ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ« «ՎԱՃԱՌՎՈՂ ՁԿՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԵՆ ՈՐՍՎԵԼ»

17.11.2017 21:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ« «ՎԱՃԱՌՎՈՂ ՁԿՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԵՆ ՈՐՍՎԵԼ»

Մայրաքաղաքի` եւ ոչ միայն փողոցներում նորից առատորեն վաճառվում ենտարբեր ձկնատեսակներ եւ հիմնականում՝  Սեւանի սիգ: Վաճառումեն ինչպես միշտ՝ անմիջապես գետնին դրած, արեւի, փոշու, մեքենաների արտանետումների տակ, առանց սառնարանային պայմանների, բաց վիճակում: Էլ չենք խոսում տեղափոխման պայմանների մասին. ով գիտի, թե ձուկն ինչպես է հասնում իրացման վերջնակետ: Վերջապես, նաեւ կասկածելի է, թե քանի օր առաջ է ձուկը կնքել իր մահկանացուն, թեեւ ձուկը մորթելուց հետո խորհուրդ է տրվում այն անմիջապես մաքրել ու դնել սառնարանը: 

Որպես երկրի առաջին դեմք վարչապետը պետք է զերծ մնար քարոզարշավին մասնակցելուց

«Սեւանա լճից ձկան որսի թույլտվություն չկա»

Մի խոսքով այն, որ նման պայմաններում սնունդվաճառելն արդեն իսկ անփույլատրելի խախտում է եւ լուրջ վտանգ է ներկայացնում սպառողի համար, անհերքելի է: Սակայն այս մասին չէ խոսքը:
Վերջապես՝ պատկան այրերը մի օր կկարողանա՞ն բացատրել, թե այդ ինչպե՞ս է Սեւանի սիգը նման զանգվածային կերպով հանվում վաճառքի: Կրկնենք, այն կարելի է տեսնել ամենուր, այսինքն՝ խոսքը հսկայական ծավալներով որսի մասին է: Բայց եթե անգամ մեկ ձուկ վառառվեր, դա արդեն իսկ ապօրինություն կլիներ՝ Սեւանից որսի արգելման պատճառով: Մինչդեռ, երբ նման ծավալներ է, եւ դա չեն «տեսնում» պետական պատկան կառույցներից եւ ոչ մեկը, կարելի է նման հետեւությունների գալ՝ հսկայական շահույթ ենթադրուղ այս օրինախախտումից շատերն են օգտվում:
Ամեն դեպքում, փորձեցինք վաճառողներից մի քանիսից պարզել՝ արդյոք թույատրվո՞ւմ է ձկների մնա որսը, պատասխանը ստանդարտ էր. «Բա մեր էրեխեքին ո՞նց պահեք, հիմա ով է թույլատրելուն նայում»:
Իսկ ի՞նչ է մտածում Բնապհպանության նախարարությունը անօրինական ձկնորսության մասին: Թե՞ փողոցներում, բառիս բուն իմաստով, թափված ձկները օրինական որսի հետեւանք են համարում: Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Բնապահպանության նախարար ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՑ, ով մեզ հետ զրույցում փաստեց.
Առհասարակ, Սեւանա լճից ձկան որսի թույլտվություն չկա: Բացառություն է խեցգետինը, որի ժամանակ մենք թույլատրել ենք ընդամենը տաս տոկոս ձկնատեսակների որս: Ինչ վերաբերւմ է այսօր փողոցներում վաճառվող ձկնատեսակներին, ապա ցավով պետք է արձանագրենք, որ դրանց մեծ մասը, ամենայն հավանականությամբ, անօրինական են որսվել:
– Չե՞ք գտնում, որ անօրինական որսը ոչ պատշաճ վերահսկողություն իրականացնելու արդյունք է:
Այսպես պատասխանեմ` ձկների որսի նկատմամբ վերահսկողությունը, անշուշտ, իրականացվում է նախարարության կողմից: Բացի այդ՝ «Սեւան ազգային պարկը» ինքն ապօրինի որսի նկատմամբ հսկողության պարտավորություն ունի: Բայց ինքներդ էլ եք հասկանում, որ խնդիրը շատ ավելի խորքային է եւ շատ ավելի լուրջ: Այս առումով մենք աշխատանքներ ենք իրականացնում՝ կառավարելի ձկնորսության համակարգ ներդնելու համար: Ավելի լավ է ունենալ հստակ սահմանված քվոտա եւ թույլտվության համակարգ, քան արձանագրել նման իրավիճակ: Այս համակարգի ներդնման արդյունքում նույն ձկնորսներն իրենք կկարողան մեկը մյուսին հսկողության տակ պահել եւ թույլ չտալ, որը մեկը մյուսի պաշարից ապօրինի որսա: Այդ համակարգը այս պահին մշակման փուլում է:  

Մեծ Բրիտանիայի թագուհին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Անկախության տոնի առթիվ

ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ


Միայն ապշել կարելի է նախարարի նման դիրքորոշումից: Վարջից գանք. այսինքն նախարաը խոստովանում է, որ պետությունն անզո՞ր է Սեւանը վերահսկելու հարցում, եւ միակ ելքն այն է, որ «ձկնորսներն իրենք մեկը մյուսին հսկողության տակ պահեն»: Դե  ուրեմն մենք  էլ առաջարկենք՝ քվոտա սահմանել նաեւ, ասենք, բնակարանայի գողելի համար. թող շենքերն իրար մեջ բաժանեն ու իրար նկատմամբ վերահսկողություն սահմանեն: Համ էլ, այդ դեպքում ոստիկանությանը փող չենք տա:
Իսկ ավելի լուրջ. եթե անգամ նման ինքնակառավարվող համակարգը ռեալ լիներ, մեկ հարցի պատասխան էլ պետք է տալ. իսկ ո՞վ է երաշխավորում,  որ սահմանված քվոտաները հենց նույն «վերահսկիչ» ձկնորսները չեն խախտելու: Այդ ո՞վ եւ ինչպե՞ս է հաշվառելու, թե այս մեկն այսքան որսաց, մյուսը՝ այնքան:
Դա էլ մի կողմ: Ամենացնցողը, իհարկե, նախարարի խոսքի առաջին հատվածն է: Այսպես, նա հաստատելով, որ ներկայումս վերահսկողը իր ղեկավարած կառույցն է եւ «Սեւան ազգային պարկը», այնուամենայնիվ՝ նաեւ ընդունում է, որ փողոցներում վաճառվող ապօրինաբար որսված ձկան պակաս չկա: Այսինքն, որ հիշատակված երկու կառույցն էլ իրենց վերահսկողական ֆունկցիան, մեղմ ասած, խիստ թերի են իրականացնում: Նախարարին հատուկ չհարցրեցինք, թե այդ պատճոռով քանի՞ չինովնիկի է պատժել, քանի որ պատասխանը առանց հարցնելու էլ պարզ է՝ 0, լավագույն դեպքում՝ 1-2-ին կարող է նկատողություն են հայտարարել: Ու հաջորդ հարցը. ինչո՞ւ են այս երկու կառույցն էլ «մատերի արանքով» նայում նման համատարած ապօրինությանը: Այն տարբերակը, թե չեն տեսել ապօրինությունը, էլ չկա. նախարարը  խոստովանեց, որտեղյակ է այդ փաստից: Ուրեմն՝ կա՛մ լծակներ չունեն դեմն առնելու կա՛մ էլ՝ ցանկություն: Լծակների տարբերակն էլ բանի պետք չէ. պարզապես կարող են պահանջել իրավապահներից, եւ, վստահեցնում ենք, մեկ ապօրինի ձուկ անգամ փողոցներում չի մնա: 
Մնաց ցանկության բացակայության տարբերակը: Իսկ դա,  հասկանալի է, չի կարող իր միանգամայն տրամաբանական բացատրությունը չունենալ: Այլ հարց, թե այդ « տրամաբանական բացատրությայն» հաշվին քանի չինովնիկ է գրպանները լցնում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА