ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԸ` «ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐԻ» 15-ԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՄԱՍԻՆ

28.11.2017 20:30 ԹԵՄԱ
ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԸ` «ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐԻ» 15-ԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՄԱՍԻՆ

– Պարո՛ն Ասրյան, 2018 թվականի հունվարի 27-ին լրանում է «Արծիվների» գործունեության 15-րդ տարեդարձը: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվել մեկուկես տասնամյակ շարունակ նման ակտիվ գործունեություն ծավալել Հայաստանի հասարակական եւ քաղաքական դաշտում:
– Միանգամից պատասխանեմ. շնորհիվ անկոտրում եւ անսասան հավատքի` առ Աստված: «Հայոց արծիվները» գործունեություն չի ծավալել զուտ քաղաքական դաշտում: 15 տարվա ընթացքում «Արծիվների» ողջ գործունեությունը միշտ եղել է ազգային, պետական եւ հայրենասիրական դաշտում: Եվ, Ձեր հարցի պատասխանն ամփոփելով, նշեմ, որ Հայաստանում ու Արցախում վերջին տասնհինգ տարում «Հայոց արծիվները» կազմակերպել է 1.460 հայրենասիրական ու ռազմահայրենասիրական միջոցառում, եւ «Հայոց արծիվները» որպես մեր անկախ պետականության հասարակական կյանքի ձեռքբերումներից մեկը, իր արգասավոր գործունեության 15-րդ տարեդարձը հայ ժողովրդի հետ նշանավորելու է հոբելյանական 1.500-րդ միջոցառումով` 2018 թ. փետրվարին կամ մարտին: Պատկերացնո՞ւմ եք, յուրաքանչյուր տարի հարյուր միջոցառում, եւ այդպես` տասնհինգ տարի շարունակ: Ընդ որում` 15 տարվա ընթացքում 1460 միջոցառմանը Հայաստանից եւ Արցախից մասնակցել է 350 հազարից ավելի քաղաքացի: Մի՞թե սա իսկական ձեռքբերում չէ: Ի դեպ, ցանկացողները կարող են օգտվել «Հայոց արծիվներ» հայրենասիրական-հասարակական կազմակերպության պաշտոնական կայքից (հayocartsivner.am) եւ դիտել այդ միջոցառումների մասին պատմող նյութերը:
«Հայոց արծիվների» տասնհինգերորդ տարեդարձի հետ կապված այլ մանրամասներ առայժմ չեմ ուզում նշել, որովհետեւ հայ ընտանիքում ծնված, հայ ընտանիքի ծոցից ելած «Հայոց արծիվների» հոբելյանը բոլորիդ համար լինելու է նշանակալի իրադարձություն:
– Իսկ ովքե՞ր են «Հայոց արծիվների» տասնհինգամյա գործունեության աջակիցները:
– Իսկ ո՞ւմ համար պարզ չէ, կամ ո՞վ չգիտե, որ 15 տարի առաջ Սյունիքում ստեղծված եւ այդ ընթացքում Հայաստանում ու Արցախում 1.500 հայրենասիրական միջոցառում կազմակերպած եւ 45.117 անդամ ունեցող «Հայոց արծիվների» գլխավոր աջակիցը միշտ եղել ու մնում է հայոց առաջնորդ Սերժ Սարգսյանը:

«Սպայկա». Մենք ևս չգիտենք՝ ի՞նչ ստուգումների և չարաշահումների մասին է խոսվում ՊԵԿ հաղորդագրությունում

– Պարո՛ն Ասրյան, Դուք եւ «Հայոց արծիվները» ի՞նչ հարաբերություններ եք ունեցել ծնունդով արցախցի, մոսկվայաբնակ լուսահոգի Լեւոն Հայրապետյանի հետ:
– Նախ` անձամբ իմ եւ «Հայոց արծիվների» անունից կրկին ցավակցում եմ Լեւոն Հայրապետյանի հարազատներին` նրա մահվան առիթով: Իմ եւ «Հայոց արծիվների» հարաբերությունը, ավելի ճիշտ` համագործակցությունը Լեւոն Հայրապետյանի հետ սկսվել էր 2011 թվականի սկզբից եւ ավարտվեց 2013 թվականի սեպտեմբերին: Ի՞նչ համագործակցություն էր դա: Այն բացառապես իմ կողմից կազմակերպված հայրենասիրական եւ ռազմահայրենասիրական տասը միջոցառման ու Լեւոն Հայրապետյանի կողմից դրանց ցուցաբերված ֆինանսական աջակցության համագործակցություն էր, որի շնորհիվ երկու անգամ 600 օդամղիչ հրացան ենք գնել ու նվիրել Հայաստանի ու Արցախի հանրակրթական 600 դպրոցների, եւ երկուսուկես տարվա ընթացքում ռազմահայրենասիրական ութ միջոցառում կազմակերպել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ութ զորամասերում: Բնականաբար, մեր համագործակցությունը միակողմանի չի եղել: Հայաստանի նորագույն պատմության մեջ Լեւոն Հայրապետյանի կողմից իրականացված հայրենասիրական բազմաթիվ ծրագրերին, ինչպես եւ վերոնշյալ միջոցառումներին աջակցելու համար իմ ու «Արծիվների» կողմից Լեւոն Հայրապետյանը պարգեւատրվել է «Լեռնահայաստանի արծիվ» ոսկե հուշամեդալով:
Ինչ վերաբերում է 2013 թվականի սեպտեմբերի սկզբին մեր համագործակցության ավարտին, նշեմ, որ պատճառը բացառապես եղել է այն, որ Եվրոպայում գործող հայկական կազմակերպություններից մեկի` այդ ժամանակ տեղի ունեցած հավաքին Լեւոն Հայրապետյանը հայոց առաջնորդ Սերժ Սարգսյանի հասցեին հնչեցրել էր ոչ պատշաճ արտահայտություններ եւ իմ կողմից արժանացել կոշտ արձագանքի: Լեւոն Հայրապետյանի հետ համագործակցության խզման միակ պատճառը բացառապես դա է եղել: Նշեմ նաեւ, որ 2013 թվականի հոկտեմբերին Հայաստան գալով, ըստ մեր նախնական պայմանավորվածության, Լեւոն Հայրապետյանը պետք է հովանավորեր եւս 400 օդամղիչ հրացան ձեռք բերելու ու հանրապետության 400 կրթօջախների ռազմագիտության դասարաններին նվիրելու ծրագիրը: Սակայն այն չիրականացվեց իմ կողմից Լեւոն Հայրապետյանին ուղղված կոշտ պատասխանի պատճառով (այս պատմության մասին գիտեն շատերը, այդ թվում` նրա ընկերները): Եվ, քանի որ, ես ունեմ դաժան սկզբունքներ (երբեք չդավաճանել իմ ազնիվ, հավատարիմ եւ նվիրյալ տեսակին), մեր համագործակցության խզման օրվանից մինչեւ Լեւոն Հայրապետյանի մահվան օրը ո՛չ ես, ո՛չ էլ «Հայոց արծիվները» այլեւս ոչ մի կապ չենք ունեցել նրա հետ: Նորից ցավով նշում եմ, որ իրոք, հայ ժողովրդի եւ հատկապես Արցախի բնակիչների համար Լեւոն Հայրապետյանի կորուստը մեծ վիշտ էր, եւ վերստին ցավակցում եմ նրա հարազատներին ու մերձավորներին:
Հարցազրույցը` Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
 

Ռայմոնդ Գևորգյանն ընտրվեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» հոգաբարձուների խորհրդի նախագահ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА