o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԱՅԴԱՆԱՅԻՆ ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ՞, ԹԵ՞ ՀԵՐԹԱԿԱՆ ՖԱՐՍ

19.09.2017 19:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՄԱՅԴԱՆԱՅԻՆ ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ՞, ԹԵ՞ ՀԵՐԹԱԿԱՆ ՖԱՐՍ

Մեր երկրում մեկնարկած Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովը իր աշխատանքներն սկսել է արտաքին աշխարհից եկող որոշակիորեն տագնապալի լրատվական ֆոնի վրա: Աշխարհաքաղաքական հսկաների` Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի բարդ, երբեմն առճակատման աստիճանի հասնող հարաբերությունները` բավականին անկանխատեսելի վիճակով, լարվածության աճը մեր տարածաշրջանում` կապված ընդամենը մի քանի օր անց կայանալիք Քրդստանի անկախության հանրաքվեի հետ... Ու այդ ամենին գումարված` կինոթատրոնների եւ ավտոմեքենաների հրկիզումներ Ռուսաստանում եւ հեռախոսային ահաբեկչության ալիք: 

Հերթական վեճն Արարատի մարզպետարանում

«ՈՒՂՂԱՓԱՌ ՋԻՀԱԴԻՑ» ՍԿՍԱԾ` ՄԻՆՉԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ «ՍՐԲԱԶԱՆ ԻՆԿՎԻԶԻՑԻԱ»

Մեր դաշնակից երկրում դրամատիկ իրադարձությունները ծավալվել են նոր-նոր կինովարձույթ մտնող եւ պետական աջակցությամբ նկարահանված «Մաթիլդա» գեղարվեստական ֆիլմի շուրջ են, որը պատմում է երիտասարդ Նիկոլայ Ռոմանովի` ապագա Նիկոլայ Բ կայսրի եւ բալետի պարուհի Մաթիլդայի սիրավեպի մասին: Որոշակի շրջանակներ դա որակել են սրբապղծություն, քանզի Նիկոլայ ցարը սրբադասված է, եւ կան այն տեսակետի հետեւորդներ, որ սուրբը ոչ մի կերպ չէր կարող սիրավեպ ունենալ: Ինչեւէ, հեռախոսային տեռորիզմի ալիքը, ռեժիսորի ստուդիան հրկիզելու փորձը, նրա փաստաբանի գրասենյակի մոտ կայանած ավտոմեքենաների հրկիզումը եւ Եկատերինբուրգի «Կոսմոս» կինոթատրոնի հրկիզման եւ պայթեցման փորձը, մեղմ ասած, տհաճ իրադարձություններ են: Եվ ահա այդ ապօրինի գործողությունների թիկունքում, որոնք Ռուսաստանի իրավաբանները որակում են խուլիգանական արարքից սկսած, ահաբեկչությունով վերջացրած, ուրվագծվում է մի կառույց, որը կոչվում է «Քրիստոնեական պետություն»` 33-ամյա Ալեքսանդր Կալինինի գլխավորությամբ: Իր բազմաթիվ հարցազրույցներում այդ անձնավորությունը իրեն դրսեւորել է որպես կրոնական ծայրահեղական հայացքների կրող եւ Ռուսաստանը կրոնապետական միապետության վերածելու ջերմագին կողմնակից: 

Մի շարք վերլուծաբանների եւ բլոգերների դիտարկմամբ` Կալինինի «Քրիստոնեական պետությունը» թողնում է «Իսլամական պետության» քսերոպատճենի տպավորություն, արդեն համացանցի ռուսական հատվածում շրջանառվում է «ուղղափառ ջիհադ» եզրույթը: Ի դեպ, հանրահայտ հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովը նույնպես տագնապ հայտնեց բռնության ակտերի կապակցությամբ, որակելով դա «ուղղափառ ջիհադ», ինչպես նաեւ տագնապ հայտնելով, որ ֆիլմի շուրջ շիկացրած կրքերը հանգեցնում են «Ռուսաստանի ներքին քաղաքականության ուկրաինացման»: Այսինքն` ակնարկվում է, որ դա մայդանի նախակարապետը կարող է լինել: 

Իսկ այժմ` համառոտ տեղեկանք: Ինչպես հայտնի է, «Իսլամական պետությունը» ստեղծվել է 2006-ին, իսկ առավել հայտնի է դարձել 2010-ին, երբ այն գլխավորել է Աբու Բաքր ալ-Բաղդադին: Ուշագրավ է, որ նույն թվականին Ալեքսանդր Կալինինի կողմից ստեղծվում է «Քրիստոնեական պետությունը», որը, ըստ կառույցի առաջնորդի մեկնաբանության, ստեղծվել էր որպես հակակշիռ «Իսլամական պետությանը»: Բայց հետաքրքիր է, արդյո՞ք պատահականություն է, որ «Քրիստոնեական պետության» ակտիվացումը Ռուսաստանում եղավ 2017-ին, երբ նույն Ռուսաստանի գործուն աջակցությամբ «Իսլամական պետությունը» Սիրիայում հասավ կատարյալ ջախջախման եզրին: Արդյո՞ք դա ապակայունացման նույն տեխնոլոգիայի տարատեսակները չեն: Ի վերջո, չենք էլ զարմանա, եթե աշխարհի ինչ-որ ծայրում էլ նույն ձեւի ծայրահեղական բնույթի «Բուդդիստական պետություն» անունով կառույց ստեղծվի: 

Որոշակի տրամաբանություն այդտեղ կա` պարոն Սորոսը եւ լիբերաստական ինտերնացիոնալը պարզ տեսնում են, որ լիբերաստագրանտակերական գործունեությունն արդեն չի աշխատում: Ընդ որում, չի աշխատում հավասարապես ինչպես Ռուսաստանում, ուր այդ 5-րդ շարասյուների դեմ կոշտ միջոցներ են կիրառվում, այնպես էլ, օրինակ, մեր երկրում, ուր դրանց դեմ պետական ոչ մի հակաքայլ չի ձեռնարկվել: Այսինքն` դասական քայքայիչ եւ ապակայունացնող «մայդանային» սխեման չի աշխատում, եւ փոխվում է մեթոդը` լիբերաստների փոխարեն ասպարեզում հայտնվում են իրար շատ նման կրոնական ծայրահեղական կառույցներ: «Բռնություն չկիրառող» ազատական մասովկայի փոխարեն ասպարեզ են գալիս թեեւ փոքրաթիվ, բայց ֆանատիկոս գրոհայինները: 

Ի դեպ, հետաքրքիր է, որ հայկական միջավայրում նույն օգոստոսի վերջից սկսեցին ակտիվանալ եւ մեր սեփական կրոնական ֆանատիկոսները: Հայտնի է եւ նրանց փաստացի առաջնորդը` ժամանակին «Անկախության լեգեոն» ջոկատը գլխավորող կարգալույծ քահանա Արծրունի Ավետիսյանը: Նա կարգալույծ էր արվել 1999-ին, երբ ամբողջովին լքելով իր հոգեւոր ծառայությունը Արագածոտնի թեմում, փախել էր Փարիզ եւ այդտեղ քաղաքական ապաստան խնդրել: Ճիշտ է, իր երբեմնի «Տեր Գրիգոր» անունը նա չի օգտագործում, բայց շարունակում է հանդես գալ որպես քահանա: Նրա հետեւորդների քանակը, ովքեր նրան պաշտում են որպես հոգեւոր առաջնորդ, 500-1000 հոգու կարգի է, իսկ նոր-նոր կտրուկ ակտիվացվող շարժումը թեեւ վերջնական անուն չունի, սակայն, կարծես թե, մեծամասամբ հակվում են կոչել «Հայք աստվածապետություն»: Ու, խոշոր հաշվով, Արծրունի Ավետիսյանին կարելի է համարել Ալեքսանդր Կալինինի «հորեղբոր որդի»` գաղափարաբանական ֆանատիկոս մոտեցումների եւ մեթոդաբանության տեսանկյունից, ինչպես նաեւ ենթադրյալ ընդհանուր քաղաքական ծագումնաբանությունից, չնայած վերջերս սույն կարգալույծ տերտերը, օրինակ, այսպիսի բան է հրապարակել Ֆեյսբուքում. «Միայն լիարժեք անհատը կամ Ազգն է, որ ռուսի դեմ պայքարում պետք է աչքի ընկնի մեկ բանով-ծայրահեղ դաժանությամբ: ...Այնքան դաժան, որ պերմյակովները հրեշտակ երեւան` դրա հետ համեմատած»: Ի դեպ, նա տարիներ շարունակ Փարիզից քարոզում է զինյալ ապստամբություն, ՀՀ իշխող վերնախավի ամբողջական ֆիզիկական ոչնչացում` գերդաստաններով հանդերձ, ինչպես նաեւ ռուսներին հեռացնելուց հետո «սրբազան ինկվիզիցիա» իրականացնելը: Այդ «ինկվիզիցիա» բառը նրա ամենասիրելի բառերից է, եւ քանիցս նա հրապարակավ կոչ է արել կրոնական դրդապատճառներով մարդկային խմբեր ֆիզիկապես ոչնչացնելու: Իսկ թե ովքեր են ենթակա «ինկվիզիցիայի»` կարդում ենք կրոնական ֆանատիկոսների ֆեյսբուքյան խմբերից մեկում` կոմունիստներ, աթեիստներ, հեթանոսներ, մասոններ եւ... ցեղակրոններ, ընդ որում` այդ բոլոր կատեգորիաները «սատանայի սպասավոր» են հռչակված Գրիգոր Լուսավորչի անունից: Անշուշտ, մի քանի հարյուր հետեւորդը շատ չեն, սակայն մի քանի հարյուր ֆանատիկոս կարող են իսկական փորձանք դառնալ: Իսկ ինքը` կարգալույծ տերտերը թեեւ Փարիզում է, բայց Սահակաշվիլու վերջին օրինակը հո կա: 

«Իրավունք». Հերթական «շուստրիությունը». իմքայլականները ժողովրդից «այո» պոկելու նոր պլան են մշակել

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

Ռուսաստանում այժմ լրագրողները, մշակույթի եւ արվեստի գործիչները, փորձագետները շնորհակալ գործ են կատարում` գեղարվեստական ֆիլմի շուրջ կրքերը (իսկ ֆիլմը հաստատ ոչ թե պատճառ էր, այլ պատրվակ), փողոցային բռնության հարթությունից հեռուստաեթեր, համացանցի եւ տպագիր մամուլի հարթակներ տեղափոխելու ուղղությամբ: Թերեւս այդտեղ հաշվի է առնվում եւ մեր` 2016-ի ամռան փորձը, երբ նույն համբերատար մեթոդներով հաջողվեց մարել ՊՊԾ գնդի գրավման հետեւանքով գոյացած ճգնաժամը: Հուսանք, որ մեր դաշնակիցների մոտ ամեն ինչ կստացվի, եւ «ֆանատիկոսների հեղափոխության» հրդեհ չի բռնկվի: 

Եթե Ռուսաստանում պատրվակ էր մի բավականին անմեղ գեղարվեստական ֆիլմ, ապա մեզանում որպես պատրվակ կարող են ծառայել որձ կովերի մասնագետ Հրանտ Բագրատյանի բլթոցները կրոնի եւ եկեղեցու մասին: Եվ իզուր չէ, որ անգամ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի մակարդակով հնչում է շատ կոշտ հակադարձում` Բագրատյանի պես չնչին անձին ի պատասխան` դրանով թերեւս կանխվում է կրքերի բորբոքումը ֆանատիկոսների միջավայրում: Այն ֆանատիկոսների, որոնց հրամանատարներին ոմանք ուզում են ներմուծել Սփյուռքից եւ Հայաստանում հրդեհ բորբոքել: 

Իսկ Հայաստան-Սփյուռք համաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բարձրացրեց ոչ միայն համախմբման խնդիրը եւ հայրենական ու համահայկական կառույցների համակարգված աշխատանքը, այլեւ Սփյուռքի մեր հայրենակիցների առաջ խնդիր դրեց` ամենաակտիվ ձեւով լծվել հայրենադարձության կազմակերպման գործին, որպեսզի 2040-ին իրականանա հռչակված նպատակը` 4 միլիոն բնակչություն. «Հաջորդ Հայաստան-սփյուռք համաժողովը լինելու է «4 միլիոնանոց Հայաստան» ծրագրի համահայկական քննարկման հավաքն ու դրա իրականացման ընթացքի իրական սկիզբը: Սա պայմանավորվում ենք հենց հիմա այստեղ»: Բնականաբար, չշրջանցվեց եւ Արցախի հարցը, ուր մասնավորապես հստակորեն արձանագրվեց հետեւյալը. «Անհրաժեշտ եմ համարում արձանագրել, որ պետության դիրքորոշումը մնացել է նույնը` Արցախի Հանրապետության բնակչությունը ունի սեփական երկրում ազատ, անկախ եւ անվտանգ ապրելու բնական իրավունք, եւ պարբերաբար անցկացվող հերթական ընտրություններով, պետական կայուն համակարգով, զարգացող տնտեսությամբ ու հայրենասեր քաղաքացիների ջանքերով ամեն օր իրացնում է իր այդ իրավունքը: Արցախի քաղաքացիների կողմից իրենց անօտարելի իրավունքի իրացումը պատմական փաստ է: Մնացյալ հարցերը կարելի է կարգավորել խաղաղ բանակցությունների միջոցով»: 

Այսինքն` Սփյուռքի հետ միասին վիթխարի խնդիրներ ունենք լուծելու, ու բնականաբար, բազմապատկվելու են կոմունիկացիաները աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցների հետ: Եվ այդտեղ արդեն անելիքներ ունեն մեր Ազգային անվտանգության կառույցները, որպեսզի պոզիտիվ գործընթացների հետ մեկտեղ մեր երկիր չներմուծվեն ծայրահեղականությունն ու տեռորիզմը:  

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА