայց հենց իրենց համար վատ հետեւանքներով: Մյուս կողմից էլ, իհարկե, անհետեւանք չեղավ նաեւ Հայաստանի համար. վերջին մեկ շաբաթվա ընթացքում ունենք մեկ զոհ եւ երեք վիրավոր: Ստեղծված իրավիճակի մասին էլ «Իրավունքը» զրուցեց ՌԴ Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի Ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր ԱՆԱՏՈԼԻ ՑԻԳԱՆՈԿԻ հետ: Ռուս ռազմական փորձագետը նախեւառաջ նշեց, որ իր կարծիքով` այս փուլում Լեռնային Ղարաբաղի սահմանում դժվար թե ռազմական գործողությունները թեժանան:

«Շատերի մոտեցումը հետեւյալն է լինելու` քծնանք` առ Նիկոլ Փաշինյան կամ ահավոր վախ նրանից»

«ԿՈՆՖԼԻԿՏԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՇԱՏ ԿՅԱՆՔԵՐԻ ԳԻՆ ՈՒՆԻ»

–Անատոլի Դմիտրիեւիչ, ըստ Ձեզ, այս անգամ սահմանային հրահրված լարվածությունն ինչո՞վ կավարտվի:

– Գլխավոր խնդիրը հիմա այն է, թե երբ վերջապես ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը կկատարեն դեռեւս 1994 թվականին երկու կողմերի միջեւ ստորագրված հրադադարի փաստաթղթում առկա դրույթները: Հիմա վատն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հնարավոր կարգավորման հարցում չեն լսում պաշտոնական Ստեփանակերտի տեսակետը: Բանակցությունների համար նախաձեռնված բոլոր գործընթացները, որոնք ընթանում են ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների միջեւ, իզուր է, որովհետեւ առանց Ստեփանակերտի, ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ որեւէ որոշում չի կարող կայացվել: Այս առումով կարեւոր է նաեւ Ռուսաստանի դիրքորոշումը, որն անընդհատ ասում է, թե Հայաստանը մեզ համար ռազմավարական գործընկեր է, իսկ Ադրբեջանը, ուղղակի, գործընկեր, չնայած` եթե շատ անկեղծ խոսենք, Ադրբեջանի ֆինանսական համակարգը բավականին հաջող է, եւ հասկանալի է, որ Ռուսաստանն Ադրբեջանում ունի շատ մեծ հետաքրքրություններ: Ավելին` ռուսներն Ադրբեջանում ունեն 96 հատ բիզնես: Ինչեւէ, կարծում եմ` հիմա հարցն այն է, թե արդյոք կողմերը կվերադառնան բանակցային սեղանի շուրջ, որը, եթե ճիշտ անվանենք, ինչպես գիտեք, ընդհատվել էր հրեշավոր դիվանագիտության պատճառով: Երկու կողմերն էլ ինչ-որ պահի պետք է կարողանան իրենց «ամբիցաները» մի կողմ թողնել: 

– Ի՞նչ նկատի ունեք` «ամբիցիաներ» ասելով:

– Այն, որ Հայաստանը չտալով շրջաններ` չի ցանկանում տալ Լեռնային Ղարաբաղը, իսկ Ադրբեջանն էլ եւս չի ուզում ընկրկել: Իհարկե, ինչ-որ մի փուլում կարող է եւ ընկրկել, բայց պետք է հասկանանք, որ նման կոնֆլիկտները միանգամից չեն լուծվում: Կոնֆլիկտի կարգավորումը մարդկային շատ կյանքերի գին ունի: Այնպես որ ե՛ւ հայերի, ե՛ւ ադրբեջանցիների համար դժվար իրավիճակ է, բայց ամենաշատն այս իրավիճակից տառապում է Լեռնային Ղարաբաղը: 

«ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ` ԱՅՆ ԿԲԵՐԻ ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ»

–Վարկած կա, որ Պանամական օֆշորային սկանդալը կոծկելու համար Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական սահմանում նախաձեռնեց նախորդ տարվա ապրիլյան պատերազմը: Ձեր գնահատմամբ` այսօր սահմանում կրկին հրահրվող սադրանքները նույնպե՞ս ինչ-ինչ այլ հարցերով է պայմանավորված:

Թուրքական կողմը կներգրավի ոչ միայն հատուկ նշանակության ուժեր, այլեւ` ծայրահեղական իսլամիստների. Հայտնի ռազմական փորձագետ

– Ես նույնպես այդպես եմ կարծում: Բայց, ամեն դեպքում, եթե ուսումնասիրենք նախորդ տարվա ռազմական գործողությունները, ապա պետք է փաստենք, որ եղավ փորձ` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ուժով լուծելու, որը չհաջողվեց: Հիմա շատ կարեւոր է, որ գործեն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները, որովհետեւ չեմ կարծում, թե այսօր պատերազմով հետաքրքրված են Հայաստանն ու Ադրբեջանը: Եթե ուղիղ ասենք, հիմա անգամ Եվրոպան, նույնիսկ ԱՄՆ-ն երբեք թույլ չեն տա, որ ռազմական գործողություններ սկսվեն:

– Իսկ ինչո՞վ եք վստահ այս հարցում: 

– Առաջին հերթին` հասկանալի է, որ Եվրոպան հիմա դրա ժամանակը չունի եւ երկրորդ` չմոռանանք, որ իրականում ադբեջանական բանակը հիմնված է թուրքական բանակի փորձի վրա, իսկ Լեռնային Ղարաբաղը` խորհրդային բանակի: Տարբերությունն այն է, որ  ադրբեջանական բանակն առաջնորդվում է ՆԱՏՕ-ական, իսկ Լեռնային Ղարաբաղը` Խորհրդային Միության ստանդարտներով: Իսկ այսպիսի դեպքում հարցը լուծվում է շատ հեշտ: Եթե հիշում եք, երբ սկսվեց պատերազմ Վրաստանի եւ Օսեթիայի միջեւ, Ռուսաստանն իր Խորհրդային Միության ստանդարտներով հաղթեց ՆԱՏՕ-ական ստանդարտների վրա հույս դրած Վրաստանին: Դրա համար էլ կարծում եմ` ռազմական գործողությունների դեպքում` այն կբերի դրական արդյունքի: Հետեւաբար, կսպասեմ եւ կհուսամ լավագույնին:

«ԱՆՎԱՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՀԱՃԱԽ ՊԵՏՔ Է ԱՅՑԵԼԵՆ ԱՐՑԱԽ»

–Բուլղարական «Տրուդ» պարբերականը հրապարակել է իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերն այն մասին, որ Ադրբեջանը դիվանագիտական չվերթերի քողի տակ` զենք է տեղափոխել հակամարտության այնպիսի գոտիներ, ինչպիսիք են` Սիրիան, Աֆղանստանը, Իրաքը... Գուցե սահմանին լարվածություն հրահրելով` հիմա էլ սա՞ է ուզում կոծկել Ադրբեջանը:

– Կարծում եմ, որ հնարավոր է: Ադրբեջանը զինում է վերոնշյալ գոտիների ահաբեկիչներին, բայց դա անում է շատ գաղտնի:

– ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքներով Վիեննայում` ԱՄՆ պետքարտուղար Ջ. Քերիի եւ Սանկտ Պետերբուրգում` ՌԴ նախագահ Վ. Պուտինի միջնորդությամբ` ձեռք բերվեցին պայմանավորվածություններ արցախա-ադրբեջանական սահմանում մշտադիրտակում իրականացնելու եւ մոնիթորինգ կատարելու վերաբերյալ: Սակայն, դրանք կյանքի այդպես էլ չկոչվեցին: Արդյոք այլեւս կարելի է հույս ունենալ, որ պատերազմից բացի, ի վերջո, ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար այլընտրանք կա:

 «Ով թեկուզ մի թիզ հող տա թշնամուն, ես եմ սատկացնելու` ինչպես Թալեաթին»

– Կարծում եմ` այլընտրանք, իսկապես, կա: Այս առումով կրոնական գործիչների ուշադրության կենտրոնում պետք է լինեն այն տառապող փախստականները, որոնք կորցրել են իրենց հողերը եւ ապրում են Երեւանում ու Բաքվում: Եվ երկրորդ` թեպետ Ադրբեջանը կտրականապես մերժում է, բայց անվանի գործիչները պետք է հաճախ այցելեն Արցախ: Ինքս երկու անգամ եղել եմ Արցախում եւ ադրբեջանական կողմը կարծում է, թե անօրինական սահման եմ անցել, ինչի համար էլ հայտնվել եմ իրենց, այսպես կոչված, «սեւ ցուցակում»: Իսկ այդ ցուցակում այն մարդիկ են, որոնք եղել են Լեռնային Ղարաբաղում եւ խնդիրը գիտեն ներսից: Վերադառնալով Ձեր հարցին` ասեմ, որ, ըստ իս, ռազմական գործողություններ չպետք է լինեն գոնե այն բանի համար, որ ստանձնած  պարտավորությունները կողմերը պետք է կատարեն: Ռազմական գործողություններով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը երբեք հնարավոր չի լինի լուծել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА