ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սերժ Սարգսյանը դատավորներ է նշանակել

30.11.2017 12:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Սերժ Սարգսյանը դատավորներ է նշանակել

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դատավորներ է նշանակել, հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2017 թվականի նոյեմբերի 17-ի ԱԽ-16-Ե-10, ԱԽ-16-Ե-11 և ԱԽ-16-Ե-12 որոշումներով ներկայացված եզրակացությունները` որոշում եմ.

1. Վահե Միսակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

2. Ալֆրեդ Վարդանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

3. Գոռ Շահբազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր»,– նշված է ՀՀ Նախագահի հրամանագրում:

Եթե պետության շահերը պահանջեն՝ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն. Շարմազանով

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА