ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դատարանը մերժեց լրագրողի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանապետի

29.11.2017 21:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ
Դատարանը մերժեց լրագրողի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանապետի

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գայանե Մազմանյանի նախագահությամբ հրապարակվեց լրագրող Սիրանուշ Պապյանն ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայցի առնչությամբ որոշումը։

Դատարանը մերժեց լրագրողի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանապետի։

Լրագրողն իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար պահանջել էր պարտավորեցնել ՀՀ ոստիկանապետ ՎլադիմիրԳասպարյանին՝ հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև հաստատել իր մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու և գենդերային խտրականության ենթարկվելու փաստը։

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրող Սիրանույշ Պապյանի՝ ՀՀ ոստիկանապետին ուղղված ոստիկանության համակարգում բարեփոխումների վերաբերյալ դիտարկմանը, թե «Խոսքից այն կողմ գործ չեք տեսնում», Վլադիմիր Գասպարյանը լրագրողին պատասխանել էր. «Ես էլ քո մեջ կին չեմ տեսնում»:

Էդուարդ Բաբայանի տեսակցությունների վրա դատարանը արգելանք է դրել

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА