ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան բանկը գործարկում է հատուկ առաջարկ` ֆիզիկական անձանց համար ավանդների մասով

24.10.2017 22:45 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎՏԲ-Հայաստան բանկը գործարկում է հատուկ առաջարկ` ֆիզիկական անձանց համար ավանդների մասով

ՎՏԲ-Հայաստան բանկը գործարկում է հատուկ առաջարկ` ֆիզիկական անձանց համար ավանդների մասով: Սկսած 23.10.2017 թ.-ից ՎՏԲ-Հայաստան բանկում AMD եւ USD արժույթներով «Շահավետ» եւ «Պրոգրեսիվ» ավանդները ձեւակերպելիս գործելու են «Աշնանային խնայողություններ» ակցիայի պա

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր վարկային պրոդուկտ ուսումնական նպատակների համար

Ակցիայի շրջանակներում նշված ավանդների համար գործում են բարձր տոկոսադրույքներ. AMD-ով ավանդների տոկոսադրույքները` մինչեւ10%, USD-ով` մինչեւ 3%: Հաճախորդների հարմարավետության բարձրացման նպատակով բանկում գործում է նաեւ ամսական պարբերականությամբ ավանդների տոկոսները ստանալու հնարավորություն:
Ակցիայի ժամկետ` մինչեւ 25.12.2017թ.:
«Շահավետ» եւ «Պրոգրեսիվ» ավանդները կարող են ձեւակերպել ՀՀ ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք առավելագույնը 730 օր ժամկետով: «Շահավետ» ավանդն ունի ավելի բարձր եկամտաբերություն, սակայն չի նախատեսում միջոցների մուտքագրում եւ ելքագրում ավանդի գործողության ընթացքում: «Պրոգրեսիվ» ավանդը նախատեսում է միջոցների համալրում, ինչը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին աստիճանաբար կուտակել միջոցներ կոնկրետ նպատակներով ու միաժամանակ ստանալ ավանդի մնացորդի տոկոսները: Վերոնշյալ ավանդները ձեւակերպելիս Բանկը տրամադրում է հաճախորդներին նվեր` VISA կամ MasterCard պլաստիկ քարտ:

Ավելի մանրամասն տեղեկություններ ակցիայի պայմանների վերաբերյալ կարելի է իմանալ ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղային ցանցում, www.vtb.am կայքում, ինչպես նաեւ զանգահարելով բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն` 87-87 հեռախոսահամարով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА