ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռազմական խորհրդի նիստ Արցախում

18.11.2017 17:12 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽ
Ռազմական խորհրդի նիստ Արցախում


 Նոյեմբերի 18-ին ՊԲ շտաբի նիստերի դահլիճում ԱՀ ՊՆ, ՊԲ, հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի նախագահությամբ անց է կացվել ռազմական խորհրդի նիստ, որի օրակարգային թեմաները առնչվում էին ՊԲ-ի մարտական, թիկունքային եւ տեխնիկական ապահովման վիճակին, առկա խնդիրներներին եւ կատարելագործման ուղիներին:

Մահացել է 155 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Դանիելյանը (aad.am)

Ռազմական խորհրդի նիստին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի համապատասխան բաժինների պետերը, միավորումների եւ զորամասերի հրամանատարներն ու շահագրգիռ ոլորտների պատասխանատուները:

Բանակի հրամանատարի ներածական խոսքից հետո խնդրո առարկա թեմաների շուրջ հնչել են մի շարք ելույթներ, որոնց ընթացքում, ըստ առանձին ուղղությունների, մանրակրկիտ անդրադարձ է կատարվել իրականացված աշխատանքներին, քննարկվել են նշված ոլորտներում առկա խնդիրները, առաջարկվել դրանք շտկելու եւ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու ուղիները:

Վերջում, ամփոփելով ՊԲ ռազմական խորհրդի հերթական նիստի արդյունքները, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը համապատասխան խնդիրներ է առաջադրել ներկա հրամանատարական կազմին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА