ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամեն մտածող հայ կողմ է դեկտեմբերի 1-ի վերամիավորման օրվան. կլոր սեղան-քննարկում Ազդակ ակումբում.տեսանյութ

01.12.2017 18:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Ամեն մտածող հայ կողմ է դեկտեմբերի 1-ի վերամիավորման օրվան. կլոր սեղան-քննարկում Ազդակ ակումբում.տեսանյութ

Այսօր «Ազդակն» լրագրողական ակումբում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում «Արցախի ու Հայաստանի վերամիավորման 28-րդ տարեդարձըդեկտեմբերի 1-ը ազգային միասնության օր» թեմայով: Ակումբի հյուրերն էին ՍԻՄ նախագահ ԱԺ ՀՀԿ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, «Ծառուկյան դաշնք» խմբակցության պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ, ԳԱԱ Պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պրոֆեսոր ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, Հայաստանի Դեմոկրատական կուսակցությա նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ եւ փոխնախագահ «Ներուժ» կրթամշակութային ՀԿ նախագահ ԺԱՍՄԵՆԱ ՂԵՎՈՆԴՅԱՆԸ,  «Ազգային Միաբանություն» կուսակցության փոխնախագահ ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆԸ:

Կարապի լճում անց է կացվում Ձմերուկի ամենամյա փառատոնը

Հյուրերը ողջունելով նախաձեռնած քննարկման թեման, նախ շնորհավորեցին 28 տարի առաջ դեկտեմբերի 1-ին Արցախի ու Հայաստանի վերամիավորման տարեդարձը եւ յուրաքանչյուրը հանդես եկավ իր տեսակետով օրվա նշանակության, կարեւորության վերաբերյալ:

Բացման խոսքով հանդես եկավ պատմական գիտությունների դոկտոր Կարեն Խաչատրյանը եւ նշեց, որ դեկտեմբերի 1-ը  պատմական օր է մեր ժողովրդի ճակատագրի համար:

1923 ԹՎԱԿԱՆԻՆ ՈՉ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՈՎ ԼՂՀ-Ն ՄՏՑՎԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄ

«Սա իրոք շնորհավորելու արժանի ամսաթիվ է եւ շատ ճիշտ է այն ճանաչել ազգային միասնության օր, ելնելով տարբեր խնդիրներից: Դեկտեմբերի մեկը համահունչ է այս գաղափարին, որը մեզ պատգամել են մեր մեծերը: Ոջունելի կլինի այս գաղափարի գործնական ճանապարհը, որի մեջ մեծ ներդրում ունի ՍԻՄ կուսակցությունը, որի ղեկավարը բազմիցս այս գաղափարի շուրջ միջոցառումներ է կազմակերպել ու բարձրաձայնել է այն: Ցավոք ոչ բոլորն են սա ընկալում, որ չկա Հայաստան եւ առանձին Արցախ, այլ կա Հայաստան, որի մեջ եւ Արցախն է եւ Շիրակը եւ ՀՀ-ի տարբեր մարզերը:

ԼՂՀ-ի, որպես անկախ հանդես գալու գախափարը նոր չէ, այլ դեռեւս 1918 թվականի հուլիսի կեսրին հռչակվեց ԼՂՀ-ի անկախությունը, իհարկե ոչ ճշգրտված սահմաններով, ինչպես նաեւ ՀՀ-ն չուներ ճշգրտված սահմաններ: Այնուհետ իրադարձությունները ստացան այլ զարգացումներ, երբ  Անդրկովկասը անջատվեց Ռուսաստանից, իսկ 1920 թվականի ապրիլի վերջից խորհրդայնացվեց Ադրբեջանը, բայց քչերն են խոսում, որ 1920 թվականի մայիսի կեսերին խորհրդայնացվեց ԼՂՀ-ն, ոչ որպես Ադրբեջանի տարածք, այլ որպես առանձին վարչական տարածք, մինչ ՀՀ-ի խորհրդայնացումը, որը տեղի ունեցավ 1920թ. նոյեմբերին: Այնուհետ, ինչպես ՀՀ-ի առաջին հանրապետության, այնպես էլ Խորհրդային Հայաստանի իշխանությունները իրենց որոշումներով նշեցին, որ ԼՂՀ-նՙ ՀՀ-ի անքակտելի մաս է կազմում: Հենց 1920 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ադրբեջանական կուսակցական մարմինների որոշումներում ընդունվում էր, որ ԼՂՀ-ն Խորհրդային Հայաստանի մաս է կազմում: Ոչ օրինական որոշումով այնուհետ ԼՂՀ-ն մտցվեց Ադրբեջանի կազմ եւ 1923 թվականի հուլիսի 7-ին ձեւավորվեց ԼՂԻՄ-ը եւ այդ մարզի ինքնավար կարգավիճակը շատ կարեւոր էր ԽՍՀՄ պետության մեջ: ԼՂԻՄ-ը կարելի է ասել մեր պատմության ճակատագրական էջ էր, որոշում, որը պարտադրվեց Խորհրդային Ադրբեջանի իշխանությանը: Այսինքն այն ժամանակվա ադրբեջանական իշխանությունները հասկանում էին, որ ԼՂԻՄ-ը որպես  վարչական տարածք, մարզ ձեւավորելով գլխացավանք է լինելու իրենց համար: Մեր վերջին ուսումնասիրությունները փաստել են, որ ԼՂԻՄ-ի ի հայտ գալը տեղի է ունեցել բացառապես Ա. Մյասնիկյանի եւ խորհրդահայ ղեկավարների ջանքերով, որը ապացուցված փաստ է: Լինելով Անդրդաշնության ղեկավար Մյասնիկյանը բազմիցս Բաքու այցելեց եւ պնդեց, որ այդ որոշումը իրականացվի եւ ԼՂԻՄ-ը հռչակվի: Այդ կերպ Արցախը չհայափաթվեց, այլ պարագայում, ձուլվելու էին ադրբեջանցիներին:

Դավիթ Սանասարյանը հրաժարական է տալու.operativ.am

Խրհրդային Հայաաստանը բազմիցս բարձրացրել է Արցախի, ինչպես նաեւ Նախիջեւանի հարցը եւ այն ժամանակավա բոլոր որոշումներում խնդիր է դրվել, անգամ ռուսերենով փաստաթղթեր կան, որ նպատակահարմար է Արցախը վերամիավորել Հայաստանին»:

ԱՄԵՆ ՄՏԱԾՈՂ ՀԱՅ ՄԱՐԴ ԿՈՂՄ Է ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆԸ ՕՐՎԱՆ

«Ծառուկյան դաշինքի« պատգամավոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը նշեց, որ այն ինչ պետք է տեղի ունենա չի կարող տեղի չունենա: Իսկ ազգային միասնության տոն հռչակելը դա անհրաժեշտություն է: «Ի տարբերություն այլ բազմաթիվ սինթեզ ազգերի եւ տարածաշրջանների մենք միշտ եղել ենք ավելի միատար ազգ: Մենք մեր մենթալիտետից, նկարագրից ելնելով ասում ենք, որ սա Շիրակն է, Լոռին է, սա Արցախն է, բայց նույն առանցքի վրա ձեւավորված ազգ ենք եւ կարծում եմ, որ տիեզերական միտքն է այդպես ցանկացել: Վերամիավորումը որեւէ հարց չի կարող առաջացնել շատերիս մոտ եւ երբ 1988-89թթ. մտանք այս տիրույթ, ազգային վերելքը  բարձր մակարդակի վրա էր գտնվում եւ հիմնականը դա Արցախի վերամիավորման խնդիրն էր: Եվ անկախ պատմական անցքերից, երբ մեծ երկրների խաղերի պարագայում, ոչ մեծ Հյաաստանը գտնվել է հակասությունների դաշտում: Բայց մեր ուժն ու միտքը պետք է կայանա նրանում, որ կարողանանք գաղափարական այս մեծ հիմքը ներդնենք: Ամեն մտածող հայ մարդ կողմ է այս հռչակագրին, ազգային միսանության օրվան»:

ՀԱՆՑԱՎՈՐ ԼՌՈՒԹՅՈՒՆ Է ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը իր հերթին նշեց, որ պետք է մտածենք, թե ինչպես անենք, որ փոխենք բանակցային այս գործընթացը, որն,  իր  համոզմամբ, բարենպաստ չէ հայկական կողմին: «Ադրբեջանը հայտարարում է, որ չի ցանկանում բանակցություններ վարել Արցախի հետ, այլ ընդունում է Հայաստանը որպես սուբյեկտ, այսինքն մեզ հիանալի պաս է տալիս: Ստացվում է, որ նա գտնում է, որ Արցախը մերն է եւ ցանկանում է մեզ հետ խոսել եւ վիճարկել դա մե՞րն է, թե՞ իրենցն է: Մինչեւ հիմա ՀՀ դիվանագիտությունը չի ձեւավորել հայկական հստակ դիրքորոշումը` մենք հիմա միացո՞ւմ ենք ուզում, թե՞ ճանաչենք անկախությունը: Ես ասել եմ, որ ՀՀ-ն իրավունք չունի  չանաճելու Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը այլ պետք է ճանաչի նրա անկախացումը Ադրբեջանից: Սա մենք մինչեւ այսօր չենք արել, որի համար մեզ մոտ եկավ Մադրիդյան տխրահռչակ սկզունքները: Պատերազմը ավարտվում է հաշտության պայմանագրով: Այսինքն, պետք է լինի պայմանագիր, այլ ոչ թե Մադրիդյան սկզբունքների շուրջ ինչ որ համաձայնություն: Իսկ մենք սպասում ենք տեսնենք, ի՞նչ կանի Ադրբեջանը, որին մենք հետո հակադարձենք:

Յուրացումներ՝ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում

Ինձ համար արդեն հանցավոր լռություն է Նախիջեւանում կատարվող գործողությունների վերաբերյալ: Հինգերորդ զորավարժություններն են արվել այս տարի Թուրքիայի մասնակցությամբ: Երկու օր առաջ դիպուկահարների զորավարժություն է անցկացվում: Ինչո՞ւ չենք բարձրաձայնում, որ Թուրքիան բոլոր միջոցներով խախտել է Կարսի պայմանագիրը եւ անեքսիայի է ենթարկում Նախիջեւանի տարածքը: Այն, որ հայտարարեցին պաշտոնապես, որ Նախիջեւանի տարածքում կազմակերպում են ազատ առեւտրի գոտի եւ այնտեղ լիրայով պետք է առեւտուր արվի, դա արդեն շատ լուրջ է: Իսկ ինչու ենք լռում եւ չենք բարձրացնում ՄԱԿ-ի, ՀԱՊԿ-ի, Մինսկի խմբի մակարդակով:  Լինելու է սադրանք, ինչպես եղավ անցյալ տարի ապրիլյան պատերազմին, իսկ այս անգամ ավելի խելոք են լինելու, թույլ են տալու մի 15 կիլոմետ գանք առաջ, հայտարարեն աշխարհին, որ մենք ագրեսոր ենք եւ հարձակվելու են Նախիջեւանից: Մենք, չգիտես ինչու, թերահավատորեն ենք մոտենում ադրբեջանցիների խելքին: Պետք է կարդալ Նարիմանովի նամակըՙ Լենինին, որտեղ ամեն բան շատ հանգամանորեն է ներկայացված` ի շահ իրենց: Խաղաղություն երբեք չի լինի, եթե երկու ժողովուրդ անընդհատ ապրեն թշնամանքի մեջ: Եկեք միջազգային հանրությանը առաջարկենք եւ ասենք, որ ՀՀ-ն պատրաստ է այսօր լայն, հասարակական բոլոր շերտերի ներկայացուցիչների հետ անցկացնել երկխոսություն, որպեսզի մենք փորձենք գտնենք հաշտության եզրերը, սակայն ադրբեջանցիները հրաժարվելու են իրենց հոգեբանությամբ, մտածելակերպով:

Մեր հաջորդ քայլը պետք է լինի սփյուռքի հետ միասնությունը: Պետք է մշակենք մի ծրագիր, որ Հայաստանն ու սփյուռքը միասնական որոշում են կայացնում այս հարցի հետ կապված: Սա պետք է լինի մի ամբողջական օրգանիզմՙ ՌԴ-ում, Փարիզում, ԱՄՆ-ում եւ բոլոր հայաշատ երկրներում: Եթե ցուցաբերենք այդ  միասնությունը, ավելի շահեկան դուրս կգանք, քան զենքը»:

ՄԻ ԱՆԳԱՄ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ՈՐՈՇՄԱՄԲ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԵՆՔ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՙ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը եւս միանալով շնորհավորանքներին իր ելույթում նշեց.

«Նախ նշեմ, որ 1998 թվականի նախագահական ընտրությունները անց են կացվել դեկտեմբերի 1-ի որոշման հիման վրա, քանի որ այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը այլ տարբերակով ՀՀ քաղաքացիություն չուներ: Այսինքն Հայաստանը անց է կացրել, թե նախագահական, թե խորհրդարանական ընտրություններ այդ որոշման հիման վրա: Իսկ այսօր այդ որոշումը մի տեսակ հետ են տարել, ես գտում եմ դա ճիշտ չէ: Համամիտ եմ, որ արցախյան խնդրի լուծման մեր կոնցեպտը կիսատ է, այսինքն ադրբեջանցիները հարձակվում են քաղաքական, դիվանագիտական դաշտում, իսկ մենք պաշտպանվում ենք, որովհետեւ մեր դիվանագիտական կոնցեպտը հետեւյալն է, ինչպես անել, որ նրանց հարձակումը չեզոքացնենք, դա ստացվում է խաղ մեկ դարպասի վրա եւ այդ խաղում կպարտվես:

Արարատ Զուրաբյանը քաղաքապետի թեկնածու

Չեմ կարծում, որ կա մի պետություն, որը կուզենա իր մի մասնիկը անկախանա, եթե իրենն է, ինչո՞ւ պետք է անկախանա: Կարծում եմ, որ Արցախի անկախությունը այն փոխզիջումն է, որը մենք կարող ենք ունենալ բանակցությունների ընթացքում, այսինքն մենք կարող ենք համաձայնել, որ մեր մի հատվածը լինի մեզանից անկախ:

Պետք է կարողանանք կրթության եւ դաստիարակության հիմքում, երիտասարդների մոտ Միացում գաղափարը առաջ տանել: Այո, կարեւոր է, որ այդպիսի տոն օր լինի եւ մոտ 20 երկիր աշխարհում ունի ազգային միասնության տոն: Մենք եւս կարող ենք նման տոն ունենալ, որը ուղղված չէ, որեւէ մեկի դեմ, բայց ուղղված է մեր ինքնակազմակերպմանն ու գաղափարականացմանը»:

Ազգաին միաբանություն կուսակցության փոխնախագահ Արա Սիմոնյանը իր խոսքում ասաց, որ ամեն մեծ գաղափար շատ պարզ է եւ զարմացած է, թե ինչու նախկինում այս գաղափարը թերարժեվորված էր:

«Ես լավ հիշում եմ28 տարի առաջ այդ օրը, թե ինչպես էր ժողովուրդը որգեւորված: Սա մեր անելիքն է, բայց մենք դեռ սա չենք արել: Այս հայոց օրակարգը պետք է հստակ ձեւակերպվի: Արցախի ճանաչելը, մեզ համար ինքնանպատակ է դարձել: Իսրայելին 49 պետություն չի ճանաչել: Մենք անկախ պետություն ենք, բայց մեզ էլ ոմանք չեն ճանաչել:»:

ԳՐՔՈՒՄ ՆՇՎԱԾ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԱԼԲԱՆԱՑԻՆԵՐ ԵՆ

Իսկ ահա «Ներուժ» կրթամշակութային ՀԿ նախագահ, Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Ժասմենա Ղեւոնդյանը հիշեցրեց, որ 1988-89թթ. Մեր ազգային շարժումը սկսվեց ՙմիացում՚ կարգախոսով: Այնուհետ առաջ քաշվեց ԼՂՀ-ի անկախության կարգախոսը, որը ավելի շատ շրջանառվում է այսօր ինքնորոշման գաղափարով, որը ԼՂՀ-ն ձեռք է բերել դեռ 1921 թվականին: «Այսինքն այն ժամանակ ձեռք բերեց իր ինքնորոշումը, իր սահմանները, սահմանադրությունը, օրենքները: Կարծում եմ, որ հիմա  Միացում գաղափարը շատ ավելի ճիշտ եւ «դեկտեմբերի մեկը» շատ ավելի կարեւոր է, քան ասենք օրինակ «սեպտեմբերի 2-ը» Ղարաբաղի համար»:

Բանախոսը իր հետ բերել էր 1972 թվականի դասագիրքՙ Ադրբեջանի պատմությունը 7-8-րդ դասարանների համար, որը հրատարակվել է Բաքվում, հեղինակըՙ Գուլիեւ: «Այդ գրքում նշված է, որ իրենքՙ ադրբեջանցիները, ալբանացիների հետնորդներն են: Գրքում կան մեջբերումներ մ.թ.ա 4-րդ դարից եւ ասվում է, որ հայերը դեռ այն ժամանակվանից, եղել են իրենց հողի վրա: Իսկ հիմա նրանք հրաժարվում են ալբանացիների հետնորդ լինելուց եւ ասում են, որ թուրքերի հետ նույն ազգն են, այս գիրքը պարզապես հաղթաթուղթ է մեր ձեռքին, որը կարելի է օգտագործել»:

Պարոն վարչապետ, շատ լրատվամիջոցների հնարավորություն չի տրվել հարցեր ուղել

Կլոր սեղանի շրջանակներում ընդունվեց բանաձեւ, որի հետ կարող եք ծանոթանալ անցնելով այս հղումով

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները տեսանյութերում.

ՄԱՍ 2-րդ, անցեք հղումով. https://www.youtube.com/watch?v=NTZtt1jpS2M

 

ՄԱՍ 3-րդ, անցեք հղումով.  https://www.youtube.com/watch?v=HgKuGpT88hM&feature=youtu.be

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА