o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՊ-ն նորից ծուղակում է

22.09.2017 17:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԻՊ-ն նորից ծուղակում է

Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորումը հերթական անգամ հայտնվել է շրջապատման օղակում: Սիրիական բանակի կողմից Դեր-Զոր քաղաքի գրավումից հետո, Եփրատ գետից դեպի արեւմուտք ԻՊ-ի վերահսկողության տակ որոշ տարածքներ են մնացել Դեր-Զորից դեպի հյուսիս եւ հարավ: Եվ արա հյուսիսային ուղղությամբ գտնվող ԻՊ-ի ուժերը սիրիական բանակի այսօրվա հարձակումներից հետո հայտնվեցին մի վիճակում, երբ անգամ Եփրատի միջոցով կապ չունեն գետի արեւելյան հատվածի իրենց զբաղեցրած գոտու հետ. այդ հատվածում գետից արեւելք քրդերի զբաղեցրած գոտին է (տես քարտեզը): Արդյունքում՝ ԻՊ-ը հերթական անգամ հայտնվել է շրջապատման մեջ, եւ այս օղակի լիկվիդացումից հետո Եփրատից արեւմուտք տվյալ խմբավորման վերահսկողության տակ կմնա միայն Դեր-Զորից մինչեւ Իրաքի սահման մի փոքր հատված, որի ուղղությամբ եւս սիրիական բանակն ակտիվորեն հարձակվում է: ԻՊ-ի վերահսկողության տակ մնում է նաեւ Եփրատից արեւելք որոշ հատվածներ, սակայն այսետղ էլ սիրիական բանակի մեծ ճնշում կա, որն էլ ավելի կմեծանա՝ գետի արեւմտյան ափի զորքերն ազատվելուց հետո: Կարճ ասած, շատ փորձագետներ են վստահ, որ Սիրիայում ԻՊ-ն ամենաշատը մեկ ամսում լիովին կոչնչացվի:

«Ճշտելու հարցեր ունեին, հարցերը տվեցին, նորից պատասխանեցի». Արշակ Կարապետյան

Վարդինե Սարգսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА