o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի Օպերայի և բալետի թատրոնում նոյեմբերը լի է լինելու պրեմիերաներով

31.10.2017 14:31 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Օպերայի և բալետի թատրոնում նոյեմբերը լի է լինելու պրեմիերաներով

2017 թվականի նոյեմբերի 9-ին Իտալացի կոմպոզիտոր Գ. Դոնիցետտիի «Պողիկտոս» օպերան երկարատև դադարից հետո վերականգնված տարբերակով կներկայացվի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Անձնական տվյալների հավելվածը խայտառակություն է Հայաստանի համար, և մենք հոտի կնմանվենք, եթե լռենք

Գլխավոր դերերում հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստներ Սարգիս Աղամալյանը, Անահիտ Մխիթարյանը և Առնոլդ Քոչարյանը:

Նոյեմբերի 11-ին ֆրանսիացի կոմպոզիտոր Ա. Ադանի հանրահայտ ստեղծագործությունը՝ «Ժիզել» երկու գործողությամբ բալետը կցուցադրվի Հայաստանի գլխավոր թատրոնում:

Բեմադրությունը՝ Ժ. Կորալիի, Ժ. Պերոյի եւ Մ. Պետիպայի: Ներկայացումը վերականգնող բալետմայստերն է ՀՀ ժող. արտիստ Վ. Գալստյանը:

Հաջորդիվ պրեմիերա է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում. նոյեմբերի 26-ին կներկայացվի Ժ. Մասնեի «Մանոն» 5 գործողությամբ օպերան:

Նոյեմբեր ամիսը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կեզրափակվի Տ. Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայով:

Բոլոր ներկայացումների տոմսերը վաճառվում են Օպերային թատրոնի տոմսարկղում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА