o C     27. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԶԱՏՈՃԱՅԻՆՆԵՐԻ ԹԻՐԱԽԸ ՏՈԿԻՈ-2020-ՆՆ Է

29.08.2017 22:15 ՍՊՈՐՏ
ԱԶԱՏՈՃԱՅԻՆՆԵՐԻ ԹԻՐԱԽԸ ՏՈԿԻՈ-2020-ՆՆ Է


Ըմբշամարտի աշխարհի առաջնությունն այս անգամ ձեռքբերումային եղավ Հայաստանի հավաքականների համար: Հունահռոմեական ըմբիշներից սպասելիքները միշտ շատ են, եւ այստեղ ոսկե մեդալակիրներ դարձան Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը: 
Խոշոր մրցաշարերում պակաս արդյունավետ են հանդես գալիս ազատ ոճային ըմբիշները: Սակայն այս մրցաշարը հաջող էր նաեւ նրանց համար՝ երկու բրնոզ: Այն դեպքում, երբ մարզաձեւում 1995 թվականից հետո Հայաստանը երկու մեդալ աշխարհի առաջնությունում չէր ունեցել: Մեդալներ նվաճեցին 125 կգ քաշային Լեւան Բերիանիձեն եւ 97 կգ քաշային Գեւորգի Կետոեւը: Մեր մյուս երեք ներկայացուցիչները՝ Գարիկ Բարսեղյանը, Վոլոդյա Ֆրանգուլյանն ու Գրիգոր Գրիգորյանը մնացին առանց մեդալների:
Բրոնզե մեդալակիրները կիսվել են տպավորություններով. «Ուրախ եմ, որ կարողացա Հայաստանի համար իմ երկրորդ մեդալը նվաճել: Գոտեմարտերը բարդ էին: Մցակիցներիցս՝ Ռուսաստանի ներկայացուցիչը շատ լավ ըմբիշ էր: Բայց ես գիտեի դա եւ հոգեբանորեն պատրաստվել էի նրան հաղթելուն: Ինչ-որ տեղ չէի սպասում, որ այդքան հեշտ կարող էր ստացվել: Դա երեւի նրանից էր, որ ժամանակի ընթացքում քաշս պահել էի, թարմ էի զգում, լավ էի զգում եւ կարողացա այդ գոտեմարտը վարել այնպես, որ իմ օգտին լինի եւ առանձնապես լուրջ խնդիրներ չունեցա աշխարհի առաջնությունում: Նույն ոգով` մարզումներով, մրցաշարերով կշարունակեմ՝ մինչեւ օլիմպիական մրցափուլի ավարտն ու Օլիմպիական խաղերը»,- ասաց Լեւան Բերիանիձեն: 
Գեորգի Կետոեւի համար սա առաջին մեդալն էր Հայաստանի թիմի կազմում. «Հայաստանի համար նվաճեցի իմ առաջին մեդալը: Ոսկի չէ, բայց բրոնզե մեդալն էլ է ինձ շատ ուրախացնում եւ ոգեւորում է: Հայաստանն իմ երկրորդ հայրենիքն է, ես այստեղ ինձ շատ լավ եմ զգում եւ ուրախ եմ, որ Հայաստանի դրոշն եմ ներկայացնում... Ես շարունակելու եմ Հայաստանի դրոշի ներքո հանդես գալ, մեդալներ նվաճել, այդպես մինչեւ Տոկիո-2020-ը: Նպատակս ու քայլերս դեպի հաջորդ Օլիմպիական խաղերն են»:
2017 թվականի հունիսի 19-ից թիմի գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավոր ստանձնած Հաբեթնակ Կուրղինյանը գոհ է իր սաների արդյունքներից: Մարզիչը վստահ է, որ մեր մյուս երեք ըմբիշները եւս կարող էին մեդալներ նվաճել, պարզապես «ինչ-որ բան չստացվեց»: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանն էլ նշեց, որ ֆեդերացիան իր հերթին է գոհ ու տպավորված Հաբեթնակ Կուրղինյանի կատարած աշխատանքից: Հետեւաբար՝ նա կհաստատվի ազատ ոճային ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

Հայտնի են Զիդանի պայմանագրի մանրամասները և գլխավոր տրանսֆերային թիրախը

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА