ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Միշան «Եվրատեսիլում» թալիսման է համարում իր խաչն ու հույսը դնում Աստծո վրա

15.11.2017 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽ
Միշան «Եվրատեսիլում» թալիսման է համարում իր խաչն ու հույսը դնում Աստծո վրա

Նոյեմբերի 26-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթը, որտեղ Հայաստանը կներկայացնի 9-ամյա Միշան՝ «Բումերանգ» երգով: Երգի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերի հեղինակներն են Ավետ Բարսեղյանը, Դավիթ Ծերունյանը, Արթուր Աղեկյանը:

«Արսենալ»-ն 8:0 հաշվով հաղթանակ է տարել. Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ

Image may contain: 3 people, people smilingԹե, որ համարի ներքո մրցույթում հանդես կգա Հայաստանի պատվիրակը` պարզ կլինի մրցույթից մի քանի օր առաջ, բայց Միշան նախընտրում է ելույթ ունենալ 12 համարի ներքո. «Որովհետեւ Աստվածի (նկատի ունի Հիսուսի,- հեղ.) 12 աշակերտների թիվն է»:

Մի քանի օրից հայաստանյան պատվիրակությունը կմեկնի Վրաստան, իսկ մինչ այդ Միշան եւ իր պրոդյուսեր Լիրա Քոչարյանն այսօր հանդիպեցին լրագրողների հետ: Տիկին Լիրան խոստացավ, որ այս տարի «Մանկական Եվրատեսիլում» ավելի ամուր ենք թակելու հաղթանակի դուռը. «Մենք վերջին տարիներին սկսել ենք ակտիվ թակել այդ դուռը, մի փոքր քայլ է մնում մինչեւ հաղթանակը: Այս անգամ փորձել ենք այնպես անել, որ մոտ լինենք հաղթանակին: Միշան իր գործն արել է մենք էլ` մերը, եթե ասեն, որ 2 ժամից Միշան պետք է դուրս գա «Եվրատեսիլի» բեմ ու երգի, նա պատրաստ է»,- ասաց պրոդյուսերն ու թեպետ չցանկանալով բացել ելույթից փակագծեր, ասաց. «Միշան  բեմում կլինի մենակ, չի լինի բեք վոկալ, չի լինի բալետ, դա մի կողմից ե՛ւ դժվար է, ե՛ւ գուցե հեշտ: Կարծում եմ`հեքիաթային մթնոլորտ է լինելու, որը համապատասխանում է Միշայի հասակի երեխաներին ու վիճակներին»:

Որտեղի՞ց վարչապետի օգնականի կնոջը հսկայական գումարներ` ջերմոց կառուցելու համար

Այնուամենայնիվ, թե ում հետ կմեկնի մրցույթին եւ ինչ թալիսմանով, Միշան ասաց. «Մրցույթի ժամանակ ինձ հետ կլինի իմ պրոդյուսեր Լիրա Քոչարյանը»,- ապա պարզելով վզից կախված խաչն ու վերեւ նայելով ասաց. «Իմ խաչն ու իմ տեր Աստվածը»:

Առավել մանրամասն` տպագիր «Իրավունքում»:

Ինչեւէ, Միշային լրագրողները բաց չթողեցին առանց մի քանի կատարումների, նա սիրով նախ կատարեց «Եվրատեսիլի» այս տարվա այլ երկրների մի քանի ներկայացուցիչների երգերից հատվածներ, ապա նաեւ իր` «Բումերանգ» երգը:

Առավել մանրամասն` տեսանյութում.

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА