ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ն հստակեցրեց, որ չի ցանկանում ստանձնել Արցախյան հիմնախնդրի լուծման պարտավորություն (Տեսանյութ)

27.11.2017 19:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
ԵՄ-ն հստակեցրեց, որ չի ցանկանում ստանձնել Արցախյան հիմնախնդրի լուծման պարտավորություն (Տեսանյութ)

Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո Եվրամիությունը հայտարարեց, որ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին`Արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործում:  

Կուտակայինի հարցում եւս Սերժը ճիշտ էր, Նիկոլը` սխալ

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վրա ինչպես կազդի Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը, նկատեց, որ Եվրամիությունը հայտարարել է, որ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, ինչը նշանակում է, որ հստակեցվեց այն պարզ ճշմարտությունը, որ ԵՄ չի ցանկանում իր վրա վերցնել նման «առանձնահատուկ» պարտականություն. «Եվրամիությունը կարծում է, որ Մինսկի խմբում ներկայացված են, թե Եվրոպան`Ֆրանսիան, թե Արեւմուտքը`ԱՄՆ, թե՛ Ռուսաստանը, որպես արդեն ճանաչված  եւ բավականին ուժեղացվող եւ միջազգային հարաբերությունների դաշտում խոշոր խաղացող: Այդուհանդերձ ինձ անհանգստացնում են այսպես ասած «Մադրիդյան սկզբունքները», որոնք դրված են Մինսկի խմբի սեղանի վրա: Սա փակուղի՞ է, իհարկե ոչ , միայն ՀՀ կառավարության, ԱԺ-ի եւ բոլորիս ջանքերով մենք կարող ենք դուրս հանել այն սխալ գործընթացից, որի մեջ Արցախի հարցի քննարկումը դրվել է 90-ականների սկզբին»,-փաստեց Լ. Ալավերդյանը:
Քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ էլ ընդգծեց, որ ՄԱԿ-ն ու այլ միջազգային կազմակերպություններ չեն ցանկանում ստանձնել պարտավորություն` զբաղվել Արցախյան հիմնախնդրի խաղաղ լուծման, նաեւ` Մինսկի խմբի երկրները չեն ցանկաում զիջել այդ պլատֆորմը. «Այս պլատֆորմը միակ գործող մեխանիզմն է, որտեղ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը արդյունավետ համագործակցում են: Պատմության մեջ նման դեպքերը քիչ են: Կարծում եմ` այս պլատֆորմը Ադրբեջանի կամ Թուրքիայի ջանքերով տապալվելու հնարավորությունն անհեռանկարային է»,-շեշտեց քաղաքագետը:

Մանրամասները`տեսանյութում


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА