o C     08. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պատանիների աշխարհի առաջնությանը կմասնակցի Հայաստանի ինն ըմբիշ

05.09.2017 18:44 ՍՊՈՐՏ
Պատանիների աշխարհի առաջնությանը կմասնակցի Հայաստանի ինն ըմբիշ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանիների հավաքականն օգոստոսի 23-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում՝ պատրաստվելով աշխարհի առաջնությանը: Այս գիշեր թիմը կմեկնի մրցավայր՝ Աթենք: Հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց, որ տասը քաշային կարգերից Հայաստանն ըմբիշ չի ունենա միայն 42 կգ քաշում.

Բռնցքամարտի պատանիների ԱԱ-ն այս տարի չի կայանա

«Թիմում ընդգրկել եմ Եվրոպայի առաջնության մրցանակակիրներին եւ գրեթե բոլոր մյուս քաշային կարգերում՝ երկրորդ համարներին: Այդ քաշերի առաջին համարներն աշխարհամասի առաջնությունում չէին արդարացրել իրենց, մենք էլ որոշեցինք մյուսներին հնարավորություն տալ:

Տղաները լավ մարզավիճակում են: Իրավիճակն այնպիսին է, որ բոլորն էլ կարող են պայքարել մեդալի համար»,- ասաց Արշակ Հայրապետյանը:

Աշխարհի առաջնությունում հանդես կգան՝ Առաքել Մովսիսյանը (46 կգ), Գենիկ Առաքելյանը (50 կգ), Տիգրան Ղազարյանը (54 կգ), Սերոբ Սերոբյանը (63 կգ), Գրեգորի Ներսեսյանը (63 կգ), Դավիթ Գեւորգյանը (69 կգ), Ռազմիկ Սիմոնյանը (76 կգ), Կամո Հակոբջանյանը (85 կգ) եւ Մարտին Սիմոնյանը (100 կգ):

Աղբյուրը՝ ՀԱՕԿ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА