ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Էմոցիոնալ բնույթի հայտարարություններին պետք է հանգիստ վերաբերել»

27.09.2017 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Էմոցիոնալ բնույթի հայտարարություններին պետք է հանգիստ վերաբերել»

Ընդամենը երկու ամսից` նոյեմբերի 24-ին, Բրյուսելում Հայաստանը եւ Եվրամիությունը  կստորագրեն մի նոր պայմանագիր, որի բովանդակությունը դեռեւս հանրությանը հայտնի չէ: Սակայն այս համատեքստում ակտիվացել են եվրաջատագովներն ու փորձում են հրահրել հակառուսական տրամադրություններ, ընդ որում` նման փորձեր կատարվում են ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Ռուսաստանում, ինչի մասին «Իրավունքը» զրուցեց ռուսաստանյան «Դիալոգ» կազմակերպության նախագահ, քաղաքագետ ՅՈՒՐԻ ՆԱՎՈՅԱՆԻ հետ:

Ես թուլամորթ մարդ չեմ, որ ինքնասպանություն գործեմ. Մանվել Գրիգորյանի կին (տեսանյութ)

«ԲԱՆԱՎԵՃ ԿԱ` ՈՉ ԹԵ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ, ԱՅԼ` ՆԱԽԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»

– Պարոն Նավոյան, Ձեր գնահատմամբ` Հայաստանի կողմից Եվրամիության հետ նոր պայմանագրի ստորագրումը արդյո՞ք կարող է իր ազդեցությունն ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա կամ խոչընդոտել ԵՏՄ-ում, ՀԱՊԿ-ում մեր անդամակցությանը: 

– Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը վարում է հնարավորինս ինտեգրվելու տարբերակով: Եվ եթե ՀԱՊԿ-ի եւ Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ լինելով` հնարավորություններ կան դրա հետ միասին զարգացնել հարաբերությունները եւ համագործակցել շանհայյան կազմակերպության, Եվրոպական միության հետ կամ` վաղը-մյուս օրը ԲՐԻՔՍ-ում կամ ԱՍԵԱՆ-ում, ինչո՞ւ չանել: Դրանք մեկը մյուսին չեն հակադրում, եւ հայկական քաղաքական, պետական միտքն էլ, ըստ էության, հենց այս գործունեության ճանապարհի վրա է եւ համադրում է այս բաղադրիչները: Ընդ որում` այստեղ կարեւոր է, որ Հայաստանը նաեւ կանխատեսելի գործընկեր է իր հիմնական գործընկերների հետ: Ուստի` այս առումով որեւէ մեկի համար նորություն չեն Հայաստանի քայլերը: Ի վերջո, մեկ ուղղությամբ հերթական զարգացման քայլն անելը չի նշանակում արդեն գործող որեւէ կառույցը քանդել:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՅԼԵՐԸ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԵՆ ՆԱԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ»

– Չե՞ք կարծում, որ ռազմավարական եւ տնտեսական գործընկեր Ռուսաստանը խանդոտ կընդունի այս պայմանագրի գոյությունը: Օրինակ, հենց վերջերս ՌԴ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը, անդրադանալով Հայաստանում հակառուսական տրամադրություններին, ընդգծել էր, թե ՌԴ-ից հեռացողների համար վատ վիճակ է ստեղծվում, եւ Հայաստանն ու հայ ժողովուրդը շատ լավ գիտեն դա: 

– Զյուգանովն ընդամենը կուսակցություններից մեկի ղեկավարն է, որը կարող է ցանկացած հայտարարություն անել: Հայ-ռուսական հարաբերությունների հիմքը Զյուգանովի կամ իր խմբակցության մյուս անդամների (որոնք էլի նմանատիպ հայտարարություններ են արել) հայտարարությունների հիման վրա չեն կառուցված: Այս հայտարարությունն արվել է «Մոսկվա-Բաքու» առանցք համաժողովի ժամանակ` սեպտեմբերի 14-ին: Դե եթե Ադրբեջանի փորձագետների հետ էին, պետք է Ադրբեջանին հաճոյանալու ինչ-որ խոսքեր ասեին: Քավ լիցի, եթե կարող են, թող երկու հարեւան պետություններով իրենց տնտեսական հարաբերությունները զարգացնեն, բայց մեր` հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են այլ հիմքի վրա: Եվ այստեղ որեւէ կաշկանդում չկա, այլ կա ստանձնած պարտավորությունների հետ  չհակասելու խնդիր: Հետեւաբար, Հայաստանի քայլերը, կարծում եմ` կանխատեսելի են նաեւ Ռուսաստանի համար: Չէ՞ որ Հայաստանը, նոյեմբերին ստորագրելով այդ փաստաթուղթը, չի կազմաքանդում քաղաքական անվտանգության եւ տնտեսական ապահովության իր ներկայիս գործող մոդելը: Խոսքն ընդամենը վերաբերում է քաղաքական փաթեթին, որն առանց դրա ստորագրման էլ, 1991 թվականից Եվրոպայի եւ Եվրամիության տարբեր կառույցների հետ Հայաստանն իրականացնում է: Բնականաբար, այդ ծրագրերը պետք է զարգանան, որոնք վերաբերում են Հայաստանն արդիականացնելուն` քաղաքական, իրավական բարեփոխումներով, սակայն այնքանով, որքանով դրանք չեն խոչընդոտում ռազմաքաղաքական ու տնտեսական մեր այս միությանը: Այնպես որ, ի պատիվ Հայաստանի ղեկավարության, կարծում եմ` ե՛ւ հրապարակային եւ ո՛չ հրապարակային դիվանագիտական խողովակներով այս ամենը համադրվում է:

Էդքան անթասիբ չեմ, որ չհետաքրքրվեմ. Կարեն Գրիգորյանը՝ Մանվել Գրիգորյանին ԱԱԾ տանելու մասին

«ԿՈՉՈՎ ՉԷ, ՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԴԱՄԱԳՐՎՈՒՄ ԿԱՄ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՈՐԵՎԷ ԿԱՌՈՒՅՑԻՑ»

– Մենք խոսում ենք համադրման մասին, սակայն ԱԺ «Ելք» խմբակցությունը ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ նախագիծ է ներկայացրել խորհրդարանին: Ի՞նչ կասեք այս մասին:

– Բնականաբար, պետք է տարբեր կարծիքներ լինեն, բայց, ըստ իս, նման քննարկումները  կարող են երկու հարթությամբ լինել: Առաջինը` եթե Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիայի զարգացման ծրագրերի արդյունավետության եւ իբրեւ պետություն, հնարավոր առավելագույն օգուտ  ստանալու մասին է խոսքը: Եվ երկրորդ` եթե աշխարհաքաղաքական նկատառումներով, այսպես ասած, կարգախոսային մակարդակով ԵՏՄ-ից դուրս գալու կոչեր են: Ես հակված եմ առաջինին, որովհետեւ երկրորդն արդյունավետ չէ, այն առումով, որ կոչով չէ, որ պետությունն անդամագրվում կամ դուրս է գալիս որեւէ կառույցից: Այս 26 տարիների ընթացքում բավական դժվարությամբ, տարբեր քաղաքական գործընթացների արդյունքում է ձեւավորվել այն, ինչ ունենք եւ մեկ օրում հնարավոր չէ այն քանդել: Հետեւաբար, ճիշտ կլինի, որ նման դեպքում այլընտրանքը առաջարկվի հիմնավորումներով: Եթե Հայաստանն ունենար այլընտրանքային ճանապարհ` էներգակիրների ապահովման, բանակի մատակարարման, մեկ օր անգամ մեր քաղաքական ուժերն  ու Հայաստանի կառավարությունն ու ՀՀ նախագահը չէին հապաղի այդ այլընտրանքն իրացնել: Իսկ մնացածը քաղաքակյան բանավեճ է, որը իրավունք ունի գոյություն ունենալու: Այո, շատ լավ է, որ հասարակությունում նման հարցերում կա բանավեճ, բայց եթե քաղաքական խմբակցությունների մակարդակով է այն, ապա պետք է մեկ աստիճան ավելի լուրջ լինի, ոչ թե նախընտրությունների դաշտում:

«ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՂՄՈՒԿՈՎ ՈՐՈՇԱԿԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՄԱԳԻԾ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ»

– Վերջին շրջանում Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամների կողմից մեծ աղմուկ բարձրացվեց երեւանյան փողոցների անվանափոխության հարցում, մասնավորապես` նրանք առաջարկում էին փոխել այն փողոցների անունները, որոնք այս կամ այն կերպ առնչություն ունեին հայ-ռուսական պատմության հետ: Հետաքրքիր է` Ռուսաստանում որքանո՞վ էին լուրջ ընդունում այս ամենը:

– Եթե ընդամենը աղմուկի համար էր, ապա, որպես աղմուկ, այն իհարկե արվեց: Եվ եթե կան գործիչներ կամ քաղաքական ուժեր, որոնք փորձում են աղմուկով կայանալ եւ որոշակի քաղաքական դիմագիծ ձեռք բերել, քավ լիցի, իրենց խնդիրն է: Բոլոր դեպքերում կա պետություն, պետական համապատասխան օղակներ, եւ մեկ կամ երկու անձի հայտարարությամբ չէ , որ պետք է փողոցների անվանափոխություն տեղի ունենա: Պետությունը կայացած համակարգ ունի նման որոշումներ կայացնելու համար: Այնպես որ, եթե կա հիմնավորում որեւէ անվանափոխություն անելու, խնդրեմ: Իսկ եթե չկա հիմնավորում համապատասխան օրգանների, հանձնախմբերի կողմից, այլ հարց է եւ մնացյալը դարձյալ էմոցիոնալ դաշտում է: Կարծում եմ`  էմոցիոնալ բնույթի հայտարարություններին պետք է հանգիստ վերաբերել թե՛ այստեղ, թե՛ դրսում: 

«Իրականության զգացում կորցնելու գինը կարող է եւ պետության կորուստը լինել».քաղաքագետ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА