ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պետք է որեւէ հարթակ բաց չթողնենք` ադրբեջանական գործունեության ազատ աշխատանքի համար»

26.09.2017 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Պետք է որեւէ հարթակ բաց չթողնենք` ադրբեջանական գործունեության ազատ աշխատանքի համար»

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը եւ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը վերադարձել են Բաքվից, որտեղ մասնակցում էին խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովներից մեկի նիստին: Բաքվում տեղի ունեցած մի շարք ուշագրավ դեպքերի եւ հակահայկական մթնոլորտի մասին «Իրավունքը» զրուցեց պատվիրակության ընդդիմադիր ներկայացուցչի` ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԻ հետ:

«Սա քաղաքական միամտության հետեւանք է». Երջանիկ Աբգարյան

– Տիկին Թանդիլյան, հայկական մամուլն անդրադարձավ, որ Բաքվում ապաստանած տխրահռչակ «Խաղաղության պլատֆորմի» ներկայացուցիչ Սյուզան Ջաղինյանը փորձել է սադրել մեր պատվիրակության անդամներին: Կբացե՞ք փակագծերը, թե ինչ էր մասնավորապես` Ս. Ջաղինյանի ուզածը:

– Կարծում եմ` մենք արդեն շատ մեծ պատիվ ենք արել իրեն` մի քանի անգամ նրա անունը շոշափելով: Դրանք ընդամենը հայհոյանքներ էին` հագեցված հնարավոր փողոցային բառապաշարով: Մենք դիմեցինք արարողակարգային աշխատակիցներին եւ պահանջեցինք հեռացնել նրան այդտեղից, ինչն էլ տեղի է ունեցել:

– Ի դեպ, ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ լինելով ազատական կուսակցության ներկայացուցիչ` Ձեզ ադրբեջանական կողմը «դաշնակ» եւ «ԱՍԱԼԱ» էր անվանում:

– Միշտ կապ ունի, թե անվանողն ով է, տվյալ դեպքում չգիտեմ` ով է, չեմ էլ ուզում իմանալ: Իսկ վերաբերվում եմ` անտարբեր:

– Հետաքրքիր է` մյուս պատվիրակությունների ներկայացուցիչները, որոնք այլ երկրներից էին ժամանել, ինչպիսի՞ վերաբերմունք ունեին մեր պատվիրակության նկատմամբ, եւ արդյոք նկատելի էր նրանց կողմից ադրբեջանական հակահայկական տրամադրությունները:

– Այլ պատվիրակների վերաբերմունքը չեզոք էր, ինչը բնական էր: Ակնհայտ էր, որ նրանց կաշկանդում էր նաեւ ադրբեջանական վերահսկողությունը, որովհետեւ այդ միջավայրում ամեն բան վերահսկողության տակ էր, եւ յուրաքանչյուրը գիտեր այդ մասին: Ինչ վերաբերում է հենց ադրբեջանցի պատգամավորներին, ընդհանրապես ասեմ, որ մեզ հետ շփվում էին սահմանափակ թվով մարդիկ, եւ նրանց մեջ չկային ադրբեջանցի պատգամավորներ, թեպետ հանձնաժողովի նիստի ժամանակ իրենց քանակով նրանք շատ-շատ էին: Նիստերը տեղի էին ունենում իրենց միլի մեջլիսում, եւ նրանց ազդեցությունը բավական մեծ էր` ինչպես գործադիր ներկայացուցիչների, այնպես էլ օրենսդիր: Նրանցից որեւէ մեկը մեզ հետ չէր շփվում, էլ չասեմ` նրանց անբարյացակամ վերաբերմունքի մասին: Իհարկե, կային հատուկ մարդիկ, որոնք մեզ հետ շփվում էին, որոնց թվում էր նաեւ միլի մեջլիսի փոխխոսնակը, որը շատ թե քիչ մեկ-երկու բառ էր փոխանակում մեզ հետ, սակայն մեծ հաշվով առանձնակի մեծ շփումներ չկային:

– Անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, Դուք եւ Արմեն Աշոտյանը բաժակ բարձրացրիք եւ Բաքվից լուսանկար հրապարակեցիք համացանցում: Այն ադրբեջանական կողմը համարեց սադրանք, չե՞ք կարծում, որ այս քայլը վտանգներով էր հղի:

Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ֆրանսիայի նախագահին՝ Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ

– Երբ նշում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնը, չեմ մտածում, թե այնտեղ վտանգներ կան, թե` ոչ, անկախ նրանից, թե որտեղ եմ գտնվում: Առավել եւս Բաքվում դրա մասին մտածելն ավելորդ է, տեղին չէ, եւ կարծում եմ` յուրաքանչյուր հայ պետք է նշի Անկախության տոնը հավուր պատշաճի, ինչն էլ մենք արել ենք: 

– Թե՛ Դուք, թե՛ Ա. Աշոտյանը հենց Բաքվում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակներին ներկայացրիք փաստեր` ադրբեջանական հակահայկական դրսեւորումների մասին: Ի՞նչ գործընթաց պետք է հաջորդի սրան:

– Մինչեւ գնալս էլ եւ հիմա էլ ավելի եմ ամրապնդել իմ կարծիքը, որ մենք պետք է որեւէ հարթակ բաց չթողնենք` ադրբեջանական գործունեության ազատ աշխատանքի համար, որովհետեւ նրանք պատրաստ են յուրաքանչյուր հարթակ օգտագործել հակահայկական քարոզչության համար: Եվ ով էլ ինչ կարծիք ունենա, միանշանակ է, որ այդ քարոզչությունն այս կամ այն ձեւաչափով կա եւ իր ազդեցությունն ունենում է: Դրա համար էլ գտնում եմ եւ պնդում եմ, որ յուրաքանչյուր միջազգային հարթակ եւ ոչ միայն միջազգային, այլեւ մեր պատվիրակությունները` լինի դիվանագիտական, խորհրդարանական, թե լրագրողների համար նախատեսված, պետք է ունենան իրենց մասնակցությունը` հավուր պատշաճի ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը` ելնելով պետության շահերից: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА