ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԿԱԶԴԻ՞ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎՐԱ

29.11.2017 20:45 ԹԵՄԱ
ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԿԱԶԴԻ՞ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎՐԱ

Նոյեմբերի 24-ին Հայաստանը Եվրամիության հետ կնքեց համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր: Հայաստան-ԵՄ համաձայնագիրը դրական եւ բացասական կարծիքների տեղի է տվել, չնայած բացասական վերաբերմունք ունեցողների թիվն ավելի շատ է, քանի որ նրանց կարծիքով` համաձայնագրի ստորագրմամբ Հայաստանը որոշ մասով պետք է զիջի իր ինքնիշխանությունը: Բացի այդ, շատ վերլուծաբաններ էլ կարծում են, որ համաձայնագիրը այս կամ այն չափով կարող  ազդել Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վրա:

«Աղանդավորակերպ խմբավորման կողմից սա հարձակում է եկեղեցու վրա»

Ի վերջո, ինչ ազդեցություն կունենա Հայաստան-ԵՄ համաձայնագիրը բանակցային գործընթացի վրա: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ նախ հին ասացվածք հիշեց եւ մեջբերում արեց. «Հալվա-հալվա ասելով` բերանդ չի քաղցրանա: Վաղը չի լինի որեւէ անդրադարձ արցախյան հարցին: Այն դիտարկումները, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը ԵՄ անդամ է, եւ այս համաձայնագիրը կարող է դրական ազդել Արցախյան հիմնախնդրի վրա, ի պատասխան ուզում եմ հիշեցնել, որ ԵՄ անդամ Ֆրանսիան եւ ԵԱՏՄ անդամ Ռուսաստանը քիչ, թե շատ մինչեւ այս համաձայնագրի ստորագրումը  լավ էլ համագործակցում էին արցախյան հարցի շուրջ: Բայց ԵՄ-ն լինի, թե` ՌԴ-ն, կամ ՌԴ-ի հետ փոխկապակցված մի երրորդ պետություն, ասենք, Իրանը, հարցը կտրուկ դնելու է` ընտրեք մեկ աթոռ»:

Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ նկատեց, որ Եվրամիությունը հայտարարել է, որ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, ինչը նշանակում է, որ հստակեցրել է այն պարզ ճշմարտությունը, որ ԵՄ չի ցանկանում իր վրա վերցնել նման «առանձնահատուկ» պարտականություն, այն է արցախյան հարցի լուծման պատասխանատվությունը. «Եվրամիությունը կարծում է, որ Մինսկի խմբում ներկայացված են թե՛ Եվրոպան` հանձինս Ֆրանսիայի, թե՛ Արեւմուտքը` հանձինս ԱՄՆ-ի, թե՞ Ռուսաստանը` որպես արդեն ճանաչված  եւ բավականին ուժեղացվող եւ միջազգային հարաբերությունների դաշտում խոշոր խաղացող: Այդուհանդերձ, ինձ անհանգստացնում են, այսպես ասած, «Մադրիդյան սկզբունքները», որոնք դրված են Մինսկի խմբի սեղանի վրա: Սա փակուղի՞ է, իհարկե ոչ, միայն ՀՀ կառավարության, ԱԺ-ի եւ բոլորիս ջանքերով կարող ենք Արցախյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված ջանքերը դուրս հանել այն սխալ գործընթացից, որի մեջ հարցի քննարկումը դրվել է 90-ականների սկզբին»:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԱՆԻ կարծիքով` Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կարող է դրական անդրադառնալ բանակցային գործընթացի վրա, քանի որ Մինսկի խմբում են  ԵՄ անդամ Ֆրանսիան եւ Եվրամիությանն  աջակցող ԱՄՆ. «Կարծում եմ` համաձայնագիրը միայն դրական կանդրադառնա: Բացի այդ, տարածաշրջան են այցելում եվրոպական երկրներից, Միացյալ Նահանգներից եւ համոզվում են` արցախահայությունը փորձում է կերտել ժողովրդավարական պետականություն, հետեւաբար դրա համար այստեղ պետք է ստեղծվի անվտանգություն»:

Վրաստանի կառավարությունը նույնպես մտահոգ է Վերին Լարսում ստեղծված իրավիճակով

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА