ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ցմահ պաշտոններ չեն լինում». Հասմիկ Պողոսյան

06.10.2017 22:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹ
«Ցմահ պաշտոններ չեն լինում». Հասմիկ Պողոսյան

Գրեթե տասը տարի ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում լինելուց հետո, մեկ տարի առաջ` սեպտեմբերի 27-ին, ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆՆ իր էստաֆետը հանձնեց Արմեն Ամիրյանին: Թեպետ այդ շրջանում տիկին Պողոսյանի համար հանրությունը տարբեր պաշտոններ էր ենթադրում, մեկ օպերային թատրոնի տնօրեն, մեկ` դեսպան եվրոպական որեւէ երկրում, մեկ էլ նրան տեսնում էին Ազգային ժողովում` որպես պատգամավոր, բայց մեկ տարի անց պատկերն այլ է, այդ պաշտոններից եւ ոչ մեկում Հասմիկ Պողոսյանը չկա: Թվարկած պաշտոնների, աղմուկ հանած «Գրական տապանի», եվրոպական երկրներում բիզնեսների եւ այլ թեմաների շուրջ «Իրավունքը» զրուցեց Հասմիկ Պողոսյանի հետ:

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին

«ԻՆՉՊԵՍ ՏԵՍՆՈՒՄ ԵՔ, ԵՍ ԱՅՍՏԵՂ ԵՄ, ՈՉ ԹԵ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ»

- Տիկին Պողոսյան, պաշտոնանկ լինելուց հետո Ձեր անվան շուրջ պտտվում էին խոսակցություններ, թե դեսպան եք նշանակվելու եվրոպական երկրներից մեկում, բայց մինչեւ այսօր այդ մասին որեւէ նորություն չկա: Ի վերջո, այս ուղղությամբ կա՞ ռեալ գործընթաց:

- Խոսակցություններ կարող են պտտվել անվերջ: Բայց ինչպես տեսնում եք, ես այստեղ եմ եւ ոչ թե եվրոպական երկրներից մեկում:

-  Այդ շրջանում հաճախ էիք լինում օպերային թատրոնում` տարբեր համերգային երեկոներին եւ ներկայացումներին, ինչն էլ հիմք էր տալիս այն խոսակցությունների, թե օպերային թատրոնի տնօրենի պաշտոնն է Ձեզ համար նախատեսված: Այդ պաշտոնում լինելու մտադրություն ունեցել ե՞ք:

- Երբեք նման մտադրություն չեմ ունեցել, իսկ օպերային թատրոնում տեղի ունեցող միջոցառումներին, համերգներին ու ներկայացումներին եղել եմ միշտ` մինչեւ նախարար դառնալս, նախարար լինելու տարիներին եւ հիմա: Վերջին անգամ այնտեղ եղել եմ օրերս` «Հովեր» երգչախմբի հոբելյանական համերգին:

«ՊԱՇՏՈՆ ԱՍՎԱԾԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԵՂԵԼ Ո՛Չ ԻՄ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՒՄ, Ո՛Չ ԷԼ` ԵՐԱԶԱՆՔՆԵՐՈՒՄ»

- Այնուամենայնիվ, Հասմիկ Պողոսյանն իրեն առաջիկայում ո՞ր պաշտոնում է տեսնում:

- Պաշտոն ասվածը երբեք չի եղել ո՛չ իմ նպատակներում, ո՛չ ծրագրերում, ո՛չ էլ` երազանքներում: Եվ նախարարի պաշտոնում լինելու մասին էլ երբեք չեմ մտածել ու ոչ թե ես ինձ չեմ տեսել այդ դերում, այլ համապատասխան մարդիկ են տեսել ինձ տվյալ պաշտոնում եւ առաջարկել են աշխատել:

- Տիկին Պողոսյան, տասը տարի լինելով մշակույթի նախարար, ի վերջո, հե՞շտ ընդունեցիք այն փաստը, որ այլեւս նախարար չեք:

- Հանգիստ: Յուրաքանչյուր գիտակից մարդ, կարծում եմ, շատ հեշտ ու հանգիստ է ընդունում նման փաստերը: Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաեւ վերջ: Ցմահ պաշտոններ չեն լինում:

««ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆԻ» ԹԵՄԱՅՈՎ ՉԵՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԻ ՀԵՏ»

- Ասում են` «Գրական տապան» փառատոնին Մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությունը դադարեցնելուց հետո Ձեր հարաբերությունները սրված են Արմեն Ամիրյանի հետ: Խոսե՞լ եք պարոն Ամիրյանի հետ, եթե ոչ, ապա չե՞ք պատրաստվում հանդիպել...

Կյանքից հեռացել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի մայրը

- «Գրական տապանի» թեմայով չեմ հանդիպել Արմեն Ամիրյանի հետ, չեմ զրուցել, չեմ քննարկել ոչինչ, ըստ այդմ, հարաբերությունների սրվածության մասին ասելիք չունեմ: Իսկ «Գրական տապանը» նախապատրաստական աշխատանքային փուլում է: Շուտով պատրաստ կլինի հերթական ժողովածուն, իսկ փառատոնային աշխատանքներն ընթանում են ըստ համապատասխան փուլերի:

«ԵՐԲԵՔ ԲԱՑ ՉԵՄ ԹՈՂՆՈՒՄ ՈՐԵՎԷ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ»

- Վերջին շրջանում տեղի ունեցող մշակութային նշանակալի իրադարձություններին կարծես թե էլ չեք հետեւում, համենայնդեպս` Ձեզ չենք տեսնում այդ միջոցառումներին, դադարել ե՞ք հետեւել հայաստանյան մշակութային կյանքին:

- Եթե քաղաքից այդ պահին չեմ բացակայում, ապա երբեք բաց չեմ թողնում որեւէ արժեքավոր միջոցառում: Մասնավորապես, վերջին շրջանում եղել եմ Ժամանակակից արվեստի տրինալեի մի շարք ցուցահանդեսներին, պատկերասրահում բացված Այվազովսկու ցուցահանդեսին, Մալյանի անվան թատրոնում «Անունը» ներկայացման պրեմիերային եւ այլն: Այսպես կարող եմ երկար թվարկել: Ես մշակույթը միշտ սիրել ու գնահատել եմ ոչ միայն ի պաշտոնե:

- Այժմ հնարավորություն ունեք հայաստանյան մշակութային կյանքին կողքից հետեւելու, ոլորտում ի՞նչ առաջնահերթ խնդիրներ եք տեսնում, որոնք չհասցրեցիք շտկել Ձեր նախարար եղած ժամանակ:

- Այն խնդիրները, որոնք ես չհասցրի շտկել, շարունակում են մնալ: Սակայն այս հարցի շուրջ ճիշտ չեմ համարում խոսել, քանի որ այն, ինչ խնդիր ես էի համարում նախկինում, այսօր այնքան էլ խնդիր չի ընկալվում, այն էլ` առաջնահերթ: Մտածողության եւ աշխատաոճի տարբերության հարց է:

«ԹԱՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՓՈԽՎԱԾ ԿԱԴՐԵՐԻ ՄԵՋ ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ ՉԵՄ ՏԵՍԵԼ»

- Ասում են, թե Ձեր նախարար եղած տարիներին ինտրիգներն այսքան արագ իրար չէին հաջորդում` ժամանակից շուտ ցուցահանդես փակել, օպերայում սրճարան հիմնել... Ձեր կարծիքով` Արմեն Ամիրյանը ճի՞շտ ուղիով է տանում մշակույթը:

- Ինձ թույլ չեմ տա գնահատել կամ որոշել Արմեն Ամիրյանի ուղու ճշմարիտ լինել կամ չլինելը:

- Դուք թատրոնը լավ եք ճանաչում ներսից, հետաքրքիր է` ինչ կարծիք ունեք թատրոններում տեղի ունեցած վերջին կադրային փոփոխությունների մասին:

- Թատրոններում փոխված կադրերի մեջ նոր անուններ չեմ տեսել, բոլորն էլ մշակույթի ոլորտի աշխատակիցներն են: Իսկ կարծիք բոլորս կկարողանանք կազմել որոշ ժամանակ անց միայն, երբ տեսնենք արված աշխատանքը: Առայժմ փոփոխությունների արդյունքը չեմ կարող գնահատել:

«Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել. պահանջում են հանդիպում վարչապետի հետ

«ԻՄ ԲԻԶՆԵՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՆԱԼ ԱՆԻՐԱԿԱՆ ՈՒ ՓՈՒՉ»

- Տիկին Պողոսյան, Ձեր պաշտոնավարության տարիներին խոսվում էր եվրոպական երկրներում Ձեր եւ Ձեր որդու բիզնեսների ու նրանց քանակի մասին, այսօր ինչպե՞ս կմեկնաբանեք, դրանք այսօր եւս կա՞ն:

- Իմ որդին Եվրոպայում ապրում է արդեն 15 տարի, այսինքն` ավելի վաղ, քանի իմ պաշտոնավարումն էր: Նա հրաշալի կրթություն է ստացել նախ Չինաստանում, ապա աշխատել Իտալիայում: Նա այսօր քաղում է իր ստացած կրթության պտուղները: Իսկ իմ ունեցած բիզնեսների մասին խոսակցությունները շարունակում են մնալ անիրական ու փուչ:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА