ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուշագրավ զարգացումներն Իրաքի Քրդստանի շուրջ շարունակվում են

30.09.2017 18:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուշագրավ զարգացումներն Իրաքի Քրդստանի շուրջ շարունակվում են

Իրանագետ ԱՀԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ խոսելով Իրաքյան Քրդստանում տեղի ունեցող իրադարձություններին, նշեց, որ Քրդստանի շուրջ զարգացումները շարունակվում են. «Մի քանի օր առաջ Իրան էր այցելել Իրաքի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ Օսման ալ-Ղանմին եւ հանդիպել իրանցի իր գործընկերոջ՝ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի հետ։ Հանդիպումը, ինչպես եւ ենթադրվում էր, նվիրված է եղել Իրաքի Քրդստանի հանրաքվեին եւ դրանից բխող հետագա զարգացումներին, սակայն մանրամասներ այդ հանդիպումից չէին հրապարակվել: Եվ ահա այսօր ԻԻՀ ԶՈՒ ներկայացուցիչ, գեներալ Սեյյեդ Մասուդ Ջազայերին հայտարարել է, որ Իրանը եւ Իրաքը պատրաստվում են համատեղ զորավարժություններ անցկացնել իրան-իրաքյան սահմանի երկայնքով։ Գեներալ Մ Ջազայերին նշել է, որ զորավարժությունները անցկացվելու են մոտակա օրերի ընթացքում Կասր-է Շիրին-Փարվիզ Խան և Բաշմակ-Թամարչին ուղղություններով»,-նշեց Ա. Վարդանյանը եւ նկատեց, որ նշված ուղղությունները գրեթե ամբողջությամբ համընկնում են Իրաքի Քրդստանի սահմանների հետ եւ հանդիսանում են կարեւոր կետեր. «Ավելին` Թամարչինը համարվում է Իրանի ամենագործուն անցակետերից մեկը, որը կապում է Արեւմտյան Ատրպատական նահանգը Իրաքին (Իրաքի Քրդստանին) եւ այդ անցակետին է բաժին հասնում Իրան-Իրաք (Իրաքի Քրդստան) առեւտրի առյուժի բաժինը։ Որպեսզի ավելի պարզ լինի Թամարչինի կարևորությունն Իրաքի Քրդստանի համար, պարզապես բերեմ մի օրինակ`անցած ամսիների ընթացքում այս անցակետով Իրանից Իրաքի Քրդստան է արտահանվել 110 մլն լիտրից ավելի նավթագազային ապրանք»,-հավելեց իրանագետը։

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 128 մարդ է տուժել

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА