o C     02. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԾԱՌԵՐԻ ՍՊԱՆԴ, ԲԱՅՑ ՊԱՏԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՈՉ ՄԵԿԸ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ

29.08.2017 22:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԾԱՌԵՐԻ ՍՊԱՆԴ, ԲԱՅՑ ՊԱՏԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՈՉ ՄԵԿԸ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ


«Ազատության պողոտայի հարեւանությամբ գտնվող Մոնումենտի այգում ինչ-որ վանդալներ սկսել են իսկական ծառերի սպանդ»,- կիրակի օրը տեղեկացրեց «Shamshyan.com»-ը: Լրատվամիջոցը մանրամասնում է. «Երբ նկարահանում էինք, թե ինչ սպանդ է իրականացվում նշված հատվածում, Կորեյկոյի նման մի «ակնոցավոր Շուռիկ» սպառնում էր, թե տարածքը իմն է, ինչ կուզեմ՝ կանեմ եւ անխնա հրամայում էր տրակտորավարին, որպեսզի ծառերը արմատախիլ արվեն»:

Դիմակ կրելու պահանջի մասին որևէ օրենք գոյություն չունի. սահմանադրագետ

«Նախարարությունը անելիք չունի»

Ի՞նչ է այս մասին մտածում ՀՀ բնապահպանության նախարարությունը, ո՞վ է այդ ծառերի սպանդ իրականացնողը, փորձեցինք հետաքրքրվել նախ նախարարության լրատվական ծառայությունից: Այստեղից, սակայն, մեղմ ասած, տարօրինակ պատասխան տվեցին.
– Ցավոք, տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Սակայն նախարարությունը այս պարագայում որեւէ անելիք չունի, օրենքով չենք կարող որեւէ կերպ միջամտել:
– Ինչո՞ւ:
– Քանի որ նշված տարածքում ծառերը կտրատվել են տարածքի սեփականատիրոջ իմացությամբ: Սեփականատերն անձամբ է թույլ տվել՝ կտրատել ծառերը: Իսկ այն, թե որքանով է իրականությանը համապատասխանում տեղեկությունը, որ նշված տարածքը պատկանում է ծառերը կտրատելու թույլտվություն իրականացնողին, ապա կարող ենք ասել, որ տվյալ անձնավորությունը արդեն իսկ ներկայացրել է տվյալ տարածքի սեփականության վկայականը: Ըստ այդմ, մենք՝ Բնապահպանության նախարարությունը, այստեղ կոնկրետ անելիք չունի: Մենք չենք կարող արգելել սեփականատիրոջը՝ ինչ-ինչ գործողություններ իրականացնի օրենքով իրեն պատկանող տարածքում:

«Տարածքը սեփականաշնորհված է, եւ քաղաքապետարանը որեւէ անելիք չունի»
 
Նախարարության պատասխանը լրացուցիչ հարցերի տեղիք տվեց: Ամենակարեւորը՝ մայրաքաղաքի վերջին ծառերն են սկսել կոտորել, իսկ Բնապահպանության նախարարությունն անելիք չունի: Բացի այդ, ինչպե՞ս եւ ի՞նչ նպատակներով է մայրաքաղաքի սրտում գտնվող Մոնումետի այգում գտնվող տարածքը սեփականաշնորհվել: Այս երկրորդ հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Երեւանի քաղաքապետարանից, որտեղից մեզ պատասխանեցին միայն. «Հիշատակվող տարածքը սեփականաշնորհված է, եւ քաղաքապետարանը որեւէ անելիք չունի այս պարագայում»:
Հարցերին` ո՞ւմ կողմից է սեփականաշնորհված, ի՞նչ նպատակով: Եվ, առհասարակ, ինչպես է ստացվել, որ հանրային այգու տարածքը սեփականաշնորհվել է, քաղաքապետարանից խոստացան միայն գրավոր հարցման դեպքում պատասխանել: Նշեցին միայն. «Կարող ենք ասել միայն, որ սեփականաշնորհման թույլտվությունը տվել է քաղաքապետարանը»:
Մինչդեռ նույն հրապարակման մեջ «Shamshyan.com»-ը տեղեկացնում էր, թե Երեւանի քաղաքապետարանի կանաչապատման վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը նման պարզաբանում է տվել. «Տեղյակ ենք կատարվածի մասին եւ Բնապահպանության տեսչությանն ուղարկել ենք այնտեղ, ովքեր արձանագրել են եւ համապատասխան արձանագրությունը ուղարկելու են համապատասխան վայրեր, ովքեր զբաղվելու են»: Բայց եթե տարածքը «սեփականաշնորհված է, եւ քաղաքապետարանը որեւէ անելիք չունի այս պարագայում», ուրեմն  այդ ի՞նչ է արձանագրել Բնապահպանության տեսչությունը ու ինչո՞վ են զբաղվելու «համապատասխան վայրեր» կոչվածը: Թե՞ նշված պատասխանը տալով՝ քաղաքապետարանի կանաչապատման վարչության պետը գաղափար անգամ չի ունեցել, որ առանց իրեն անգամ տեղյակ պահելու կանաչապատ տարածքը քաղաքապետարանը մասնավորեցրել է:

«Հողի սեփականաշնորհմամբ երբեւէ չենք զբաղվել»

Հարցերը, ինչ խոսք, ուղարկեցինք քաղաքապետարան: Բայց մինչ պատասխան կտան, փորձեցինք գոնե  ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից հետաքրքրվել, թե ո՞ր օրենքով է թույլ տրվում՝ սեփականաշնորհել հանրային տարածքը եւ ո՞ր դեպքերում է դա հնարավոր: Բայց պարզվեց, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն էլ փաստորեն կապ չունի վերոհիշյալ խնդրի հետ: Համենայնդեպս, տեղի մամուլի պատասխանատու Մարգարիտա Սարգսյանը նշեց.
– Քաղաքի տարածքում հողերի սեփականաշնորհման հետ կապված պետական գույքի կառավարման վարչությունը որեւէ առնչություն չունի, դրանով զբաղվում է բացառապես քաղաքապետարանը: 
– Բայց կա՞ նման օրենք, որը թույլ է տալիս հանրային տարածքը սեփականաշնորհել:
– Այդ բոլոր հարցերի հասցեատերը քաղաքապետարանն է: Մեր վարչությունը այս հարցի հասցեատերը չէ միանշանակ, մենք հողի սեփականաշնորհմամբ երբեւէ չենք զբաղվել: Միայն շարժական եւ անշարժ գույք, անշարժ գույքն էլ՝ շենք-շինությունների տեսքով, սա է մեր գործառույթն այդ մասով:

Այգու տնօրենն էլ՝ բանից բեխաբար

Մոնումենտի այգու տնօրեն Թորոս Ումրիկյանն էլ, անդրադառնալով հարցին, թե ում է պատկանում սեփականաշնորհված տարածքը, ասաց.
– Ես չգիտեմ` ինչ տարածքի մասին է խոսքը, «Հաղթանակի» զբոսայգու տարածքը, որը հաշվեգրված է հաշվեկշռով եւ մոտ քսանհինգ հեկտար է, մենք չունենք որեւէ մարդ, ով սեփական հող ունենա: Միայն «Գոլդեն Փելես» հյուրանոցի 1.5 հեկտարն է սեփական եւ ունի սեփականատեր: Բայց ես չեմ կարծում, որ իրենց տարածքում նման բան լինի:
Ես չգիտեմ, համենայնդեպս, թե ինչ կտրտված ծառերի մասին է խոսքը:
– Ձեր տարածքում չե՞ք նկատել:
– Անկեղծ՝ չեմ նկատել: Հետո, նորից եմ ասում, մեր տարածքում, բացի հյուրանոցից, մնացած բոլորը վարձակալությամբ են տրված: Կներեք, բայց Ձեր հարցին չեմ կարող ավելին պատասխանել, ցտեսություն:

«Սուրբ Աստվածամայր»-ում երեխայի մահը կապ չունի կորոնավիրուսի հետ

Հուսանք` Քաղաքապետարանից կստանանք մանրամասն պարզաբանում այս հարցերի վերաբերյալ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА