o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԹՈՒՐՔԵՐԸ ԿԱՄԱՎՈՐ ՈՉ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ ՀԵՏ ՉԵՆ ՏԱ»

23.02.2016 15:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԹՈՒՐՔԵՐԸ ԿԱՄԱՎՈՐ ՈՉ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ ՀԵՏ ՉԵՆ ՏԱ»

Վերջերս ՌԴ Պետդումայի կոմունիստական խմբակցության պատգամավորները դիմել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովին` առաջարկելով չեղարկել Մոսկվայի 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական եղբայրության եւ բարեկամության ընդգծված հակահայկական պայմանագիրը: Սակայն, այս ամենն անհասկանալի պատճառներով որեւէ արձագանք չունեցավ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների կողմից, ինչի պատճառը «Իրավունքը» պարզեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ: Ըստ պատմագիտական հարցերից քաջատեղյակ պատգամավորի` այս նախաձեռնության առթիվ բոլորովին կարիք չկա ոգեւորվելու. –Այս գործընթացը սկսվեց միայն այն ժամանակ, երբ բարդացան հարաբերությունները Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ: 1921 թվականի մարտի 16-ի պայմանագիրն ամենախայտառակ պայմանագիրն է, որից տեսեք, թե քանի տարի է անցել, ուրեմն` ինչո՞ւ են հիմա հիշում, սա էլ է անհայտ: Հետեւապես պետք է շատ զգույշ մոտենալ այդ հարցերին եւ նորից կուլ չգնալ ռուսական դիվանագիտական հնարքներին: Մոսկվայի պայմանագիրը դե ֆակտո ռուսների եւ թուրքերի միջեւ է կնքվել` առանց հաշվի առնելու Հայաստանի, հայ ժողովրդի շահերը: Եվ ցանկալի կլինի, որ Ռուսաստանը չեղյալ հայտարարի այդ պայմանագիրը` առանց Հայաստանին ներքաշելու այդ գործընթացի մեջ: Սա իրենց գործն է եւ իրենք կարող են այն չեղյալ հայտարարել կամ ինչ-որ մի ուրիշ դիվանագիտական քայլ կիրառել: Ամեն դեպքում, ռուս-թուրքական հարաբերությունների պատասխանատվությունն ընկնում է ռուսների վրա, եւ իրենք էլ կարող են, ելնելով իրենց երկրի ներքին եւ արտաքին շահերից, ընտրել համապատասխան ճանապարհը:

«Սա ուղղակի էժանագին շոու է». Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)

– Այնուամենայնիվ, եթե չեղարկվի վերոնշյալ պայմանագիրը, Հայաստանը կարո՞ղ է դրանից ելնելով` ակնկալիքներ ունենալ Կարսի նահանգն ու Արարատը վերադարձնելու հարցում:

– Խաղաղ պայմաններում` ոչ: Ուրիշ բան է, որ նոր ռուս-թուրքական պատերազմ լինի, ինչն իմ խորին համոզմամբ` չի լինի, եւ սա մեզ համար շատ վտանգավոր կլիներ: Այնպես որ, այսօրվա պայմաններում անհնարին երեւույթ է, որ թուրքերը կամավոր ընդունեն այդ պայմանագրի չեղյալ հայտարարելը եւ հողերը վերադարձնեն: Թուրքերը կամավոր ոչ մի թիզ հող հետ չեն տա, հետեւաբար ավելորդ ոգեւորությունը ընդամենը զգացմունքայնության արտահայտություն է: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА