ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեր երկիրը հզոր է նրանով, որ ունի ատոմակայան»

10.11.2017 22:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Մեր երկիրը հզոր է նրանով, որ ունի ատոմակայան»

Երեկ հայտնի դարձավ, որ Հայկական ատոմակայանի կյանքի ավելացման  համար նախատեսված սարքավորումներն արդեն կամաց-կամաց Ռուսաստանից տեղափոխվում են Հայաստան: Եվ ահա, երբ ռուսական տեխնոլոգիաներով մեր ատոմակայանը եւս 10 տարվա կյանք կստանա,  պարզվում է,  որ ԵՄ-ի հետ  համաձայնագրով, բացի ՄԱԳԱՏԷ-ից, ատոմակայանը պետք է նաեւ Եվրաատոմի առաջ հաշվետու դառնա:

Ո՞վ է պատասխանատու 2800-ամյա Երեւանը ԼԳԲՏ-ական խորհրդանիշով զարդարելու համար

Բայց ամենատարօրինակն այս  հարցն  է. եթե արդեն իսկ հաշվետու ենք ատոմային էներգետիկայի վերահսկողության համաշխարհային թիվ 1 կառույցին, էլ ի՞նչ կապ ունի եվրոպական նույն կառույցը, որը նույնպես պետք է, որ գործի ՄԱԳԱՏԷ-ի չափանիշներով: Այս եւ ատոմակայանի փակման վերաբերյալ ստացանք ԵՊՀ Միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ Անահիտ Բալաբեկյանի մեկնաբանությունը.
- Ընդհանապես ամբողջ աշխարհում բոլոր ռադիոակտիվ նյութերի հետ կապված վարվեցողությունը եւ մնացած գործողությունները կատարվում են ՄԱԳԳԱՏԷ-ի չափանիշներով: ՄԱԳԳԱՏԷ-ն է այդ ոլորտի բոլոր կառույցներին հսկում: Եվրաատոմը, ենթադրում եմ, որ մի կառույց է, որն աշխատում  է ՄԱԳԳԱՏԷ-ի կանոնակարգով:
- Որքանո՞վ է ճիշտ, ըստ Ձեզ, դադաեցնել ատոմակայանի շահագործումը:
- Նախ նշեմ, որ ատոմակայանի աշխատանքները հաջորդ տարի վեց ամսով կանգնեցնելու են, որպեսզի վերակառուցեն, եւ որոշակի մասեր փոխվեն: Ապա կրկին կտրվի շահագործման՝ մինչեւ 2027 թվականը: Այս 10 տարիների ընթացքում ենթադրվում է, որ ինչ-որ նոր լուծում կգտնեն, որպեսզի նոր բլոկ կառուցեն՝ օգտագործելով ներկայիս ատոմակայանի ինֆրաստրուկտուրաները: Ես բազմիցս առիթ ունեցել եմ ասելու, որ մեր երկիրը հզոր է նրանով, որ ունի ատոմակայան, համապատասխան գիտական պոտենցիալը, մտավոր կարողություններով օժտված անձինք, ովքեր կարողանում են հավուր պատշաճի աշխատեցնել ատոմակայանը: 
- Տիկին Բալաբեկյան, որոշ մասնագետներ նշում են, որ նոր ատոմակայան կառուցելու համար առնվազն տասը տարի կպահանջվի: Այդպե՞ս է:
- Նոր ատոմակայան կառուցելու համար, իհարկե, բավականին երկար ժամանակ է անհրաժեշտ: Բայց Հայաստանի պարագայում չի խոսվում նոր ատոմակայան կառուցելու մասին: Նախատեսված է՝ օգտագործելով ներկայիս ատոմակայանի ինֆրաստրուկտուրան, նոր բլոկ կառուցել: Իսկ նոր բլոկ կառուցելը ավելի քիչ ժամանակ կպահանջի: Եվ ներկայիս երկարացման ժամանակահատվածը, իմ տեղեկություններով, նախատեսվում է օգտագործել նոր բլոկի կառուցման նախապատրաստական աշխատանքների համար:
- Այդ նոր բլոկը կկարողանա՞ կոմպենսացնել ներկայիս ատոմակայանի աշխատանքը:
- Դե իհարկե, նախատեսվելիս հաշվի է առնվել, որ նոր բլոկը կկարողանա տալ առնվազն այնքան էներգիա, որքան որ ներկայիս ատոմակայանն է տալիս: Չմոռանանք, որ հիմա ատոմակայանում միայն մեկ բլոկ է աշխատում: Նախկինում մենք ունեինք երկու բլոկ, հիմա, սակայն, միայն երկրորդ բլոկն է աշխատում` օգտագործելով նաեւ առաջին բլոկի ինֆրաստրուկտուրաները: Այլ խոսքով` նոր կառուցվող բլոկը կլինի այն հզորության, որը կբավարարի մեր երկրի պահանջները:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
 

ԸՕ-ի նախագիծը չընդունելու հարցում Հանրապետականը քաղաքական շահ չունի, սկզբունքի հարց է. Արմեն Աշոտյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА