ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԴԵՏՔԻ» տղաներն ավելի կարեվոր առաքելություն ունեն` զինվոր են»

15.11.2017 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽ
«ԴԵՏՔԻ» տղաներն ավելի կարեվոր առաքելություն ունեն` զինվոր են»

Այս օրերին, երբ մի խումբ ուսանողներ դեմ են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքին, պատճառաբանելով, թե ուսումը կիսատ թողնելով երկու տարի պարտադիր ծառայության մեկնելը «սպանում» է իրենց մեջ ապագա լավ մասնագետին, կան տղաներ, ովքեր պատվով կատարելով հայրենիքի հանդեպ իրենց պարտքը, վերադառնալով, շարունակում են ուսումն ու սիրելի մասնագիտությունը, դառնում են լավ մասնագետներ: 
2015 թվականին ստեղծված «ԴԵՏՔ» հայկական սոֆթ ռոք ժանրի բոյ բենդ խմբի տղաները` Արման Պետրոսյանը, Միքայել Մելքումյանը եւ Վահան Կիրակոսյանը, որ շուտով կզորացրվեն, ոչ միայն նպատակ ունեն շարունակելու իրենց կիսատ թողած ուսումը, այլեւ հանդես կգան «ԴԵՏՔ» խմբում: Ավելին, մինչ զորացրվելը տղաները նոյեմբերի 18-ին ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի նախաձեռնությամբ Մարտակերտում կունենան համերգ, որի ընթացքում տղաները հանդես կգան ինչպես արդեն սիրված, այնպես էլ` նոր կատարումներով: 
«Իրավունքի» հետ զրույցում խմբի պրոդյուսեր ԱՐՄԱՆ ԱՄՊԸ տեղեկացրեց, որ տղաները ծառայության ընթացքում նաեւ ստեղծագործել են նոր երգեր, որոնց առաջին ունկնդիրը կլինի այդ համերգին ներկա հանդիսատեսը:

Համասեռամոլների խումբը ներխուժել է ոստիկանության բաժին. երկու ոստիկաններ մարմնական վնասվածքներ են ստացել (տեսանյութ)

«ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՉԵՆ ԴԱԴԱՐԵԼ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼ»

- «ԴԵՏՔԻ» զինվորները գրեթե կավարտեն իրենց զինվորական պարտականությունը հայրենիքի հանդեպ, ինչո՞ւ հիմա մտահղացավ համերգ կազմակերպել, այն էլ` Մարտակերտում: 
Image may contain: 4 people, people smiling- Տղաները ծառայության ողջ ընթացքում չեն դադարել զբաղվել ստեղծագործական աշխատանքով, մասնակցել են բանակին նվիրված ամենատարբեր միջոցառումների, համերգների եւ ծրագրերի: Քանի որ հունվարին խմբի տղաները, ծառայելով Մարտակերտում, պատվով ավարտում են իրենց ծառայությունը, որոշեցինք հանդես գալ առանձին համերգով` որպես գործող զինծառայողների ստեղծագործական խումբ: Դիմեցինք մեր խմբի լավ բարեկամ Շուշան Պետրոսյանի օգնությանը, նա մեր համերգի գաղափարը ծաղկեցրեց, եւ որոշվեց համերգը նվիրել ուսանողների միջազգային օրվան: Արդյունքում` նոյեմբերի 18-ին Մարտակերտում կկենտրոնանա ողջ Արցախի ուսանողությունը, եւ նրանք նույնպես ելույթ կունենան «ԴԵՏՔԻ» հետ նույն բեմից: Բացի համերգը, Շուշանի ջանքերով այդ օրը Մարտակերտում սպասվում են բազում անակնկալներ, այդ թվում` օրվա սկզբում զինվորների մասնակցությամբ 1000 մրգատու ծառերի ծառատունկ: 

«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ «ԴԵՏՔԸ» ՈՂՋ ՆԵՐՈՒԺԸ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆԸ»

- Զինվորական պայմանները հնարավորություն տալի՞ս են պատշաճ պատրաստվելու համերգին, թե՞ այս ընթացքում դադար չեք վերցրել երաժշտական ասպարեզում:
- «ԴԵՏՔԻ» տղաների ստեղծագործական գործունեությունը, իհարկե, որոշակիորեն դանդաղել է, քանի որ նրանք հիմա ավելի կարեւոր առաքելություն ունեն` զինվոր են: Սակայն շաբաթական մի քանի ժամ կարողանում են տրամադրել երաժշտությանը եւ գալիք համերգի փորձերին: Ծառայության ընթացքում տղաները գրել են նոր մի քանի երգեր, որոնք կներկայացվեն համերգին:
Image may contain: 3 people, people sitting, guitar and outdoor- Առաջիկայում հնարավո՞ր է զորացրվելուց հետո նաեւ Երեւանում ունենան նման համերգ:
- Իհարկե, հայրենիքի նկատմամբ պարտքը տալուց հետո «ԴԵՏՔԸ» ամբողջ ներուժը կտրամադրի երաժշտությանը` հանդես գալով նոր երգերով, տեսահոլովակներով, ծրագրերով եւ, իհարկե, համերգներով:

«Ասում էի՝ հայկական շոու-բիզնեսը կոմայի մեջ է, բայց նա վաղաժամ հեռացավ մեզանից»

«ՄԵՐ ՕՐԱԿԱՐԳԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՀԱԳԵՑԱԾ Է»

- 2016-ի «Տարվա լավագույն» խումբը առաջիկայում ի՞նչ ծրագրեր ու անելիքներ ունի, օրինակ` միջազգային մրցույթներում Հայաստանը ներկայացնելու կամ տեսահոլովակների տեսքով: 
- Ինչպես արդեն նշեցի, սպասվում են նոր երգեր եւ տեսահոլովակներ: Իսկ միջազգային մրցույթի հրավեր ստանալու դեպքում թիմով կքննարկեն մասնակցության հարցը, քանի որ մեր օրակարգը բավականին հագեցած է, եւ առայժմ նման կետ նախատեսված չէ:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԴԵՏՔԸ» ռազմական եզրույթ է` երեք զինվորից բաղկացած խումբ, որի խնդիրն իրենց վստահված տարածքին հետեւելն է: Խումբը ստեղծվել է 2015 թվականին` պրոդյուսեր Արման ԱՄՊ-ի կողմից: Դեբյուտը կատարել է «Մամա» երգով: Առաջին տեսահոլովակի` «Forevermore»-ի («Հավերժից էլ երկար») շնորհանդեսը տեղի է ունեցել ապրիլի 20-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մինչ տղաները ծառայության մեջ են, 2016 թվականին Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ դարձան «Տարվա լավագույն» խումբ:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА