o C     13. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պրիամուրիեում ինքնաձիգով փախուստի դիմած ժամկետային զինծառայողը գնդակահարվել է

30.09.2017 19:18 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պրիամուրիեում ինքնաձիգով փախուստի դիմած ժամկետային զինծառայողը գնդակահարվել է

Ամուրի մարզում, պալիգոնում ծառայակիցներին գնդակահարելուց հետո զենքով փախուստի դիմած զինծառայողը ձերբակալության ժամանակ դիմադրություն է ցույց տվել և մահացու վիրավորվել: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այդ մասին հաղորդել է Արևելյան զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը:

ԱՄՆ-ում գնդակահարվել է կորոնավիրուսի մասին ճշմարտության բացահայտմանը մոտեցած գիտնականը

Գերատեսչության տվյալներով, կրակողին բացահայտել ու շրջափակել է հակաահաբեկչական ստորաբաժանումը: Ձերբակալության ժամանակ նա կրակ է բացել, որից հետո նրա նկատմամբ զենք են կիրառել:

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել նախօրեին Բելոգորսկի մոտ պալիգոնում պլանային կրակոցների ժամանակ: Զինծառայողը ինքնաձիգից կրակահերթ է արձակել ծառայակիցների վրա, ովքեր սպասում էին կրակի սահման դուրս գալուն: Մեկ սպա ու երկու զինվոր սպանվել էր, ևս երկուսը ստացել էր վնասվածքներ: Բելոգորսկի իշխանությունների տվյալներով, հարձակումը կատարել է ծնունդով Դաղստանից, 23-ամյա եֆրեյտոր Հասան Աբդուլահադովը, ով վերջերս ժամկետային ծառայության է զորակոչվել Նիժնեվարտովսկում:


Այժմ պատահարի վայրում աշխատում է Պաշտպանության նախարարության հանձնաժողովը: Բելոգորսկում պատահարից հետո մտցված սահմանափակումները, այդ թվում՝ դպրոցում պարապմունքներ և զանգվածային միջոցառումներ անցկացնելու արգելքի հետ կապված, վերացվել են:

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սպանության փաստով: Պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ քննության են առնվում տեղի ունեցածի տարբեր վարկածներ, այդ թվում՝ նյարդային խանգարումը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА