ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՖՖ-Ն ՀԱՎԱՏԱՐԻՄ Է ՔԵՆ ՔՇԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

22.09.2017 22:30 ՍՊՈՐՏ
ՀՖՖ-Ն ՀԱՎԱՏԱՐԻՄ Է ՔԵՆ ՔՇԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Անձնական շահերի, «սիմպատիաների» ու քեն քշելու սկզբունքներով ղեկավարվող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հերթական անգամ աչքի է ընկել ուշագրավ գործողություններով: Այս անգամ առիթը «Արարատ»-«Գանձասար-Կապան» (0:2) սկանդալային խաղն էր:

ՍԱՊԾ պետը Փաշինյանին անվանել է «քաղքենի և գիշանգղ»

Հիշեցնենք՝ հանդիպման հիմնական ժամանակին ավելացրած առաջին րոպեին գլխավոր մրցավար Արտակ Սիմոնյանը դադարեցրել էր խաղն ու «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանից պահանջել՝ լքել տեխնիկական գոտին: Անդրեասյանը, սակայն, բարկացել եւ այդպես էլ չէր համաձայնել կատարել մրցավարի պահանջը: Արդյունքում, հանդիպումը չէր վերսկսվել: 
Միջադեպը քննության էր դրվել սեպտեմբերի 20-ին կայացած ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստին, որն անցկացվել է ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Նիստի արդյունքում որոշում է կայացվել՝ 2 տարով որակազրկել Արկադի Անդրեասյանին` «Գանձասար-Կապանի» հետ խաղում ցուցադրած ոչ մարզական պահվածքի համար: 
Ամենահետաքրքիրն այն է, որ «Արարատ» ակումբի ներկայացուցիչներից եւ ոչ մեկը ներկա չի եղել նիստին, քանի  որ՝ տեղյակ էլ չեն եղել, որ միջադեպը քննարկման է դրվելու: Արկադի Անդրեասյանի խոսքով, երբ իր թիմը հանդես է գալիս Երեւանից դուրս, իր ֆուտբոլիստները աչքի չեն ընկնում կոպիտ խաղով ու խախտումներով, իսկ Երեւանում կայացած խաղերում մրցավարները «հատուկ» վերաբերմունքի են արժանացնում արարատցիներին: Եթե նայենք թվերին, ապա իսկապես ինչ-որ տարօրինակ բան կա. կայացած 5 խաղերում Անդրեասյանի սաները 16 դեղին քարտ են ստացել, որոնցից 3-4-ը՝ խաղադաշտում խոսելու համար: Ինչ վերաբերում է ՀՖՖ-ի հիշատակված որոշմանը, ապա չմոռանանք, որ խոսքն ընդամենը մրցավարին չենթարկվելու մասին է, ընդ որում, դեռ հարց է, թե ինչու չի ենթարկվել: Եվ դրա դիմաց մարզչին 2 տարով որակազրկե՞լ՝ ընթացող առաջնության ժամանակ գլխատելով թիմը: Այստեղ թերեւս հիշեցնենք, որ դեռ տարիներ առաջ՝ 2009 թվականին էր Անդրեասյանի եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի միջեւ կոնֆլիտ առաջացել: Այն ժամանակ Անդրեասյանը նոր էր նշանակվել «Արարատի» փոխնախագահ, եւ ՀՖՖ-ն Եվրոպայի լիգայի ընտրանու խաղերի մասնակցության համար ակումբին հավաստագիր չտվեց: Շրջանառվող բացատրությունն այն էր, որ Անդրեասյանը հայկական ֆուտբոլի ծանր վիճակի համար մեղադրել էր Հայրապետյանին: Վերջինս էլ արձագանքել էր, թե՝ Արկադի Անդրեասյանը հիվանդ մարդ է, իսկ ակումբի նախագահի գլուխն ընդհանրապես ասֆալտին կջարդի...
Մի խոսքով, նման է նրան,որ այդ հին վեճերը թարմացել են: Մինչդեռ իրականությունն այն է, որ ունենք տարեց տարի ավելի դժգույն տեսք ստացող ՀՀ առաջնություն, որտեղ խնդիրները լուծվելու փոխարեն շատանում են՝ առավել «անհասկանալի» ու անառողջ մթնոլորտ  ստեղծելով: Նաեւ ունենք կատաստրոֆիկ վիճակում գտնվող ազգային հավաքական: Մի խոսքով, բառացիորեն մեռած ֆուտբոլ:
Այ, եթե Անդրեասյանի փոխարեն ՀՖՖ-ի ներկայիս  ողջ կազմին գոնե նույն 2 տարով որակազրկեին, վստահ ենք, շատ բան կփոխվեր:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մխիթարյանն ավտոմեքենան նվիրաբերել է վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА