ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ժամանակն է Սփյուռքի կողմից ավելի մեծ շեշտադրում կատարվի Արցախյան հարցի վրա»

19.09.2017 23:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՑԱԽ
«Ժամանակն է Սփյուռքի կողմից ավելի մեծ շեշտադրում կատարվի Արցախյան հարցի վրա»

Արտաքին գործերի նախարարի տեղակալ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ բաժին ընկավ «Արդի արտաքին մարտահրավերները եւ դրանց արձագանքման գործում Հայաստան-Սփյուռք համագործակցությունը» թեմատիկ քննարկման ժամանակ հանդես գալ զեկույցով` «Հայության ջանքերի համադրումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ» վերնագրով: Զեկույցից եւ դրան հաջորդած քննարկումից հետո «Իրավունքը» զրուցեց ԱԳ փոխնախարարի հետ:

ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ՎԿԱՅՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՂԾ ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆԸ. Հայոց Աշխարհ

«ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆ ՈՒ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ ԻՐԱՐ ՀԱԿԱԴՐԵԼՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է»

Պարոն Քոչարյան, արտաքին քաղաքական օրակարգի առումով` այսօր ի՞նչ է ակնկալում Հայաստանը Սփյուռքից:

– Եթե ավելի խորքային դիտարկենք, ապա պետք է ասեմ, որ ժամանակն է Սփյուռքի կողմից ավելի մեծ շեշտադրում կատարվի Արցախյան հարցի վրա: Ընդ որում` խոսքն Արցախին վերաբերող բոլոր հարցերին է վերաբերում` լինի տնտեսական, թե քաղաքական: Իհարկե, սա չի նշանակում, որ պետք է դադարեցնել այն, ինչ որ Սփյուռքն ավանդաբար արել է` կապված Հայոց ցեղասպանության ճանաչման, ցեղասպանությունների կանխարգելման առումով, որը մեր արտաքին քաղաքականության օրակարգի կարեւորագույն խնդիրներից մեկն է: Այսինքն` շարունակելով այդ ավանդականությունը` միաժամանակ շատ ավելի մեծ շեշտադրում պետք է դրվի Արցախյան հարցի վրա:

Ամեն դեպքում, տպավորություն ստեղծվեց, թե Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը երկրորդական պլան է մղվում...

– Արցախի հիմնախնդիրն ու Ցեղասպանության ճանաչումն իրար հակադրելն անընդունելի է: Չի՛ կարելի ասել, որ հիմա առաջնայինը ոչ թե Ցեղասպանության ճանաչումն է, այլ Արցախյան հարցը: Ո՛չ, խոսքը դրան չի վերաբերում: Ավելին` պետք է ավելի մեծ ուժեր գործադրել` հետամուտ լինելով Ցեղասպանության ճանաչման հարցին: Ընդհանուր առմամբ` այսօր Հայաստանը կամա, թե ակամա դարձել է ինչ-որ չափով նույնիսկ առաջամարտիկը ցեղասպանությունների, մարդկության դեմ իրականացվող հանցագործությունների կանխարգելման հարցերում, եւ սա պետք է շարունակվի: Եվ դրան զուգահեռ պետք է շատ ավելի լուրջ շեշտադրումով առաջ մղվի այն բոլոր հարցերը, որոնք կապված են Արցախի Հանրապետության հետ:

«ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄՆ ՈՒՂՂԱԿԻ ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ Է»

Ի դեպ, Սփյուռքի ներկայացուցիչներից ոմանք դժգոհում էին, որ համաժողովի օրակարգում շեշտադրված է միայն Ցեղասպանության ճանաչման հարցը եւ ոչ թե` պահանջատիրության: Ի՞նչ կասեք այս մասին:

«Ինչպե՞ս կարող են Մայր Հայաստանում, օրը ցերեկով, հրապարակավ, մի խումբ ոճրագործներ շրջափակել Ամենայն Հայոց Կաթողիկոսին»

– Այսօր, երբ քննարկվեն Ցեղասպանության խնդիրները, կարծում եմ` այդտեղ այդ հարցերն էլ կքննարկվեն, կտեսնեք:

Եվս մեկ անգամ հստակեցնենք` արտաքին քաղաքական օրակարգում այսօր ի՞նչ դերակատարում է վերապահված Սփյուռքին:

– Շատ լուրջ, որովհետեւ Սփյուռքը գործում է տարբեր պետություններում, ազդեցություն ունի նաեւ որոշակի միջազգային կազմակերպությունների ձեւավորվող կարծիքի վրա: Այդ տեսակետից` Սփյուռքի դերակատարումն ուղղակի անգնահատելի է, ինչպես ցանկացած այլ հարցում: Օրինակ` նույն Ցեղասպանության ճանաչման գործընթացում: Բոլորս էլ շատ լավ գիտակցում ենք, որ այս առումով աշխատանքի առյուծի բաժինը հենց Սփյուռքի ջանքերի շնորհիվ է իրականացվում: Եվ մեկ անգամ չէ, որ Սփյուռքը ցույց է տվել իր ուժը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին երեւաց, թե ինչքան համախմբված կարող են լինել սփյուռքյան բոլոր կառույցներն ու մեր երկու հայկական պետությունները: Սա շատ կարեւոր էր մեզ համար, այսպես ասած, օրինակելի իրադարձություն էր եւ այդ համախմբումը, այդ ուժը պետք է շարունակել օգտագոծել` մեզ համար բոլոր կարեւոր ուղղություններում:

«ՄԵՆՔ ԳՏՆՎՈՒՄ ԵՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ»

Դուք նշեցիք, որ Սփյուռքից ակնկալում եք ավելի մեծ շեշտադրում` Արցախյան հարցում: Կբացե՞ք փակագծերը, թե ի՞նչ գործուն քայլեր կարող են դրանք լինել:

– Օրինակ, խոսքը վերաբերում է ճշմարտությունը մատուցելուն: Վերջիվերջո, այսօր տեղի է ունենում բացահայտ քարոզչական պատերազմ: Եվ այդ դաշտում Սփյուռքի ձայնը կարեւոր է: Իհարկե, ասվածը վերաբերում է նաեւ Արցախի տնտեսական հզորացմանը: Այսօր Արցախը կամա, թե ակամա մեկուսացված է, եւ Սփյուռքը կարող է շատ լուրջ դերակատարում ունենալ այդ մեկուսացումից հանելու համար: Բնական է, շատ կարեւոր է նաեւ այն աջակցությունը, որը կցուցաբերվի բանակին:

Բացի Ցեղասպանության ճանաչումից, Արցախյան հիմնախնդրից, կա՞ն այսօր նոր մարտահրավերներ` ծառացած Հայաստան-Սփյուռք համագործակցության առջեւ:

Պատմաբաններն ահազանգում են

– Արագ փոփոխվող աշխարհում շատ կարեւոր է տեղեկատվական դաշտը: Ավանդական գործելաոճը, որը կա, շատ կարեւոր է, բայց դրան պետք է գումարվեն նոր մոտեցումներ` կապված ՏՏ ոլորտի հետ: Նորից եմ կրկնում` քարոզչությունն այսօր շատ կարեւոր է, իսկ մենք գտնվում ենք քարոզչական պատերազմում:

«ԼԻՆԵՆՔ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ»

Բավական ուշագրավ էր այն, որ համաժողովի թեմատիկ քննարկման ժամանակ սփյուռքյան գործիչները չէին խորշում քննադատություններից, որոնք ուղղված էին նաեւ իշխանություններին: Ինչպե՞ս եք վերաբերում դրան:

– Եկեք ճիշտ հասկանանք, տարբեր կարծիքներ կան, եւ մեր ուժը հենց այդ բազմակարծության մեջ է: Բնական է, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում կան տարբեր մոտեցումներ տարբեր հարցերի շուրջ: Խնդիրը հենց սա է, որ ունենալով տարբեր կարծիքներ, տարբեր մոտեցումներ` այնուամենայնիվ, լինենք միասնական մեր ազգային խնդիրների լուծման հարցում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА