ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բավական է Եվրոպայի եւ Արեւմուտքի ստրուկները դառնանք մենթալիտետով եւ ապրելակերպով»

01.12.2017 21:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Բավական է Եվրոպայի եւ Արեւմուտքի ստրուկները դառնանք մենթալիտետով եւ ապրելակերպով»

Հայտնի է, որ դեկտեմբերի 12-ի ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագիծը, որը բավականին թեժ քննարկումների առիթ էր տվել: Թեեւ որոշ չափով փոխվել է օրինագծի նախնական տարբերակը, նաեւ՝ անվանումը, սակայն մեկ է, նույն դժգոհությունը կա:

Որոշ նախկին պատգամավորների համար ԵԽԽՎ-ի եւ Եվրոպայի խորհրդի դռները հավերժ փակ է

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տան հոգեւոր տեսուչ, տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, մինչ օրինագծի փոփոխություններին անդրադառնալը, մեզ հետ զրույցում մասնավորապես նշել էր. «Նմանատիպ օրենք մտցրին Նորվեգիայում, Շվեդիայում, այնտեղ անգամ սկսեցին ինցեստի գաղափարի մասին խոսել, իբրեւ ընտանիքին ազատություն տալու համար հարկավոր էր ինցեստն ընդունել: Այսինքն, օրինականացնել մի օրենք, ըստ որի, կթույլատրվի ծնողներին՝ իրենց զավակների հետ հարաբերություն ունենալ: Այս օրենքը միտում ունի` այլանդակել եւ կերպարանափոխել ընտանիքի կերպարը»:

«Բառախաղերով կոծկել օրենքի բուն նպատակը` դա մեր օգտին չի ծառայելու»

Օրինագծի փոփոխված տարբերակը վերոհիշյալ վտանգները չի՞ պարունակում: Այս հարցով կրկին դիմեցինք Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանին, ով նախ նկատեց.


- Օրինագծում կա օգտագործված երկու արտահայտություն` ընտանիքի բռնություն եւ ընտանեկան բռնություն: Նախ ես կցանկանայի, որ բացատրություն տրվեր, թե ի՞նչ է նշանակում բռնություն: Օրինակ, եթե երեխային հայրը դաստիարակչական ապտակ է տալիս կամ երեխայի հետ խոսում է բարձր ձայնով, զայրացած, դա համարվո՞ւմ է բռնություն: Կամ եթե ամուսինները միմյանց հետ վիճաբանում են, որովհետեւ տեսակետների տարբերություն կա, դա բռնությո՞ւն է: Ա՛յ, այս հարցերի պատասխանը պետք է տրվի, թե չէ պարզապես բառախաղեր անելով՝ կոծկել օրենքի բուն նպատակը, դա մեր օգտին չի ծառայելու միանշանակ: Ես հասկանում եմ, որ եվրոպացիները ունեն իրենց ծրագրերը, նպատակները եւ մեզ էլ ասում են, որ եթե ուզում ենք իրենց հետ միասին լինել, Եվրամիությանը անդամակցել, ապա պետք է ընդունեք այս օրենքները: Բայց Եվրոպայի կողմից թելադրվող օրենքների ընդունումն արդյոք նշանակո՞ւմ է, որ պետք է կորցնենք մեր ազգային դիմագիծը, եւ արդյոք նմանատիպ օրենքները ստեղծվո՞ւմ են ընտանիքն ավելի ամրապնդելու, թե՝ ընտանիքի քայքայմանը, պառակտմանը տանելու համար: Այստեղ է որ մենք պետք է կարողանանք մեր մոտեցումը հստակեցնել, այլապես դա ոչ թե հօգուտ մեզ կլինի, այլ՝ հակառակը: 


Թող եվրոպացիներն ու իրենց օրենքների պրոպագանդայով զբաղվողները հասկանան, որ եթե մենք ցանկանում ենք միանալ Եվրոպային, դա անում ենք ոչ թե նրա համար, որ խենթանում ենք եվրոպացիների համար: Ոչ, այլ մենք ուզում ենք մարդկության, մշակույթի, քաղաքականության մեջ Եվրոպայի անցյալում ունեցած դերն ամրագրել մեր այսօրվա կյանքում:
Եվս մեկ կարեւոր խնդիր կա օրինագծում: Ըստ իս, ընտանիքի բռնություն եւ ընտանեկան բռնության մասին տեղ գտած արտահայտությունները գալիս եմ կոծկելու այն կարեւոր խնդիրները, որոնք վերաբերում են ընտանիքում անձի կամ անհատի սեռական կողմնորոշումների հարցին: Որովհետեւ այսօր ամեն մեկը աշխատում է այնպես անել, որ իր մոտեցումը պարտադրի դիմացինին` ինչ-որ գեղեցիկ  քողեր քաշելով, որպեսզի մարդիկ չհասկանան, թե ուր են տանում դրանք:

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազարույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնական Ուես Միտչելի հետ

«Երբ սկսում են ուղեղը փոխել, դա նշանակում է, որ մարդու էությունն են ուզում փոխել»

- Եթե ամփոփենք, ապա Ձեր խոսքերից կարելի՞ է ենթադրել, որ օրենքը շարունակում է հայկական ընտանիքների քայքայմանն ուղղված վտանգավոր տարրեր պարունակել:


- Տեսեք, ամբողջ հարցը նրանում է, որ, այո՛, կարող են մարդու ականջը, աչքը, քիթը փոխել, բայց երբ սկսում են ուղեղը փոխել, դա նշանակում է, որ մարդու էությունն են ուզում փոխել: Մենք կարող ենք շեշտադրումների տեղերը փոխել եւ փոխել այնպես, որ այն նպատակը, որին ծառայեցվելու է գաղափարը, մնա նույնը: Տեսեք, օրինագծում կարեւոր կետ կա, ըստ որի, դրանում տեղ գտած դրույթները չպետք է խանգարեն ընտանիքի միասնականությանը: Բայց, ներողություն, միասնականություն բառն օգտագործելը արդյոք կանխո՞ւմ է այն, որ ուրիշները խառնվեն իմ ընտանեկան գործերին: Եթե նրանք իրավունք ունեն ընտանիքի բռնություն անվան տակ մտնել իմ ընտանեկան հարկից ներս եւ սկսել խառնվել ամուսինների, ծնողների եւ զավակների փոխհարաբերությունների մեջ, սա նշանակում է, որ նրանք արդեն իսկ իրականացնում են իրենց ուզած ծրագիրը: Ա՛յ, սրա մասին պետք է մտահոգվել:


- Օգտվելով առիթից` կցանկանայինք, որ նաեւ «Գարդասիլ» պատվաստանյութի հետ կապված Ձեր տեսակետը հայտնեք: Հայտնի է, որ դրանով դեկտեմբերի 2-րդ շաբաթից սկսած պատվաստվելու են 13 տարեկան աղջիկներին: 


- Առողջապահության նախարարությունը՝ նախարարի հետ միասին, թե ինչ են ասում, դա իրենց խնդիրն է: Բայց եթե ծնողները զգում են, որ վտանգ կա, թող իրենց երեխաներին չտանեն պատվաստման: Եթե Դուք զգում եք, որ այդ պատվաստումը կարող է հետագայում նպաստել երեխայի հետագա ճիշտ զարգացմանը, մի՛ տարեք: Եվ, վերջապես, բավական է Եվրոպայի եւ Արեւմուտքի ստրուկները դառնանք մենթալիտետով եւ ապրելակերպով:


Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА