o C     05. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ ԱԻՆ ուժերը մասնակցել են ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2017» զորավարժությանը

13.10.2017 19:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
ՀՀ ԱԻՆ ուժերը մասնակցել են ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2017» զորավարժությանը

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվեց ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի, ինչպես նաև ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժությունը, որին ներկա էր նաև ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության նախարարական տեսաժողովին

Հոկտեմբերի 9-ին մեկնարկած «Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում ռազմական հակամարտության տեղայնացման համատեղ օպերացիայի նախապատրաստումը և անցկացումը» թեմայով զորավարժությանը մասնակցում էին նաև ՀՀ ԱԻՆ ուժերը:

Նպատակն էր արտակարգ իրավիճակներում ՀՀ ԱԻՆ և հատուկ ուժերի ստորաբաժանումների փոխգործակցության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև վթարավերականգնողական, առաջին բուժօգնության և արտակարգ իրավիճակների կանխարգելման կարողությունների կատարելագործումը:

Սցենարի համաձայն՝ դիվերսիոն և ահաբեկչական գործողությունների հետևանքով հրդեհ էր բռնկվել քիմիական վտանգավոր օբյեկտներից մեկում, կար քիմիական վտանգավոր նյութերի արտանետման վտանգ: Ահազանգ ստանալուց հետո դեպքի վայր են մեկնում ՀՀ ԱԻՆ ճառագայթային-քիմիական հետախուզական և փրկարարական խմբերը: Իրականացվում է օդի մոնիթորինգ և նախանշվում օդի քիմիական աղտոտվածության աստիճանը: Փրկարարական ստորաբաժանումների կողմից ստեղծված ջրային «վարագույրը» կանխում է վտանգավոր քիմիական նյութերի տարածումը:

Զորավարժության մեկ այլ սցենարի համաձայն՝ դիվերսիոն և ահաբեկչական գործողությունների հետևանքով ավերվել է շենքի սանդուղքը, կային պայմանական տուժածներ, որոնցից երկուսն արգելափակվել էին շենքի վերին հարկում: Դեպքի վայր են մեկնում որոնողափրկարարական և աղետների բժշկության արագ արձագանքման խմբերը: Տուժածներին տեղում ցուցաբերվում է առաջին օգնություն և կազմակերպվում շինությունից նրանց դուրսբերումը:

Միջոցառման ավարտին՝ հանդիսավոր երթից հետո, հուշամեդալներ, պատվոգրեր ու նվերներ հանձնվեցին վարժանքի մի շարք մասնակիցների: ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հրամանով պատվոգրեր հանձնվեցին ՀՀ ՊՆ զորամասերի մի շարք հրամանատարների: «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրվեց Բելառուսի ԱԻՆ արտակարգ իրավիճակների կառավարման և արձագանքման հանրապետական կենտրոնի պետի առաջին տեղակալ, ն/ծ գնդապետ Վալերի Կոնովալչիկը, իսկ «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով՝ Բելառուսի ԱԻՆ վթարափրկարարական ծառայության և ԱԻ վերացման վարչության ու Ղրղզստանի ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության զորքերի և ուժերի պատրաստության բաժնի երկու աշխատակից: ՀՀ ԱԻՆ հուշամեդալ հանձնվեց ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հետախույզ-ռադիոհեռախոսավարին, իսկ մեկ այլ զորամասի տեղագրական համակարգի օպերատորը պարգևատրվեց հուշանվերով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА