o C     19. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔՐԴԵՐԸ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳ ԵՆ ԱՌԱՋ ԲԵՐԵԼ

19.09.2017 19:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՔՐԴԵՐԸ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳ ԵՆ ԱՌԱՋ ԲԵՐԵԼ

6 օրից՝ սեպտեմբերի 25-ին նախատեսված Իրաքի քրդերի անկախության հանրաքվեն, ինչպես եւ սպասվում էր, վերածվել է այնպիսի սուր աշխարհաքաղաքական խնդրի, որի համեմատությամբ անգամ Հյուսիսային Կորեայի խնդիրն է խամրում: Այն պարզ պատճառով, որ  հյուսիսկորեական իրավիճակի հետ կապված գոնե մեկ հանգամանքի հետ բոլորն են համաձայն. այն չի կարող պատերազմական ուղիով զարգանալ` չնայած ռազմականացված բոլոր հայտարարություններին եւ քայլերին: Բայց ահա քրդական եւ դրանից ելնելով՝ Մերձավոր Արեւելքի, հարեւան տարածաշրջանների զարգացումները մնում են միանգամայն անորոշ. հնարավոր է զարգացման ամեն տարբերակ:

«Եթե վերընտրվի Թրամփը, Իրանին ծանր օրեր են սպասելու». Ռոբերտ Մարգարյան

ՍԻՐԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԽԱՌՆԵՑ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Այն, որ քրդական խնդիրը նման սրացումների է ենթակա, զգացվեց հենց այն պահին, երբ իրաքյան քրդերը հայտարարեցին անկախության հանրաքվեի կոնկրետ օրը: Պատճառը հետեւյալն էր: Քրդերին ներկայիս ուժային լծակներով օժտեց ԱՄՆ-ը եւ դրանով էլ օրակարգային դարձրեց նրանց անկախության հանրաքվեն: Բայց այն իրավիճակը, որ դրանից հետո ձեւավորվեց Սիրիայում, Վաշինգտոնի համար այդ հանրաքվեն դարձավ մինչեւ իսկ՝ վտանգավոր: Նկատի ունենք հետեւյալը: Նայենք քարտեզին ¥էջ 6¤. այն տարածքները, որ զբաղեցնում են քրդերը ¥որոնք, ի դեպ, մինչպատերազմյան ժամանակաշրջանի համար էականորեն ավելացել են¤ մի կողմից սահմանակից են Թուրքիային եւ Իրանին, որոնք, բնական է, սվիններով են ընդունում քրդական հանրաքվեն: Մյուս կողմից՝ քրդական այդ տարածքները սահմանակից են նաեւ Սիրիային եւ Իրաքին, որոնք էլ, հասկանալի է, սեփական կամքով երբեք չեն համաձայնվի մասնատման հեռանկարի հետ: Կարճ ասած, քրդերը բառացիորեն շրջապատված են թշնամիներով, որոնք բոլորն էլ մինչեւ իսկ ռազմական ճանապարհով կկանխեն ամեն մի անկախության հռչակում: Ընդ որում, ներկայիս իրավիճակում ԱՄՆ-ը, եթե անգամ շատ ցանկանա, չի կարող քրդերին փրկել պարտությունից: Նախ, եթե փորձի իր ռազմական ուժերով պաշտպանել քրդերին, դա կդառնա պատերազմ Իրանի եւ Թուրքիայի դեմ, որից կես քայլ այն կողմ Երրորդ աշխարհամարտն է: Հաջորդը. կարող է  փորձել պարզապես ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերել քրդերին: Բայց ներկայիս իրողությունների պարագայում, երբ քրդերը բոլոր կողմերից շրջապատված են, պահանջվող ծավալով օգնության մասին խոսք անգամ չի կարող լինել: Մինչդեռ ամիսներ առաջ, երբ քրդերը հանրաքվեի օր նշանակեցին, միանգամայն այլ իրողություններ էին: Սիրիայի ողջ կենտրոնական-հարավային գոտին ահաբեկչական խմբավորումների եւ հատկապես՝ ԻՊ-ի վերահսկողության տակ էր: Այսինքն, նախ ԻՊ-ն կարող էր շատ հանգիստ դառնալ քրդերի դաշնակիցը: Ապա, ԻՊ-ի տարածքներով հնարավոր էր քրդերին հասցնել անհրաժեշտ ամեն բան: Վերջապես, դեռ շատ բանով ԱՄՆ-ից կախված Իրաքը եւս քրդերի  դեմ ռեալ քայլերի հնարավորություն, ինչքան էլ որ ցանկանար, չուներ:
Կարճ ասած, ռուսների մեծ աջակցությամբ սիրիական բանակի` հատկապես վերջին երկու ամիսների եւ դեռ շարունակվող մասշտաբային հարձակումները եւ գրեթե ողջ կենտրոնական եւ հարավային Սիրիայի ազատագրումը իրավիճակը հիմքից փոխեց: Ճիշտ է, ներկայումս Եփրատ գետից արեւելք քրդերն էլի որոշակի սահմաններ ունեն ԻՊ-ի հետ: Ընդ որում, վերջին ժամանակներս, երբ սիրիական բանակը ողջ պատերազմական ժամանակաշրջանի համեմատ աննախադեպ ճեղքման միջոցով հասավ եւ ազատագրեց Դեր-Զոր քաղաքը, Եփրատից արեւելք տեւական ժամանակ անշարժ վիճակում գտնվող քրդերը ¥որոնց  կազմում քիչ չեն նաեւ ամերիկյան զինվորականները¤ իրենց հերթին գնացին արագացված հարձակման՝ արեւելքից մոտենալով Դեր-Զորին եւ փորձելով իրենց ձեռքն առնել այդ ուղղությամբ Իրաքի հետ սահմանը: Ընդ որում, եթե սիրիական բանակը ստիպված էր ծանր մարտեր մղել ամեն մի թիզ հողի համար, ապա քրդերն ԻՊ-ի վերահսկողության տարածքներով առաջ էին շարժվում գրեթե առանց մարտերի, ինչն ավելորդ անգամ հուշում է, թե այս մեծ խաղում իրականում որ թեւի վրա է գործում ԻՊ-ը: Բայցահա երկու-երեք օր առաջ ամերիկյան աղբյուրները հանկարծ աղմկեցին, թե ռուսական ավիացիան հարվածել է ԻՊ-ի դեմ «պատերազմող» քրդական ուժերին: Եվ եթե դա այդպես է,  ապա նշանակում է, որ ոչ միայն քրդերը, այլ նաեւ՝ ամերիկացիները ծանր մեսիջ ստացան, որ ԻՊ-ի «նվիրատվության» հաշվին ռազմավարական հսկայական նշանակություն ստացած Իրաքի հետ սահմանային գոտի մտնելը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ: Արդյունքում, վերջին օրերին քրդական ուժերի առաջխաղացում չի նկատվում: Ու միաժամանակ, երեկ հայտնի դարձավ, որ սիրիական բանակը պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ անցել է Եփրատից արեւելք:  Իսկ դա նշանակում է, որ Իրաքի հետ սահմանային գոտու վերահսկողությունը, ըստ ամենայնի, կանցնի հենց սիրիական ուժերին, ինչը քրդերին կկտրի նաեւ ԻՊ-ի հետ շփման գոտուց: Չնայած, ԻՊ-ն արդեն այն ջախջախված վիճակում է, որ ամենայն հավանականությամբ, առաջիկա մեկ-երկու շաբաթներին կարող է եւ առհասարակ վերանալ Սիրիայից:

ՔՐԴԵՐԸ ԴԵՌ ՀԱՄԱՌՈՒՄ ԵՆ
Կարճ ասած, այն ժամանակ, երբ քրդերն անկախության օր նշանակեցին, քիչ փորձագետներ էին ենթադրում, որ սիրիական բանակի հարձակումները նման թափ կստանան, ու կձեւավորվի ներկայիս իրավիճակը, երբ քրդերը գործնականում զրկված են ամերիկյան հնարավոր մատակարարումների ուղիներից: Իսկ այդ պարագայում անկախության հռչակումը, մեծ հավանականությամբ, նրանց համար կդառնա ռազմական խոշոր պարտություն: Ընդ որում` այն, որ թուրքերն արդեն իսկ սկսել են մեծ ուժեր կուտակել Սիրիայի հետ սահմանային գոտում, թե պատրաստվում են նոր հարձակում սկսել ԻՊ-ի դեմ, շատ բան է հուշում: ԻՊ-ն, կրկնենք, գրեթե ոչնչացված է, իսկ Թուրքիայի հետ սահմանակից հատվածներում՝ վաղուց: Այսինքն, մեծագույն ցանկության դեպքում անգամ թուրքերը չեն կարող պատերազմել ԻՊ-ի՝ չեղած ուժի դեմ: Իսկ դա  նշանակում է, որ հենց քրդերն են լինելու թուրքական այդ ուժերի թիրախը: Եվ այն, որ ԻՊ-ի դեմ նոր օպերացիայի «պատրաստվող» Թուրքիան երեկ զորավարժություններ սկսեց Իրաքի քրդերի ինքնավարության գոտու սահմաններին, դրա վկայություններից մեկն է: Բացի այդ, Իրանն էլ իր հերթին հայտարարեց, թե անկախության հանրաքվեի դրական արդյունքի դեպքում իրենք միանգամից կփակեն այդ հատվածում սահմանը, ինչից եւս ռազմական սպառնալիքի հոտ է գալիս:
Այս հեռանկարն, ի դեպ, տեսանելի դարձավ դեռ մեկ-երկու ամիս առաջ, երբ ակտիվ փուլ մտան սիրիական բանակի վերջին մասշտաբային օպերացիաները: Եվ մոտավորապես այդ ժամանակներից սկսած էլ՝ Վաշինգտոնն ակտիվորեն փորձում էր կասեցնել քրդերի հանրաքվեն: Այն պարզ պատճառով, որ քրդերը, եթե Վաշինգտոնի անգամ սահմանափակ օգնությամբ չկարողանան հնարավոր պատերազմում դիմակայել, դա նրանց պարզապես կստիպի լուծումներ Մոսկվայում փնտրել: Մյուս կողմից էլ՝ նույն քրդերի համար երբեք այսքան իրատեսական չի եղել անկախ պետության հնարավորությունը. բավականին լուրջ բանակ, նավթային ռեսուրսներ եւ այնպիսի գլոբալ համաշխարհային իրավիճակ, որը իրատեսական է դարձնում եղած պետական սահմանների փոփոխությունը: Եվ նրանց այդ հեռանկարից զրկելու փորձերն անգամ քրդերի մոտ նկատելիորեն ավելացրին հակաամերիկյան տրամադրությունները, որն արտահայտվեց նաեւ այսքանից հետո անգամ սեպտեմբերի 25-ի քվեարկությունը չեղյալ չհամարելու որոշմամբ: Բուն հանրաքվեից հետո էլ, շատ փորձագետներ են ենթադրում, որ նույն այդ տրամադրությունները միայն սրվելու են:
Կարճ ասած, քրդերը համառում են, որից ելքը կարող է դառնալ Մերձավոր Արեւելքում նոր ծավալուն պատերազմը: Տարբերակ է նաեւ, որ այդ հեռանկարից խուսափելու, միաժամանակ՝ մասսաների աչքին չհեղինակազրկվելու նկատառումով, քրդական առանցքային կուսակցությունները, այնուամենայնիվ, կգնան հանրաքվեին, բայց նաեւ արտաքին ուժերին խոստանալով զերծ մնալ դե-յուրե անկախ պետականություն հռչակելուց: Սակայն քիչ չեն փորձագետները, որոնք համոզված են, որ մասնավորապես Թուրքիայի համար այդ տարբերակն էլ է անընդունելի: Այն պարզ պատճառով, որ արդեն կայացած հանրաքվերի հիմանվրա քրդերը եթե ոչ այսօր, ապա՝ վաղը կհռչակեն պետականություն, ընդ որում, միգուցե պաշտոնական Իրաքի հետ համաձայնեցնելով: Այսինքն, հենց միայն հանրաքվերի փաստը, թեկուզեւ այն ոչ մեկն էլ չի ճանաչելու, արդեն իսկ Թուրքիայի գլխին կախված լուրջ վտանգ է:

Միշուստինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամ է դարձել

ԼԱՎՐՈՎ-ԹԻԼԵՐՍՈՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Թերեւս նաեւ ներկայիս անորոշ, բայց նաեւ՝ լուրջ վտանգներով հղի իրավիճակն է, որ դարձավ նախօրեին կայացած Լավրով-Թիլերսոն հանդիպման հիմքը: Ընդ որում, որ հանդիպման նախաձեռնությունն ամերիկյան կողմից էր գալիս, ակնարկ էր, որ այս փակուղային վիճակում Վաշինգտոնն անգամ լուծումը Մոսկվայից է սպասում: Ընդ որում փաստը, որ Պետդեպարտամենտը տեղեկացրեց, թե որոշակի պայմանավորվածություններ կան ոչ միայն սիրիական, այլ նաեւ՝ ուկրաինական խնդրի հետ կապված, ակնարկում է այն մասին, որ սիրիական այդ լուծումների դիմաց Վաշինգտոնը որոշակի պայմանավորվածությունների է գնում ուկրաինական հակամարտության հետ կապված, որի առնչությամբ նախապատրաստվում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւ:
Կարճ ասած, ընդհանուր իրավիճակն ինչքան էլ, որ բարդ տեսք ունի, սակայն նաեւ կա այն տպավորությունը, որ վերջապեսռեալ են դարձել ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների հեռանկարները: Իսկ դա դեպի մեծ հանգուցալուծումներ տանող ամենակարճ ճանապարհն է:


ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА